Գիտնականները հայտնաբերել են գործոն, որը կապված է սրտանոթային համակարգի վիճակի վատթարացման հետ
ՀասարակությունՕուլուի համալսարանի գիտնականները (Ֆինլանդիա) պարզել են, որ քնի անկանոն ռիթմերը կապված են միջին տարիքի մարդկանց մոտ սրտանոթային համակարգի առողջության վատթարացման հետ: Հետազոտության արդյունքները ներկայացվել են Journal of Activity Sedentary and Sleep Behaviors (JASSB) ամսագրում:
Հետազոտությանն ընդհանուր առմամբ մասնակցել է 46 տարեկան շուրջ 3700 կամավոր, որոնք իրենց առողջական վիճակի և կենսակերպի մասին հարցաթերթիկներ են լրացրել, ինչպես նաև մասնակցել կլինիկական հետազոտությանը, որի ընթացքում չափվել է նրանց մարմնի զանգվածը, զարկերակային ճնշումը, արյան մեջ լիպիդների մակարդակը և գլյուկոզայի նկատմամբ հանդուրժողականությունը: Ֆիզիկական ակտիվությունն ու քնի ռիթմը ստուգելու համար կիրառվել են ակտիվությանը հետևող սարքեր, որոնք կամավորները կրել են դաստակի հատվածում՛:
Միջինում կամավորները պառկում էին քնելու երեկոյան 11-ին և արթնանում առավոտյան 07:00-ին՝ միջինում անկողնում անցկացնելով 8 ժամ: Մասնակիցների կեսի մոտ քնելու ժամը, անկողնում անցկացրած ժամանակը, ինչպես նաև արթնանալու ժամը շաբաթվա ընթացքում տատանվում էին առնվազն մեկ ժամով:
Գիտնականների խոսքով՝ քնելու ժամերի անկանոնությունը կապված է սրտանոթային հիվանդությունների զարգացման ու քաշի ավելացման հավանականության բարձրացման հետ: