Դպրոցի մոտ 16-ամյա երիտասարդի են դանակահարել
![Դպրոցի մոտ 16-ամյա երիտասարդի են դանակահարել](/timthumb.php?src=disc/04-12-24/1c4b88d9932ac1206823e9960189e713.jpg&w=780)
ԱրմԼուր»-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 3-ին «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» «աջ գոտկային շրջանի պատառոտված արյունահոսող վերք»-ով բուժօգնության է տեղափոխվել 16-ամյա Հ. Ա-ն, որին Գյումրի ք․ 10-րդ դպրոցի մոտակայքում դանակահարել է 16-ամյա Ն. Ս-ն։ Վերջինիս ձերբակալել են։ Ըստ տեղեկությունների՝ պատճառը ձնագնդի խաղալիս միմյանց հարվածելու հետ կապված վեճն է եղել։