Տես ոնց են հերթով 0 ձայներով խայտառակվում. ԲԱՄԲԱՍԱՆՔ
ԲամբասանքՉնայած Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ գյումրեցին ինքը իր ընտրությամբ կընտրի Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, բայց դա, ինչպես եւ մյուս խոստումները, ընդամենը հպարտ ժողովրդի երեսին թոզփչոցի էր։
Բանն այն է, որ բոլոր ՔՊ-ականները գիտեն, որ նշանակվելու է Կարեն Սարուխանյանը, ու իր նշանակումը հեչ կապ չունի գյումրեցիների ուզել-չուզելու հետ։ Ավելին, ինքը Սարուխանյանը, մտերիմ շրջապատում գլուխ է գովել, թե «ով են սրանք, որ ինձ տան անցնեն, տես ոնց են հերթով 0 ձայներով խայտառակվում»։