Եթե մենք ճնշեինք, Հովիկ Աղազարյանը շատ հանգիստ մանդատը վայր կդներ. Կոնջորյան
ՆերքաղաքականԵթե մենք ճնշեինք Հովիկ Աղազարյանը մանդատը շատ հանգիստ կդներ. մենք հենց չենք ճնշել, խնդրել ենք, ոչ մի ճնշում չի եղել: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՔՊ-ում գտնվեց մեկը, որը դեմ գնաց, ժողովրդավարության մոտ քայլեր արեց և չտրվեց ճնշումներին:
«Դուք, օրինակ, մի ուրիշ կոնտեքստում կարող եք ասել՝ չկարողացաք նույնիսկ ճնշեք մի հոգու: Ասինքն որտեղ ոնց պետք է, օգտագործում եք այդ հանգամանքը: Որևէ մեկի նկատմամբ ճնշում չի արվել: Եթե իշխանությունը որոշեր ճնշել Հովիկ Աղազարյանին, Հովիկ Աղազարյանը մանդատը կդներ»,-ասաց նա:
Կոնջորյանի խոսքով, փաստը, որ որեւէ մեկը մերժել է վարչապետին, բացարձակապես նախադեպը որևէ անհանգստություն չի առաջացնում իրենց մոտ. «Ես այդ հարցը ընդհանրապես նույնիսկ քննարկելի չեմ համարում, խմբակցություններ ընդհանրապես նման թեմա չեն էլ քննարկում»:
Հարցին՝ ՔՊ-ին չի՞ մտահոգում, որ իրենց խմբակցությունը զրկվեց ԱԺ-ում սահմանադրական մեծամասնությունից, Կոնջորյանն ասաց. «Եթե նկատի ունեք սահմանադրական օրենքներ ընդունելու համար անհրաժեշտ մեծամասնությունը, մենք առնց Հովիկ Աղազարյանի էլ ունենք այդ մեծամասնությունը։
Սահմանադրություն փոխելու մեծամասնության մասին է խոսքը, այնտեղ կան սահմանադրության որոշ հոդվածներ, որոնք փոխելու համար ՔՊ-ին անհրաժեշտ էր 72 ձայն, բայց ուզում եմ հիշեցնել, որ ՔՊ-ն երբեք էլ 72 ձայն չի էլ ունեցել: Այսինքն մեր խմբակցությունը 71 հոգուց է բաղկացած, իսկ սահմանադրական օրենքներ ընդունելի մեծամասնությունը մենք բնականաբար ունենք, մի բան էլ ավել»:
Նա վստահեցրեց, որ եթե Նիկոլ Փաշինյանն իրեն խնդրեր մանդատը վայր դնել, ինքը, իհարկե, վայր կդներ: