Իսրայելն առաջարկել է ռուսական արտադրության զենք փոխանցել Ուկրաինային Թրամփը նոր պատժամիջոցներ կարող է սահմանել Ռուսաստանի դեմ (տեսանյութ) ՔՊ-ում ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանը հանել է իր թեկնածությունը Թրամփը պատրաստ է հանդիպման Պուտինի հետ «ցանկացած ժամանակ, երբ նա ցանկանա» ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում Skynet. Թրամփը հսկայական գումար՝ կես տրիլիոն դոլար է հատկացրել արհեստական ​​ինտելեկտի զարգացման համար ՔՊ-ական Ծովինար Վարդանյանը հազիվ էր զսպում ծիծաղն ԱԺ ամբիոնից ԱՄՆ 22 նահանգ հայտ է ներկայացրել Թրամփի դեմ Մինչև 300.000 դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չեն Ֆրանսիան Ասադի ձերբակալության օրդեր է արձակել

Ինչպիսին կլինի եղանակը Հայաստանում դեկտեմբերին

Հասարակություն

Դեկտեմբեր ամսվա եղանակի կանխատեսումը 2024թ.

Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։ Եղանակային պայմանները ամսվա ընթացքում հիմնականում կլինեն սակավատեղում և նորմայից տաք։

Դեկտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը (2024թ.)

Դեկտեմբերին հյուսիսային կիսագնդում շարունակվում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար փոքրանում է ցերեկվա տևողությունը:

Արևափայլի տևողությունը ամսվա ընթացքում կազմում է 110-120 ժամ: Մթնոլորտի շրջանառության մեջ հանրապետության տարածքում հիմնականում գերակշռում է հյուսիսային լայնություններից ներթափանցող ցուրտ օդային հոսանքները։ Հատկապես սաստիկ սառնամանիքներ են դիտվում, երբ ներխուժող ցուրտ օդը մեր երկիր է գալիս Արմտյան Սիբիրի կամ Սկանդինավիայի շրջաններից։

Դեկտեմբերին ամսական միջին ջերմաստիճանը հանրապետությունում կազմում է -3.9°C: Բարձր լեռնային շրջաններում, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 2000մ և ավելի բարձրության վրա ջերմաստիճանի ամսական միջին արժեքները բավականին ցածր են`-6...- 11°C: Ձմռան ամենացուրտ ամիսը հունվարն է, սակայն ձմեռների 18-20% դեպքում ամենացուրտը եղել է դեկտեմբերը: Որպես կանոն դեկտեմբերի ամենացածր ջերաստիճանը դիտվում է ամսվա երրորդ տասնօրյակում, սակայն առանձին դեպքերում, օրինակ 1984թ. հյուսիս-արևելյան շրջաններում այն դիտվել է առաջին տասնօրյակում: Առավել ցուրտ դեկտեմբերներ են դիտվել 1953, 1970, 1982, 1984, 1987, 2002 թվականներին, երբ ամասկան միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 6-8 աստիճանով։ Պատմական նվազագույն ջերմաստիճանը դեկտեմբերին հանրապետությունում դիտվել է 1948 թվականին Աշոցքում, օդի ջերմաստիճանը այստեղ գիշերային ժամերին հասել է -40°C։

Խիստ ցածր ջերմային ռեժիմով առանձնացել է 2002թ. դեկտեմբերը` օդի ջերմաստիճանը ամսվա երկրորդ կեսին օր օրի նվազել է` դեկտեմբերի 28-ին հասնելով ամենացածր արժեքներին:

Արարատյան դաշտում նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է -32°C, Երևանում` –28°C, այս ջերմաստիճանները գերազանցեցին պատմական նվազագույն արժեքները:

Առավել տաք դեկտեմբերներ են դիտվել 1938, 1940, 1966, 1980, 1981, 1998, 2008 թվականներին, այդ տարիներին առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում և Երևանում հասել է +21...+22°C, իսկ Տավուշի և Սյունիքի ցածրադիր գոտում +24…+26°C:

