Ռադիոլոգ Նունե Եսայանի երջանկահիշատակ պրոֆեսոր հայրիկը շարունակում է շունչ տալ իր անունը կրող կենտրոնին
Առողջապահական![Ռադիոլոգ Նունե Եսայանի երջանկահիշատակ պրոֆեսոր հայրիկը շարունակում է շունչ տալ իր անունը կրող կենտրոնին](/timthumb.php?src=disc/03-12-24/44d0923222a9b443c5ab774de9a5ef55.jpg&w=780)
Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի համար դեկտեմբերի 3-ը հիշարժան օր է։
8 տարի առաջ՝ 2016 թվականի հենց այս օրը, հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանի ընտանիքի հովանավորությամբ և աջակցությամբ հինովին վերանորոգումից հետո վերաբացվեց մեր պոլիկլինիկան։
Այն իր վերաբացման օրվանից ի վեր մեր քաղաքացիներին ընդունում է ավելի լուսավոր, ընդարձակ, անհրաժեշտ բժշկական սարքավորումներով համալրված շենքային պայմաններով՝ ի նպաստ բնակչության առողջության պահպանման և ամրապնդման։
Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկան մեծ պատվով և պատասխանատվությամբ է կրում մեծ բարերարի անունը, ում ջանքերն ու նվիրումն անգնահատելի են։
![](disc/03-12-24/acfbb6b36422d7e9e5d1e57bead449d3.jpg)
![](disc/03-12-24/bf10d0c136ac146dc148f5147cb3293d.jpg)