ԱԱ-2025-ի վիճակահանության զամբյուղները հայտնի են
Սպորտ
2025 թվականի թարմացված Աշխարհի ակումբային առաջնությունը, որին կմասնակցեն 32 թիմեր ամբողջ աշխարհից կանցկացվի ԱՄՆ-ում։ ՖԻՖԱ-ն որոշել է մրցաշարի վիճակահանության համար նախատեսված զամբյուղները։
Զամբյուղ 1. «Ռեալ Մադրիդ», «Մանչեսթեր Սիթի», «Բավարիա», ՊՍԺ, «Ֆլամենգո», «Ֆլումինենսե», «Պալմեյրաս», «Ռիվեր Փլեյթ»
Զամբյուղ 2. «Չելսի», «Բորուսիա Դորտմունդ», «Ինտեր», «Յուվենտուս», «Պորտու», «Ատլետիկո Մադրիդ», «Բենֆիկա», «Զալցբուրգ»
Զամբյուղ 3. «Ալ-Հիլալ» ,«Ուլսան», «Ալ-Ահլի», «Վիդադ», «Մոնտերեյ», «Լեոն», «Բոկա Խունիորս», «Բոտաֆոգո»
Զամբյուղ 4. «Ուրավա Ռեդս», «Ալ-Այն», «Էսպերեանս», «Մամելոդի», «Պաչուկա», «Սիեթլ», «Օքլենդ», «Ինտեր Մայամի»
Հիշեցնենք՝ 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնության վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 5-ին։