Օդի հարաբերական խոնավությունը դեկտեմբերին բավականին բարձր է` 70% և ավելի: Տեղումների միջին քանակը կազմում է 38մմ: Տեղումների նվազագույն քանակը դիտվում է Արարատյան դաշտի ցածրադիր շրջաններում և հարավ-արևելքում, մինչև 20մմ: Սևանա լճի ափամերձ շրջաններում այն հասնում է 20-25մմ, նախալեռներում` 30մմ, լեռնային շրջաններում` 60մմ, բարձր լեռնային շրջաններում` 80-90մմ: Ամենախոնավ դեկտեմբերները հանրապետությունում դիտվել է 1946, 1956, 1958, 1969, 1987, 2003թվականներին, երբ տեղումների քանակը կազմել է ամսական նորմայի 200-300%, ամենաչոր դեկտեմբերները դիտվել են 1911, 1947, 1961, 1980, 1995, 1999, 2004թվականներին, երբ հանրապետության հովտային շրջաններում ընդհանրապես տեղումներ չեն գրանցվել:

Տեղումները հիմնականում դիտվում են ձյան տեսքով: Լեռնային գոտիներում ձյան ծածկի բարձրությունը հասնում է 20-30սմ, իսկ հանրապետության տաք շրջաններում դեկտեմբերի առաջին և երկրորդ տասնօրյակում կայուն ձնածածկ չի գոյանում:

Հիմնականում գերակշռում է անդորր եղանակը, քամու մեծ արագություններ դիտվում են լեռներում և լեռնանցքներում: Առավելագույն արագությունները հասնում են մինչև 18-20մ/վրկ, պոռթկումները` 25մ/վրկ:

Դեկտեմբերը բնութագրվում է հաճախակի մառախուղներով: Մառախուղ առավել հաճախ դիտվում է Արարատյան դաշտում, Սյունիքում և Շիրակում: Արարատյան դաշտի և Երևանի համար շատ ցուրտ և մառախլապատ էր նաև 2013թ. և 2016թ. դեկտեմբերները, որը պայմանավորված էր Արարատյան դաշտում սառը օդի լճացման հետ։ 2016թ. դեկտեմբերին առաջացած մառախուղը պահպանվեց մինչև 2017թ.-ի մարտի առաջին տասօրյակը։

Դեկտեմբերի 21-ին տեղի է ունենում ձմեռային արևադարձը, երբ հյուսիսային կիսագնդում դիտվում է ամենաերկար գիշերը և ամենակարճ ցերեկը, որից հետո ցերեկվա տևողությունը սկսում է աստիճանաբար մեծանալ։

Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը նորմայից պակաս։ Եղանակային պայմանները ամսվա ընթացքում հիմնականում կլինեն սակավատեղում և նորմայից տաք։

 





