Բայդենը վիճել է Թրամփի հետ ՀԱՄԱՍ-ի գործարքի շուրջ Երևանում հանկարծամահ է եղել սովետական տարիներից հայտնի «Դքի Նորոյի» կինը Չի կարելի սեփական PR-ի համար այս համաձայնագրի ստորագրումը դարձնել գործընկերոջը վատ վիճակի մեջ դնելու գործիք. Սարգսյան Այսօր Ս. Պետրոս հայրապետի, Ս. Վլաս եպիսկոպոսի և Ս. Աբիսողոմ սարկավագի հիշատակության օրն է Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Պայմանագիրը կարող է ստորագրվել Մոսկվայում՝ հունվարի 17-ին․ Հակոբ Բադալյան ՀՀ-ԱՄՆ փաստաթղթում խուսափել են «բռնի տեղահանում» եզրույթից, հայկական շահը կրկին զոհաբերում են ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը Բրյուսելում մասնակցում է ՆԱՏՕ–ի ռազմական կոմիտեի նիստին Կառավարության նիստի օրակարգում 25 հարց է, որից 22-ը չի զեկուցվում. ևս մեկ հարց գաղտնի է (ուղիղ) Աստղագուշակ՝ հունվարի 16-ի համար

Մենք չենք մուրում, այլ մեր աշխատանքի հասանելիք գումարն ենք պահանջում. Օպերային թատրոնում արշալույսները խաղաղ չեն

Մշակութային

Ամենուր բարձր գոռալով` ներկայացնում ենք հայ մշակույթը, թե բա՝ մենք այն հնագույն ազգերից ենք, ովքեր դարեր ի վեր մշակույթ են պահել, կերտել եւ փոխանցել սերունդներին: Սակայն, այսօր երբ նայում ենք իրականությանը, թե ինչ է կատարվում մշակույթում, սարսափ ենք ապրում, լինի կինո, երգ, նկարչություն, թե՝ պար:

Եվ ահա, այժմ էլ բողոքում են Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները: Բանն այն է, որ նրանք չեն ստացել հոկտեմբեր ամսվա ելույթավճարները, իսկ արդեն դեկտեմբեր ամիսն է, այսինքն՝ նախորդ պարտքին գումարվել է նոյեմբեր եւ դեկտեմբեր ամսվա ելույթավճարները: Մեզ դիմած արտիստը, ով խնդրեց պահել գաղտնիությունը, հայտնեց, որ նման բան առաջին անգամ է լինում, եւ իրենք ապշած են եղածից:

«Մենք ստանում ենք գումար, ամիսը 2 անգամ: Առաջին 15 օրյակում պետական աշխատավարձ, իսկ երկրորդում` նախորդ ամսվա ելույթավճարները: Նոյեմբերին ստացել ենք աշխատավարձը, իսկ ելույթավճարները մինչեւ հիմա չկան: Դիմել ենք Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն: Նախարարությունից մեզ պատասխանեցին, որ ելույթավճարները պետական վճարների հետ կապ չունեն, եւ դրա պատասխանատվությունն իրենց վրա չէ»,-ասաց մեր զրուցակիցը:

Ելույթավճար ստանում են գեղարվեստական, այսինքն՝ արտիստական կազմը, որի մեջ մտնում են բալետային թատերախումբը, երգչախումբը, օպերային մենակատարները, մնջախաղի բաժինը, նվագախումբը եւ գեղարվեստաբեմադրական կազմը սպասարկող անձնակազմը:

Նշենք, որ դեռեւս 2021 թվականին ժամանակավոր պաշտոն զբաղեցրած, այնուհետ ընտրված տնօրենի՝ Կարեն Դուրգարյանի օրոք որոշվել էր, որ Օպերայի եւ բալետի ակադեմիայի արտիստներն ու աշխատակազմը կստանան նաեւ ելույթավճար, սակայն այժմ արտիստների բնական պահանջին պատասխանում են, որ բյուջե չկա:

