Սիրված երգիչ Արա Մարտիրոսյանի անժամանակ մահը բավական ցավագին ընդունեց հանրությունը: Լուրը շոկային էր նրա ընկերների, հարազատների ու նաև երկրպագուների համար:

Արայի մահը Հայաստան էր բերել նրա երեխաներին: Գաղտնիք չէ, որ երգիչն ուներ որդի, սակայն Արայի նախկին կինն ուներ նաև դուստր, ում Արան իր հարազատ դստեր պես էր ընդունում:

Երեկ Վիվիենը նշում էր ծննդյան տարեդարձը: Այս առիթով Մերսեդեսը դստեր մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել, որտեղ աղջիկը փչում է տորթի մոմերը:

Հավելենք, որ տարիներ առաջ, երբ Արան Հայաստանում ելույթ է ունեցել, հանդիսատեսի շարքում նստած է եղել նաև երգչի դուստրը`Վիվիենը, ով հուզվել է հայրիկի ելույթի ժամանակ:  Ինչպես երգիչն է նշել`դա առաջին անգամն է եղել, երբ աղջիկն այդպես արձագանքի իր հոր երգելուն:

Նյութի աղբյուր` https://starnews.am/912829101/?fbclid=IwY2xjawG6mnRleHRuA2FlbQIxMQABHcYxeXzCnbpjWxE4FvF6dj9Onq-Kg32Ikz8nT2MzXcYRINMUdvvq2zduaw_aem_UPZmaCrN2sjmkVuQpMdrbQ