ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի շրջանակներում նախատեսված չէ
Հասարակություն![ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի շրջանակներում նախատեսված չէ](/timthumb.php?src=disc/05-12-24/2c79f460960c91261e6b0df7a1c95b9a.jpg&w=780)
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի շրջանակներում նախատեսված չէ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 31-րդ նիստն այս տարի տեղի է ունենում դեկտեմբերի 5-6-ը Մալթայում։ Զախարովան ավելի վաղ հայտարարել էր, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մի շարք երկկողմ հանդիպումներ կանցկացնի այդ շրջանակում։