Չեխիայում Վրաստանի դեսպանը վեցերորդ դիվանագետն է, որ հրաժարական է տալիս
ՄիջազգայինՉեխիայում Վրաստանի դեսպան Թեյա Մաիսուրաձեն դարձավ երկրի վեցերորդ դիվանագետը, ով հրաժարական տվեց վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից հետո՝ ԵՄ-ի հետ բանակցություններ սկսելու հարցը սառեցնելու մասին։
Նոյեմբերի 28-ին Կոբախիձեն ասել է, որ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը որոշել է մինչև 2028 թվականի վերջ չընդգրկել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների հարցը օրակարգում և հրաժարվել ԵՄ-ի բոլոր բյուջետային դրամաշնորհներից։ Կառավարության ղեկավարի խոսքով, դրա պատճառները ԵՄ-ի մշտական շանտաժն են՝ դրան անդամակցելու շուրջ երկխոսություն սկսելու վերաբերյալ, խորհրդարանի կողմից ընդունված մի շարք օրենքներ չեղյալ հայտարարելու պահանջները և վրացական իշխանությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչերը։
Այս հայտարարությունը հարուցել է բողոքի ցույցեր, որոնք ամեն օր շարունակվում են Վրաստանի խորհրդարանի մոտ և ավարտվում լուսադեմին բռնի ցրմամբ։ Վրաստանի իշխանությունների այս որոշումից հետո ԱՄՆ-ում, Լիտվայում, Նիդեռլանդներում, Բուլղարիայում երկրի դեսպանները, ինչպես նաև Իտալիայում Վրաստանի դեսպանի պաշտոնակատարը հայտարարել են իրենց հրաժարականի մասին։