Իսրայելն առաջարկել է ռուսական արտադրության զենք փոխանցել ՈւկրաինայինԹրամփը նոր պատժամիջոցներ կարող է սահմանել Ռուսաստանի դեմ (տեսանյութ)ՔՊ-ում ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանը հանել է իր թեկնածությունըԹրամփը պատրաստ է հանդիպման Պուտինի հետ «ցանկացած ժամանակ, երբ նա ցանկանա»ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակումSkynet. Թրամփը հսկայական գումար՝ կես տրիլիոն դոլար է հատկացրել արհեստական ​​ինտելեկտի զարգացման համարՔՊ-ական Ծովինար Վարդանյանը հազիվ էր զսպում ծիծաղն ԱԺ ամբիոնիցԱՄՆ 22 նահանգ հայտ է ներկայացրել Թրամփի դեմՄինչև 300.000 դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չենՖրանսիան Ասադի ձերբակալության օրդեր է արձակելԹուրքիայում համազգային սուգ է հայտարարվելԱյս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է․ ԱբրահամյանԼՂ-ում մնացած մեքենաների համար տերերը չպետք է գույքահարկ վճարեն. Ա. ԽաչատրյանՋուր չի լինելուՏարադրամի փոխարժեքները հունվարի 22-ինԱստղագուշակ՝ հունվարի 22-ի համարՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. Սուրեն ՍարգսյանԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈւՂԻՂ.ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստՈրո՞նք են համարվելու հարկվող և չհարկվող եկամուտներ. սահմանվել է շեմԼույս չի լինիՀայտարարագրման ենթակա չեն քաղաքացու խնայողությունները, կենսաթոշակը, աշխատավարձը․ մանրամասներ տեսանյութՉԼ. «Բարսելոնայի» հաղթանակը գոլառատ խաղում, Տիգրան Բարսեղյանի գոլային փոխանցումը և այլ արդյունքներ(տեսանյութ)Չեմպիոնների լիգա. Օրվա հանդիպումներ «Հրապարակ». ԵՄ դիտորդների հարցով բանակցում են«Իրավունք». Ալեն Սիմոնյանը փորձել է բազմաթիվ անգամներ բարիշել, բայց Անդոն անդրդվելի է մնացել«Ժողովուրդ». ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել ԳյումրիումՊենտագոնում աշխատանքից ազատել են բոլոր նրանց, ովքեր պատասխանատու էին Ուկրաինայի համար. The Washington PostՎելիկայա Նովոսյոլովկա «կաթսայի» մարտերում ուկրաինական խոցված զրահատեխնիկան պայթյունից կտորների է բաժանվել (Տեսանյութ)Լիբերալները Թրամփի երդմնակալության ժամանակ ռուսական «հետքը» են գտել «Հրապարակ». Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում«Հրապարակ». Թալանել են Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի առանձնատունը«Իրավունք». Թրամփը ԱՄՆ դեսպանատան «հաճախորդների» հացին «վայիս» եղավ«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի«Հրապարակ». Վարորդները կմիանա՞ն բոյկոտինԿԱՐԵՒՈՐ. Մինչեւ 300 հազար դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չեն«Իրավունք». Ավինյանը հայտնվել է կատաստրոֆիկ վիճակում«Ժողովուրդ». Վահրամ Սահակյանին մեղադրանք կառաջադրվիԹրամփին նախագահության հենց առաջին օրը նրա դեմ մի շարք դատական ​​հայցեր են ներկայացվելԲոլոր հիմնական հարցերը կլուծվեն ԱՄՆ-ի հետ, առանց գլոբալիստների եւ Բրիտանիայի մասնակցության. Ռուսական աղբյուրԹրամփի մարդիկ Զելենսկիին ասել են, որ նա քիչ ժամանակ ունի մտածելու, թե ում հետ է և ինչ ճանապարհ է ընտրում. Ուկրաինական աղբյուր⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Արայիկը սկսեց խոսել. առողջական խնդիրներ են առաջանում, ապա դրանք լուծվում են մեկուսարանում․ ԱՐԴԵՆ ՆԱԽԱԳԱՀ ԹՐԱՄՓԸ ԿԱՐՈ՞Ղ Է ՇԱՏ ԱՐԱԳ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸՆԻԿՈԼԸ ՀԱՍԿԱՑԱ՞Վ, ՈՐ ԱՐԴԵՆ ՄՈՒՃԻ ԵՎ ԶՆԴԱՆԻ ԱՐԱՆՔՈՒՄ ՉԷ, ԱՅԼ՝ ՄՈՒՐՃԻ ՏԱԿ«ՀԵՐՈՍԱԲԱՐ ԶՈՀՎԵԼ Է ՄԱՐՏԱԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ ԻՐ ԱՌՋԵՎ ԴՐՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՐԻԱԲԱՐ ԿԱՏԱՐԵԼԻՍ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԵրբ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Ռուբեն Վարդանյանը և մյուսները հառաչում էին Բաքվի բանտերում, Հայաստանի քաջարի ղեկավարը մատը մատին չտվեց նրանց ազատելու համար․ Զատուլին«Արսենալի»` Մխիթարյանին նվիրված հրապարակումը(ֆոտո)Այս իշխանությունը նմանվում է ռումբը ձեռքին խաղացող չուկչայի. Գեղամ ՄանուկյանՌոնալդուն խփել է իր 918-րդ և 918-րդ գոլերը (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top