Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շուտով կվերանան․ Օրբան Գազայի պատանդները ազատ են արձակվելու. Նեթանյահուի գրասենյակ Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ Դպրոցը երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել․ Փաշինյան (տեսանյութ) Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ կեղծ դատավարության ընթացքում մեղադրանքը կպաշտպանի 6 դատախազ Մեծ Բրիտանիան Ուկրաինայում ռազմաբազաներ է տեղակայում Հետմահու ստացած մեդալը վերցրել ու իր ոտքով սեփական գերեզմանին է գնացել, հետո արդեն՝ հանել իր դագաղը (տեսանյութ) Պետդեպը դատապարտել է Գախարիայի վրա հարձակումը Թուրք լրագրողը ոգևորությամբ նկարագրում է, որ ընդամենը 20 կիլոմետր է մնացել Հայաստանն Իրանից կտրելու համար (տեսանյութ) Կրեմլը հաղորդագրություն է տարածել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի վերաբերյալ

«ԿՈՒԶԵՆԱՅԻ ՆՎԱՃԱԾ ԼԻՆԵԼ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԵԴԱԼ». ԱՇԽԱՐՀԻ ԿՐԿՆԱԿԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՐԴԻՆՅԱՆ

Սպորտ

Վերջերս անվանի սպորտային մարմնամարզիկ, Աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 40-ամյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՐԴԻՆՅԱՆԸ հայտարարեց իր մարզական կարիերան ավարտելու մասին։ Այս որոշումը նա կայացրել էր դեռևս այս տարվա Եվրոպայի առաջնությունից առաջ, որը կայացավ Իտալիայում։

Iravunk. com -ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու զրուցել ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ հետ։ - Որն է պատճառը մարզական կարիերան ավարտելու։

- Շատ դժվար եկա այս որոշմանը։ Ինձ շատ խանգարում են վնասվածքներս, որոնք բազմաթիվ են, մեջքի, ուսի և դաստակի։ Շարունակական են ցավերը ու չի լինում վերականգնվել։ Այս պարագայում ճիշտ որոշում էր թողնել պրոֆեսիոնալ սպորտը։ Հակոբ Սերոբյանը և Սոս Սարգսյանը առաջինն են առաջարկել ինձ, որ ավարտեմ մարզական կարիերաս։ Իրականում հիմնական խնդիրը իմ վնասվածքներն են։

- Հարություն, տեղյակ եմ, որ մտադիր ես զբաղվել մարզչական գործունեությամբ ու ամբողջությամբ չես հեռանում սպորտից։

- Իհարկե, մեր հավաքականի մարզիկների հետ եմ, կփորձեմ օգնել նրանց, աշխատելու եմ Վահագն Դավթյանի հետ, որպես անձնական մարզիչ։ Այս պահին դեռ քննարկման փուլում է, սակայն կլինեմ հավաքականի կողքին։ Իմ հիմնական գործիքը նժույգ թափերն է, այն սիրով փոխանցում եմ մեր ապագա սերնդի ներկայացուցիչներին, երիտասարդներին։ Շատ կուզենամ, որ նրանք կարողանան իմ կատարած արդյունքները եռապատկել, քառապատկել։ Իմ ցանկությունն է, որ երիտասարդ սերունդը ավելի զարգացնի։ Ուզում եմ, որ նժույգ թափեր վարժությամբ ունենանք Աշխարհի ու Օլիմպիական չեմպիոն։

- Հարություն, իսկ ինչի համար ես ափսոսում, որ չհասցրիր իրականացնել քո մարզական կարիերայի ընթացքում։

- Կուզենայի նվաճած լինել ՕԽ մեդալ, ափսոս չստացվեց։

- Իսկ որպես հիշարժան մրցաշար ինչ կարող ես նշել։

- Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը, այն իսկապես շատ յուրահատուկ էր ինձ համար։ Պատճառը ոչ միայն այն էր, որ իմ պատվին մեր երկրի հիմնը հնչեց, պարզապես այդ հաղթանակը շատ վաղուց էր սպասված։ Վերջին անգամ 61 տարի առաջ մեր լեգենդար մարմնամարզիկ, Օղակների արքա Ալբերտ Ազարյանին էր հաջողվել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել։ Ու այդքան տարի անց ես կարողացա կրկնել այդ նվաճումը, «սառույցը կոտրեցի» ։Զգացողություններս աննկարագրելի էին, անչափ հպարտ էի, որ բոլորի, ծնողներիս, մարզիչներիս, ընկերներիս ու հայ ազգի պատիվը բարձր պահեցի։ Ոչ մի հաղթանակ հեշտ չի տրվում այս կյանքում, իսկապես շատ եմ աշխատել, տքնաջան պարապել դրան հասնելու համար։ Ուրախ եմ, որ 2027-ին սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը կայանալու է Երևանում։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ






Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շուտով կվերանան․ ՕրբանԳազայի պատանդները ազատ են արձակվելու. Նեթանյահուի գրասենյակԳաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջԴպրոցը երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել․ Փաշինյան (տեսանյութ)Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ կեղծ դատավարության ընթացքում մեղադրանքը կպաշտպանի 6 դատախազՄեծ Բրիտանիան Ուկրաինայում ռազմաբազաներ է տեղակայումՀետմահու ստացած մեդալը վերցրել ու իր ոտքով սեփական գերեզմանին է գնացել, հետո արդեն՝ հանել իր դագաղը (տեսանյութ)Պետդեպը դատապարտել է Գախարիայի վրա հարձակումըԹուրք լրագրողը ոգևորությամբ նկարագրում է, որ ընդամենը 20 կիլոմետր է մնացել Հայաստանն Իրանից կտրելու համար (տեսանյութ)Կրեմլը հաղորդագրություն է տարածել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի վերաբերյալԱդրբեջանական լրատվամիջոցները հայտնել են անկախ ԼՂՀ նախկին ղեկավարների դեմ դատական ​​ֆարսի սկզբի մասինԹբիլիսին Բաքվին և Երևանին առաջարկել է եռակողմ համագործակցության նախաձեռնությունԻսրայելը, ՀԱՄԱՍ-ը, ԱՄՆ-ը և Քաթարը Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիր են ստորագրելԱյսօրվանից կգործի մինչև 14 տարեկան երեխաներին առանց հարցազրույցի վիզա տրամադրելու կարգը. ԱՄՆ դեսպանատունԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա, կստորագրվի ՌԴ-Իրան «Ռազմավարական համապարփակ համաձայնագիրը» (Տեսանյութ)Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիրԿԱՅԱՑԵԼ Է ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՈՒ ԻՍԼԱՄ ՄԱԽԱՉԵՎԻ ՀԱՅԱՑՔՆԵՐԻ ՄԵՆԱՄԱՐՏԸԱզատություն հայ բանտարկյալներին. Մխիթարյանի կոչը`միջազգային կազմակերպություններինՈւՂԻՂ. Ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի և ԱԳՆ–ի մոտ՝ հայ գերիների ազատ արձակման պահանջովԱշխարհի չեմպիոն Կամո Ունանյանը տարին մեկնարկել է կարևոր հանդիպումներով և նախանշել 2025-ի անելիքներըԴու նվաճեցին մեր սրտերը. «Պոգոնը»` ԲիչախչյանինՄի քանի ժամ ջուր չի լինիԱլիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Տիգրան ԱբրահամյանԿոբախիձեն ժամանել է ԲաքուՈվ կփոխարինի Սասուն Խաչատրյանին Դոլարն ու ռուբլին արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօրԱստղագուշակ՝ հունվարի 17-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԲրիտանիան ցանկանում է գլխավորել «խաղաղապահ» ​​առաքելությունը Ուկրաինայում. TelegraphԴատի եմ տվել Ավինյանի հորը՝ «գեղի «Opel»-ներով համբալներ» արտահայտության համար. Երևանի ավագանու անդամ (վիդեո)Փաշինյանը տարին սկսել է մարզպետներին «թափ տալով». «Իրավունք»«Հրապարակ». Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիքը» մասնակցել է, ապա հրաժարվել ստորագրությունիցՌուսական մարտիկը կարողացել է միայնակ դուրս գալ ուկրաինական հենակետ ու հրկիզել այն (Տեսանյութ)Ռուսները գրավել են Վրեմեևկան. Վելիկայա Նովոսյոլովկայան լիակատար շրջապատման մեջ է (Քարտեզ)«Իրավունք». Բելառուսում ՀՀ դեսպանը Մինսկ չի էլ վերադառնա՞«Հրապարակ». Ինչո՞ւ հեռացան դատարանների նախագահները. Իշխանությունը փորձում է կառավարել համակարգը«Ժողովուրդ». Արցախցի պատգամավորները անընդունելի են համարում ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարման վերաբերյալ Փաշինյանի մտադրությունը«Իրավունք». Ո՞ւմ դուռն են թակում ՔՊ-ական Հայկ Սարգսյանի կասկածներըՊուտինը Հաղթանակի շքերթին խորհրդավոր «հատուկ հյուրի» է սպասում ԱՄՆ-ից. NewsweekՌուսական ավիացիան ոչնչացրել է Կոստանդնուպոլսի կամուրջը` լիովին կտրելով ուկրաինական մատակարարման ուղիները Կուրախովոյի ճակատում (Տեսանյութ)Աստղաբաշխական թվեր. Ռոնալդուն նոր պայմանագիր կկնքի «Ալ Նասրի» հետԿոշտ կադրեր Կուրսկից. ռուսական անօդաչուն լյուկից մտել է զորքեր տանող ամերիկյան M113 զրահափոխադրիչ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Հրապարակ». Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի «սեւ ցուցակում»«Ժողովուրդ». Որ նախկին պաշտոնյայի թիկնապահներն են ապահովում ՆԳՆ նոր նախարարի անվտանգությունը․ ինչի՞ց են վախենում«Հրապարակ». Փաշինյանը որոշել է մեծ գերեզմանաքար դնել այդ հարցի վրա«Ժողովուրդ» . «Քովիդի գործով» մեղադրյալները հույսը դրել են Արսեն Թորոսյանի վրաԹրամփը Հոլիվուդում հատուկ դեսպաններ է նշանակել Մել ​​Գիբսոնին և Սիլվեստր ՍտալոնեինԵվրոպական երկրները պատրաստվում են առանց ՆԱՏՕ-ի աջակցության Ուկրաինա ուղարկել սեփական խաղաղապահ առաքելությունը. The Washington PostՌուսական անօդաչուն Կիևի կենտրոնում թռել է Բրիտանիայի վարչապետի և Զելենսկու բանակցությունների վայրի մոտ. The GuardianՀԱՅԱՑՔՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ԿԱՐԵՎՈՐ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top