Աղազարյանի բա՞խտը չբերեց, թե՞ «լավ է հասկանում ՔՊ-ի ներքին իրավիճակը»
ՆերքաղաքականԱրդեն հայտնի է, որև երեկ ուժ ժամի ավարտված նիտտում Հովիկ Աղազարյանին հեռացրել են կուսակցությունից` «պետական եւ կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»:
Այն, որ վերագրվող խախտումները ՔՊ-ում «տեսան» այն պահին, երբ Աղազարյանը չկատարեց Նիկոլի ապօրինի «խնդրանքը», շատ բան է հուշում Նիկոլի եւ նրա թիմի իրական կերպարի մասին: Կարտոֆիլ վաճառողների ահ ու սարսափ Աղազարյանն էլ նրանց հետ. նա ոչնչով չի տարբերվում: Պարզապես այս անգամ ինքն ընկավ գինովցած շեֆի դրբի տակ, ու այն բանի համար, որ մի քանի մտքեր էր արտահայտել, որոնք Նիկոլի սրտովը չէին:
Մյուս կողմից, ավելի տեղեկացված աղբյուրը հայկտնում է, որ Աղազարյանի «հիմարիկ կերպարին խաբվել պետք չէ, նա շատերից լավ է հասկանում ՔՊ-ի ներքին իրավիճակը, եւ ոչ միայն ՔՊ-ի»: Հասկանում էր նաեւ, թե ինչ հետեւանք է սպասվում Նիկոլի «խնդրանքը» մերժելու դեպքում: «Ու երբ հասկանալով, դրան գնաց, նշանակում է` վստահ է, որ «թռնելու» ժամանակն է» ու ավելի լավ է դա անել «Նիկոլի ապօրինություններին դեմ գնացող հերոսի կերպարով. հետո դա պետք կգա»: