Լոբի կերեք, լոբի... ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիԴԱՍԱԿԱՆ
(ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԸ` «ՄԻՄԻՆՈ» ՖԻԼՄԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ ԻՐ ՄՈՍԿՎԱՅԻ ԸՆԿԵՐՈՋԸ)
Слушай, друг, у тебя хорошие глаза, сразу видно, что ты хороший человек, помоги а?
**
ԱԼԲԱՆԱՑԻ ԵՄ
(ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ` ԴԱԴԻՎԱՆՔԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԸ ԻԼՀԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԱԼԲԱՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Нечего страшного!
**
ԼՈԲԻ ԿԵՐԵՔ, ԼՈԲԻ...
(ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ` ՏՈԼՄԱ ՓԱԹԱԹԵԼԻՍ` «ԻՆՔՆԱՍՊԱՆ ԿԼԻՆԵՄ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Потому что она не умеет готовить долма. А настоящая долма...ммм.
**
ՆԻԿՈԼԱՎԱՐԻ
(ՍԱԼՈՄԵ ԶՈՒՐԱԲԻՇՎԻԼԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Կամ ես կմնամ Վրաստանի նախագահ, կամ Վրաստանը չի լինի։
**
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈԼԱՊՍ
Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնում են, որ եթե ֆրանսիացիները շատ համը հանեն, Իլհամը Փարիզն էլ կհայտարարի արեւմտյան Ադրբեջան:
**
ՀԱՏՈՒԿ ՀՈՎԻԿԻ ՀԱՄԱՐ
Ըստ ԿԸՀ-ի` ի տարբերություն այլ խմբակցություններից դուրս եկած պատգամավորների, որոնք անկախ պատգամավոր են դառնում, Հովիկ Աղազարյանը ՔՊ-ից դուրս գալուց հետո անկապ պատգամավոր կդառնա:
**
ԼՐԱԳՐՈՂԻ ՄՈՒՏԻԼՈՎԿԵՔԸ ՉԻ ՄՈՌԱՑԵԼ
Ըստ կառավարական դաչեքի` Աննա Հակոբյանը Նիկոլին ուղղված` «Եթե տոլմա սարքելիս նկարես, ինքնասպան կլինեմ» խոստումից հետո դեռ պարզ չի, ինքնասպան ա եղել, թե Նիկոլն ա ինքն իրան խառակիրի արել:
**
ԿԱՐԱՊԵՏԻՉԻ ԳՈՐԾՆ ԱՆՄԱՀ Է
(ՏԵԼՍԵԼԻ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, եթե ԱԼՄ-ի Տիգրան Կարապետյանը հեռուստացույց էր բաժանում, ապա նորահայտ Տիգրան Կարապետյանը միայն 100 դրամանոց QR կոդեր է բաժանում: