Միֆեր աշխարհի մասին, որոնց հավատում են գրեթե բոլորը
ՀասարակությունԱհա օրինակ մի քանի ամենատարածված սխալ պատկերացումներ, որոնք իրականություն են դարձել միլիոնավոր մարդկանց համար:
Տիեզերքում միշտ ցուրտ է
Եթե գտնվում եք լիակատար մթության մեջ, աստղերի լույսից հեռու, ձեզ շրջապատող վակուումի ջերմաստիճանը իսկապես ցածր կլինի, մինչև – 234 աստիճան ըստ Ցելսիուսի: Բայց Արևի ճառագայթների ներքո, Երկրից ոչ հեռու, ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև +112 աստիճան: Ահա թե ինչու են տիեզերագնացները հագնում լույսն արտացոլող սպիտակ տիեզերական հագուստներ:
Լուսինը երկրի մոտ է
Շատերը հակված են ընկալել մեր մոլորակի արբանյակը որպես մի բան, որն այնքան էլ հեռու չէ: Մասնակիորեն, դա տեղի է ունենում այն պատճառով, որ Լուսինը միակ քիչ թե շատ ուսումնասիրված մոլորակն է: Բացի այդ, երբեմն լուսինը այնքան հսկայական տես ունի, որ թվում է կարծես հնարավորինս մոտեցել է Երկրին: Իսկ իրականում, Լուսնի հեռավորությունը 384,633 կմ է: Օրինակ ՝ Boeing 747- ը այնտեղ կթռչեր 17 օր:
Ջուրը էլեկտրականություն է հաղորդում
Մաքուր կամ թորած ջուրը էլեկտրաէներգիա չի հաղորդում: Միակ պատճառը, որ ջրի մեջ կանգնելիս հոսանքահարվում ենք՝ դրանում առկա լուծվող հանքանյութերն են, որոնք կարող են դառնալ հաղորդիչ: