Մեկնարկել է Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Ղրղզստանի ԱԳ նախարարի հետ Սեյրան Օհանյանի մեղադրանքը վերաորակվեց Մենք միայն տուգանքի մատերիալ ենք․ տնտեսվարողը փորձեց մտնել կառավարության շենք (տեսանյութ) Բյուջեն ուտում են Նիկոլն ու իր շրջապատը. Արծվիկ Մինասյան (տեսանյութ) Լոս Անջելեսից ավելի քան 30 000 մարդ կտարհանվի Թրամփը կարող է դադարեցնել որոշ հետազոտությունների ֆինանսավորումը Անհետ կորած 22 զինծառայողների ընտանիքները ևս մեկ ամիս կստանան 300-հազարական դրամի աջակցությունը «Ֆոտոլուրը» դատարանում հաղթեց 1in.am-ին Առևտրականները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ՀԱՊԿ հեղինակությունը կշարունակի մնալ կասկածի տակ. քիչ հավանական է՝ կապերի սառեցման հիմքերը կվերանան

Թանգարան, որը ժառանգել է բարեկամություն

Մշակութային

ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի սրտում` Հայաստանը Ռուսաստանին միացման 150-ամյակի առթիվ կյանքի կոչված, քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի հեղինակած փառահեղ հուշահամալիրը՝ ռուս զինվորն ու հայ ֆիդային՝ ձեռքերը դրած միմյանց ուսերին, գլխավերեւում պահած սուրն ու հրացանը, հիշեցնում են հայ-ռուսական բարեկամության հարատեւման մասին: Հենց հուշահամալիրի հարեւանությամբ էլ՝ Բարեկամության հրապարակի 5 հասցեում գտնվում է Հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը, որը դեկտեմբերի 16-ին կդառնա 42 տարեկան:

Ուղիղ 42 տարի առաջ թանգարանի բացման արարողությանը մասնակցել են խորհրդային պետական եւ կուսակցական նշանավոր դեմքեր, հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում իրենց ավանդը ներդրած ականավոր գործիչներ՝ գրողներ, արվեստագետներ, անգամ տիեզերագնացներ:

Թանգարանի գործունեության հիմնական նպատակը եղել է` ամրապնդել եւ ի ցույց դնել հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունը, երկու ժողովուրդների միջեւ պատմական հարաբերություններն ու մշակութային կապերը ներկայացնող թանգարանային առարկաների եւ թանգարանային հավաքածուների պահպանումը, հայտնաբերումն ու հավաքումը, ուսումնասիրումը եւ հանրահռչակումը։

Այսօր էլ թանգարանը շարունակում է իր առաքելությունը՝ թանգարանի ֆոնդերում զգուշորեն պահպանելով երկու ժողովուրդների բարեկամությունն արտացոլող շուրջ 800 պատմական, ազգագրական, գրավոր աղբյուրների, լուսանկարների, դրամագիտական, քարտեզների, շքանշանների եւ մեդալների, տնտեսական եւ կենցաղային իրերի ու առարկաների հավաքածուներ, գեղանկարիչների, քանդակագործների եւ ժողովրդական ստեղծագործողների աշխատանքներ: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի տնօրեն ՌՈՒԶԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ:

Որո՞նք են թանգարանի առաջիկա տարիների հիմնական խնդիրներն ու նպատակները:

Թանգարանը նպատակ ունի դառնալ կրթական ու հետազոտական ակտիվ ու հագեցած միջավայր, որը կընդգրկի հասարակության լայն զանգվածներին:

Ինչպե՞ս եք տեսնում թանգարանի դերը` հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդման գործում:

Այսօր թանգարանի այցելուների շարքում ամենաքիչ տոկոսը կազմում են ռուս զբոսաշրջիկները։ Մենք նպատակ ունենք զբոսաշրջային ընկերությունների հետ համագործակցության միջոցով խթանել նրանց այցը թանգարան։

Հայ եւ ռուս ժողովուրդների հետ կապված` ի՞նչ մշակութային եւ պատմական իրադարձություններ եք նախատեսում հատկապես կարեւորել Ձեր ցուցադրություններում:

Թանգարանի մշտական ցուցադրությունում արդեն իսկ ներկայացված են հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունն արտացոլող տարբեր իրադարձություններ ու կարեւոր ներկայացուցիչներին վերաբերող նյութեր ու արվեստի ստեղծագործություններ:

Ծրագրեր կա՞ն ընդլայնելու համագործակցությունն այլ թանգարանների կամ մշակութային հաստատությունների հետ ինչպես ՌԴ-ում, այնպես էլ` Հայաստանում:

Վերջին ամիսներին թանգարանը համագործակցել է Հայաստանի ազգային պատկերասրահի, Խ. Աբովյանի, Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանների, Հայ-Արտ մշակութային կենտրոնի, Համո Սահյանի անվան գրադարանի եւ այլ մշակութային հաստատությունների հետ: Մենք շատ կարեւորում ենք թանգարանների եւ մշակութային այլ հաստատությունների հետ համագործակցությունը ու այն էլ ավելի ենք ակտիվացնելու ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ նրա սահմաններից դուրս` հատկապես Ռուսաստանում:

Ի՞նչ կրթական ծրագրեր եք նախատեսում իրականացնել դպրոցականների եւ ուսանողների համար:

Դպրոցականների եւ ուսանողների համար թանգարանում գործում են 5 կրթական ծրագրեր` նախատեսված տարբեր տարիքային խմբերի համար եւ ուսուցման ծրագրերին համապատասխան` ամրապնդելով սովորողների գիտելիքները: Այժմ աշխատում ենք նոր կրթական ծրագերի վրա` ներառելով ավելի շատ թեմաներ։

Ովքե՞ր են թանգարանի հիմնական այցելուները, ի՞նչ քայլեր են արվում թանգարանը զբոսաշրջիկներին ավելի հետաքրքիր դարձնելու համար:

Այսօր թանգարանի հիմնական այցելուները դպրոցականները եւ ուսանողներն են, բայց ակտիվ քայլեր են ձեռնարկվում ներառելու հասարակության այլ խմբերին եւս:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Մեկնարկել է Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Ղրղզստանի ԱԳ նախարարի հետՍեյրան Օհանյանի մեղադրանքը վերաորակվեցՄենք միայն տուգանքի մատերիալ ենք․ տնտեսվարողը փորձեց մտնել կառավարության շենք (տեսանյութ)Բյուջեն ուտում են Նիկոլն ու իր շրջապատը. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)Լոս Անջելեսից ավելի քան 30 000 մարդ կտարհանվիԹրամփը կարող է դադարեցնել որոշ հետազոտությունների ֆինանսավորումըԱնհետ կորած 22 զինծառայողների ընտանիքները ևս մեկ ամիս կստանան 300-հազարական դրամի աջակցությունը«Ֆոտոլուրը» դատարանում հաղթեց 1in.am-ինԱռևտրականները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնումՀԱՊԿ հեղինակությունը կշարունակի մնալ կասկածի տակ. քիչ հավանական է՝ կապերի սառեցման հիմքերը կվերանանՈւՂԻՂ. Կառավարության հերթական նիստըՈ՞ր եկամուտներին է վերաբերում 300 հազար դրամ շեմը և ո՞ր դեպքում պետք է դրանք ներառել հայտարարագրում2025-ը հանգիստ տարի չի լինի. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրենՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՀայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը բարձրացավ, հիմա արդեն կարգավորվելու ժամանակահատվածն է. ՍուքիասյանԿառավարության նիստի օրակարգում 26 հարց է, որից 23-ը չի զեկուցվում (ուղիղ)Հասանք Ցյուրիխ, անձրև է գալիս, բայց շատ ուժեղ չի. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելԱյս պահին բացառում եմ ռազմական էսկալացիան. Հայաստանն աջակիցներ շատ ունի. Խաչատուր ՍուքիասյանԻշխանությունն այս ընթացքում փորձելու է դաշտը լցնել տարաբնույթ կեղծ թեմաներով, որպեսզի սահմանազատման թեման մնա ստվերում. ԱբրահամյանԱյս պահին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ հարձակման հավանականությունը բարձր չէ. ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունԳևորգ Կասպարովի որդին հանդիպել և լուսանկարվել է Մխիթարյանի հետ(ֆոտո)Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՏիկնիզյանը կարող է հեռանալ «Լոկոմոտիվից», եթե պայմանը չբավարարվի Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՅուրաքանչյուր ապացույց հետազոտելիս ի հայտ են գալիս նորանոր «անհայտներ». Ինչ է պարզվել 15 զինվորի ողջ-ողջ այրվելու փաստից 3 տարի անցՉԼ. ՊՍԺ-ն հաղթեց «Մանչեսթեր Սիթիին», «Ռեալը»` «Զալցբուրգին», «Ինտերը»` «Սպարտա Պրահային»(տեսանյութ)Չեմպիոնների լիգա. 9 թիմ զրկվել է փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունից(ֆոտո)Օրվա խորհուրդ. hունվարի 23Լոս Անջելեսում նոր հրդեհ է սկսվել (Տեսանյութ)«Հրապարակ». Շտապում են ԵվրոպաՈ՞վ է բանտախուցը կիսում Արկադի Ղուկասյանի հետ․ գերիներն այսօր տուն են զանգահարել «Ժողովուրդ». Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար«Փաստ» . «Արդարադատության նախարարը «սրտիկ» է ցույց տվել լրագրողին»Նիկոլ Փաշինյանը Աննայի հետ մեկնել է Դավոս (վիդեո)Թրամփը Բոլթոնին զրկել է անվտանգության պետական պահպանությունիցԲրիտանիան դեմ է Թրամփի՝ Ուկրաինայում պատերազմը որքան հնարավոր է շուտ դադարեցնելու խոստմանը. The Times«Հրապարակ». Հովիկ Աղազարյանի դեմ նոր արշավանքների կազմակերպողը «Գեբելսն» է«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշումՈ՞ր եկամուտներին է վերաբերում 300 000 դրամի շեմը․ ՊԵԿ պարզաբանումը«Փաստ». Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել»«Հրապարակ». Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները«Ժողովուրդ». Մարտուն Գրիգորյանը անակնկալի է բերել իշխանություններին. մտադիր է առաջադրվել Գյումրու ընտրություններում«Փաստ». Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունըԱրեգակի վրա տեղի է ունեցել «սարսափելի սև արտանետում» (Տեսանյութ)Այն, ինչ տեղի է ունենում ԱՄՆ-ում, Արևմուտքը պառակտում է երկու բևեռի. Ալեքսանդր ԴուգինԹրամփն իր հատուկ բանագնաց կարգադրել է` Ուկրաինայի հակամարտությունը լուծել 100 օրում. The Wall Street JournalԵրկրներ, որտեղ հայտարարագիր ներկայացնելը պարտադիր չէ. ՑԱՆԿՀունվարի 22-ը մշակութային երկու ահասարսուռ լուր բերեց. Ալլա ՀակոբյանՀրանտ-Լեոն Ռանոսը վարձակալությամբ կտեղափոխվի այլ ակումբԿարիերայիս այս փուլում ինձ հենց սա էր անհրաժեշտ. Ռանոսի առաջին հարցազրույցը նոր ակումբի կազմում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top