Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ կեղծ դատավարության ընթացքում մեղադրանքը կպաշտպանի 6 դատախազ Մեծ Բրիտանիան Ուկրաինայում ռազմաբազաներ է տեղակայում Հետմահու ստացած մեդալը վերցրել ու իր ոտքով սեփական գերեզմանին է գնացել, հետո արդեն՝ հանել իր դագաղը (տեսանյութ) Պետդեպը դատապարտել է Գախարիայի վրա հարձակումը Թուրք լրագրողը ոգևորությամբ նկարագրում է, որ ընդամենը 20 կիլոմետր է մնացել Հայաստանն Իրանից կտրելու համար (տեսանյութ) Կրեմլը հաղորդագրություն է տարածել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի վերաբերյալ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են անկախ ԼՂՀ նախկին ղեկավարների դեմ դատական ​​ֆարսի սկզբի մասին Թբիլիսին Բաքվին և Երևանին առաջարկել է եռակողմ համագործակցության նախաձեռնություն Իսրայելը, ՀԱՄԱՍ-ը, ԱՄՆ-ը և Քաթարը Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիր են ստորագրել Այսօրվանից կգործի մինչև 14 տարեկան երեխաներին առանց հարցազրույցի վիզա տրամադրելու կարգը. ԱՄՆ դեսպանատուն

Պատրաստ ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը,փակելու թշնամության էջը, խոսել թուրք գործընկերների հետ

Հասարակություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ նիստում․Հարգարժա՛ն նախագահող, Ձերդ գերազանցություններ,

Հարգելի՛ գործընկերներ,

Նախևառաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել Մալթայի նախագահությանը՝ անցնող՝ մարտահրավերներով լի տարվա ընթացքում կազմակերպությունում նախագահության համար:

Տարվա ընթացքում Հայաստանը գործադրել է առավելագույն ջանքեր՝ ապահովելու, որ ԵԱՀԿ-ն դիմակայի գոյաբանական մարտահրավերներին՝ մասնավորապես, նպաստելով կազմակերպության` մասնակից պետությունների միջև վստահության և համագործակցության ամրապնդման ջանքերին և կոչ անելով արագորեն կիրառել վաղ նախազգուշացման և հակամարտությունների կանխարգելման գործիքակազմը։ Ցավոք, մենք բոլորս ձախողեցինք մեր ջանքերում՝ թե՛ հավաքականորեն, թե՛ անհատապես։

Մինչ Հայաստանը երկար ժամանակ հետևողականորեն հանդես է եկել ԵԱՀԿ պատասխանատվության ողջ տարածքում իր սկզբունքների լիարժեք կիրառման օգտին՝ զգուշացնելով ուժի կիրառման վաղ նախազգուշացման ազդանշանների մասին և կոչ անելով արագ և վճռական գործողությունների, ԵԱՀԿ-ի մեխանիզմներն ու հակամարտությունների կանխարգելման գործիքակազմը, մեղմ ասած, շարունակել են մնալ անգործուն:

Սակայն մեր քննադատությունը պետք է ընկալել միայն այն համատեքստում, որ մենք ցանկանում ենք ունենալ արդյունավետ անվտանգային կազմակերպություն՝ անկախ հաստատություններով, որոնք գործում են խստորեն պահպանելով իրենց մանդատները, պարտավորությունները և սկզբունքները՝ առանց հաշվի առնելու որևէ այլ հանգամանք։

Ձերդ գերազանցություններ,

Այն մարտահրավերները, որոնց այսօր առերեսվում է ողջ աշխարհը, մեզ ստիպում են առավել զգոն լինել խաղաղության և կայունության հետ կապված հարցերում։ Հաշվի առնելով նշվածը՝ Հայաստանը շարունակում է իր կառուցողական ներգրավվածությունը Ադրբեջանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցություններում։
Այս տարի երկկողմ բանակցությունները հանգեցրին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման կանոնակարգի ստորագրմանը, որով սահմանազատման հիմք ընդունվեց 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը։ Տեղում մեզ հաջողվեց սահմանազատել ավելի քան 12 կմ սահման, և հուսով ենք, որ այս փաստաթուղթը ճանապարհ կհարթի գործընթացի արդյունավետ շարունակման համար և այդպիսով էապես կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը։

Մենք նաև որոշակի առաջընթաց ենք գրանցել մեր երկու երկրների միջև Խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։ Մենք համաձայնության ենք եկել նախաբանի և համաձայնագրի նախագծի 17 հոդվածներից 15-ի շուրջ, և եթե լինի բավարար քաղաքական կամք, այն կարող է արագորեն վերջնականացվել և ստորագրվել։ Հայաստանը շարունակաբար ապացուցել է իր պատրաստակամությունը ստորագրելու համաձայնագիրը և փակելու թշնամության էջը Հարավային Կովկասում։

Մենք համոզված ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի, քանի որ մեր տարածաշրջանի ժողովուրդն արդեն շատ է տուժել արյունալի հակամարտություններից։ Ի հեճուկս բոլոր դժվարություններին, մենք հաստատակամ ենք շարունակելու մեր ջանքերը՝ հասնելու ցանկալի նպատակին։ Այս համատեքստում հայկական կողմի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» կապուղիների նախագիծը մեծ ներուժ ունի բարձրացնելու վստահությունը, ամրապնդելու վստահության մթնոլորտը և խթանելու տարածաշրջանի երկրների միջև ավելի լավ փոխգործակցություն։

Մենք հավատում ենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիակատար կարգավորումը, հատկապես դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանների բացումը, կարող է լինել խաղաղության և կայունության կարևոր մյուս ներդրումը տարածաշրջանում։ Այս նպատակով մենք շարունակելու ենք երկխոսությունը մեր թուրք գործընկերների հետ և իրականացնել որոշ գործնական քայլեր, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև կամուրջի, ինչպես նաև Գյումրի-Կարս երկաթգծով սահմանային անցման տեխնիկական պահանջների համատեղ գնահատում: Երբ համաձայնությունները կյանքի կկոչվեն, դրանք դրական ազդեցություն կունենան տարածաշրջանի և դրա սահմաններից դուրս ժողովուրդների վրա։

Հարգելի՛ գործընկերներ,

Քանի որ մոտենում ենք Հելսինկյան Եզրափակիչ ակտի 50-ամյակի կարևոր հանգրվանին, լավ հնարավորություն է, որ յուրաքանչյուր մասնակից պետություն հստակ և միանշանակ վերահաստատի իր հավատարմությունը ԵԱՀԿ-ի հիմնական սկզբունքներին: Այս առումով Ֆինլանդիայի նախագահությունը վճռորոշ նշանակություն կունենա ԵԱՀԿ-ն ավելի արդիական և արդյունավետ ուղիով տանելու հարցում՝ մասնավորապես ուժեղացնելու վաղ նախազգուշացման և հակամարտությունների կանխարգելման ջանքերը:

Եզրափակելով՝ մենք կցանկանայինք հավաստիացնել մեր ֆին գործընկերներին, որ Հայաստանը պատրաստ է սերտորեն աշխատել՝ այս կազմակերպության կարևոր աշխատանքը առաջ մղելու համար։

Շնորհակալություն:






Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ կեղծ դատավարության ընթացքում մեղադրանքը կպաշտպանի 6 դատախազՄեծ Բրիտանիան Ուկրաինայում ռազմաբազաներ է տեղակայումՀետմահու ստացած մեդալը վերցրել ու իր ոտքով սեփական գերեզմանին է գնացել, հետո արդեն՝ հանել իր դագաղը (տեսանյութ)Պետդեպը դատապարտել է Գախարիայի վրա հարձակումըԹուրք լրագրողը ոգևորությամբ նկարագրում է, որ ընդամենը 20 կիլոմետր է մնացել Հայաստանն Իրանից կտրելու համար (տեսանյութ)Կրեմլը հաղորդագրություն է տարածել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի վերաբերյալԱդրբեջանական լրատվամիջոցները հայտնել են անկախ ԼՂՀ նախկին ղեկավարների դեմ դատական ​​ֆարսի սկզբի մասինԹբիլիսին Բաքվին և Երևանին առաջարկել է եռակողմ համագործակցության նախաձեռնությունԻսրայելը, ՀԱՄԱՍ-ը, ԱՄՆ-ը և Քաթարը Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիր են ստորագրելԱյսօրվանից կգործի մինչև 14 տարեկան երեխաներին առանց հարցազրույցի վիզա տրամադրելու կարգը. ԱՄՆ դեսպանատունԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա, կստորագրվի ՌԴ-Իրան «Ռազմավարական համապարփակ համաձայնագիրը» (Տեսանյութ)Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիրԿԱՅԱՑԵԼ Է ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՈՒ ԻՍԼԱՄ ՄԱԽԱՉԵՎԻ ՀԱՅԱՑՔՆԵՐԻ ՄԵՆԱՄԱՐՏԸԱզատություն հայ բանտարկյալներին. Մխիթարյանի կոչը`միջազգային կազմակերպություններինՈւՂԻՂ. Ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի և ԱԳՆ–ի մոտ՝ հայ գերիների ազատ արձակման պահանջովԴու նվաճեցին մեր սրտերը. «Պոգոնը»` ԲիչախչյանինՄի քանի ժամ ջուր չի լինիԱլիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Տիգրան ԱբրահամյանԿոբախիձեն ժամանել է ԲաքուՈվ կփոխարինի Սասուն Խաչատրյանին Դոլարն ու ռուբլին արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօրԱստղագուշակ՝ հունվարի 17-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԲրիտանիան ցանկանում է գլխավորել «խաղաղապահ» ​​առաքելությունը Ուկրաինայում. TelegraphԴատի եմ տվել Ավինյանի հորը՝ «գեղի «Opel»-ներով համբալներ» արտահայտության համար. Երևանի ավագանու անդամ (վիդեո)Փաշինյանը տարին սկսել է մարզպետներին «թափ տալով». «Իրավունք»«Հրապարակ». Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիքը» մասնակցել է, ապա հրաժարվել ստորագրությունիցՌուսական մարտիկը կարողացել է միայնակ դուրս գալ ուկրաինական հենակետ ու հրկիզել այն (Տեսանյութ)Ռուսները գրավել են Վրեմեևկան. Վելիկայա Նովոսյոլովկայան լիակատար շրջապատման մեջ է (Քարտեզ)«Իրավունք». Բելառուսում ՀՀ դեսպանը Մինսկ չի էլ վերադառնա՞«Հրապարակ». Ինչո՞ւ հեռացան դատարանների նախագահները. Իշխանությունը փորձում է կառավարել համակարգը«Ժողովուրդ». Արցախցի պատգամավորները անընդունելի են համարում ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարման վերաբերյալ Փաշինյանի մտադրությունը«Իրավունք». Ո՞ւմ դուռն են թակում ՔՊ-ական Հայկ Սարգսյանի կասկածներըՊուտինը Հաղթանակի շքերթին խորհրդավոր «հատուկ հյուրի» է սպասում ԱՄՆ-ից. NewsweekՌուսական ավիացիան ոչնչացրել է Կոստանդնուպոլսի կամուրջը` լիովին կտրելով ուկրաինական մատակարարման ուղիները Կուրախովոյի ճակատում (Տեսանյութ)Աստղաբաշխական թվեր. Ռոնալդուն նոր պայմանագիր կկնքի «Ալ Նասրի» հետԿոշտ կադրեր Կուրսկից. ռուսական անօդաչուն լյուկից մտել է զորքեր տանող ամերիկյան M113 զրահափոխադրիչ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Հրապարակ». Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի «սեւ ցուցակում»«Ժողովուրդ». Որ նախկին պաշտոնյայի թիկնապահներն են ապահովում ՆԳՆ նոր նախարարի անվտանգությունը․ ինչի՞ց են վախենում«Հրապարակ». Փաշինյանը որոշել է մեծ գերեզմանաքար դնել այդ հարցի վրա«Ժողովուրդ» . «Քովիդի գործով» մեղադրյալները հույսը դրել են Արսեն Թորոսյանի վրաԹրամփը Հոլիվուդում հատուկ դեսպաններ է նշանակել Մել ​​Գիբսոնին և Սիլվեստր ՍտալոնեինԵվրոպական երկրները պատրաստվում են առանց ՆԱՏՕ-ի աջակցության Ուկրաինա ուղարկել սեփական խաղաղապահ առաքելությունը. The Washington PostՌուսական անօդաչուն Կիևի կենտրոնում թռել է Բրիտանիայի վարչապետի և Զելենսկու բանակցությունների վայրի մոտ. The GuardianՀԱՅԱՑՔՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ԿԱՐԵՎՈՐ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋԽԱՂԱՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻՆՎահան Բիչախչյանը` «Լեգիայի» ֆուտբոլիստՀիմա էլ Ադրբեջանը տարածքային պահանջներ է հնչեցնում Իրանի նկատմամբ հյուսիս-արեւելյան քաղաքները կոչելով որպես «Ադրբեջանի պատմական հողեր» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Էդվարդ Ասրյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպումներ է ունեցել Հունաստանի և Վրաստանի, առանձնազրույցներ՝ Ֆրանսիայի ու Շվեդիայի պաշտպանության շտաբների պետերի հետՄենք հանգիստ սպասում ենք, որ Թրամփը կստանձնի իր պաշտոնը, նոր միայն կխոսենք շփումների մասին․ Պուտինի օգնական
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top