Բայրամովը խոսել է ԵԱՀԿ Մինսկի խմբի վերացման անհրաժեշտության մասին
ՄիջազգայինԱդրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ հանդիպմանը նշել է ԵԱՀԿ ինստիտուտների վերացման կարևորությունը, որոնք նախկին «հայ-ադրբեջանական հակամարտության մնացորդներ են, կորցրել են իրենց արդիականությունը կազմակերպության գործունեության արդյունավետության տեսանկյունից», փոխանցում է ԱՊԱ գործակալությունը։
«Ֆիննական կողմը մանրամասն տեղեկացվել է նաև հետհակամարտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի և իրողությունների, ականների սպառնալիքի դեմ պայքարի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման օրակարգի մասին։
Նշվել է, որ թեև խաղաղության պայմանագրի բազմաթիվ դրույթներ արդեն համաձայնեցված են, առաջընթաց է արձանագրվել նաև սահմանազատման հարցում»,- ասվում է ադրբեջանական կողմի հայտարարությունում։