Անշուշտ, «Իրավունք»-ը հետաքրքրվեց, թե որքա՞ն տոմս է վաճառվում, որքա՞ն ներկայացում է բեմադրվում, եւ ի՞նչ արժե տոմսը: Տոմսի արժեքը սկսում է 5000-ից մինչեւ 25.000 դրամ եւ, ըստ մեր զրուցակցի, նրանք բավականին խիտ ռեժիմով ներկայացումներ են ունենում՝ ամիսը 20-ից 25 ներկայացում:

«Գրեթե  բոլորս՝ արտիստները, ունեն բանկային պարտքեր, վարկեր, եւ հիմա, երբ չեն վճարում մեր հասանելիք գումարը, որը մենք չենք մուրում, այլ մեր աշխատանքի դիմաց ենք պահանջում, ապա ի՞նչ պիտի պատասխան տանք բանկին, որպեսզի սեւ ցուցակում չհայտնվենք: Կա՛մ  ուսանող ունենք, տան վարձ ենք վճարում, կա՛մ հիվանդ խնամում: Եվ վերջապես, ի՞նչ կապ ունի ինչ ենք անելու մեր արդար քրտինքով վաստակած գումարը: Թող վճարեն, մենք կորոշենք ինչպես ծախսենք», - ընդգծեց արտիստը:

Ի դեպ, արտիստները դեռեւս չեն ստացել նոյեմբեր ամսվա պետական աշխատավարձերը եւս: Ըստ ԿԳՄՍ նախարարության հաշվապահի, աշխատավարձերը կփոխանցվեն մինչ դեկտեմբերի 15-ը:

«Այն վիճակում է հայտնվել ողջ անձնակազմը, բոլորը սկսել են պարտքով գումար գտնել՝ մինչ կստանան ելույթավճարներն ու աշխատավարձերը: Այնպիսի մի լաբիրինթ սարքեցին, որ մարդ չի հասկանում, թե որ գումարը ո՞ր ելույթից ու ո՞ր ամսվա համար պիտի ստանա»,- իր խոսքն ավարտեց ահազանգող արտիստը:

Մինչ նյութը կլիներ պատրաստ, մեր տեղեկությամբ՝ արդեն իսկ սկսել են որոշակիորեն բաժաննել հոկտեմբեր ասմվա ելույթավճարները, սակայն առջեւում դեռ կան նոյեմբերի ելույթավճարները, ինչպես նաեւ երկու ամսվա աշխատավարձը՝ նոյեմբեր եւ դեկտեմբեր: Իսկ դեկտեմբերի ելույթավճարը կփոխանցվի հունվար ամսվա մինչեւ 15-ը:

Հավելենք, որ խոսակցություն է պտտվում, որ հավելավճարները եւս կարող են հարկվել: Սակայն այս մասին «Իրավունք»-ը կանդրադառնա առավել մանրամասն՝ հստակ տեղեկատվություն ունենալուց հետո: Այնուհանդերձ, արտիստներին այս հարցը եւս շատ հուզում է:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






Բայդենը վիճել է Թրամփի հետ ՀԱՄԱՍ-ի գործարքի շուրջԵրևանում հանկարծամահ է եղել սովետական տարիներից հայտնի «Դքի Նորոյի» կինըՉի կարելի սեփական PR-ի համար այս համաձայնագրի ստորագրումը դարձնել գործընկերոջը վատ վիճակի մեջ դնելու գործիք. ՍարգսյանԱյսօր Ս. Պետրոս հայրապետի, Ս. Վլաս եպիսկոպոսի և Ս. Աբիսողոմ սարկավագի հիշատակության օրն է Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Պայմանագիրը կարող է ստորագրվել Մոսկվայում՝ հունվարի 17-ին․ Հակոբ ԲադալյանՀՀ-ԱՄՆ փաստաթղթում խուսափել են «բռնի տեղահանում» եզրույթից, հայկական շահը կրկին զոհաբերում ենԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը Բրյուսելում մասնակցում է ՆԱՏՕ–ի ռազմական կոմիտեի նիստինԿառավարության նիստի օրակարգում 25 հարց է, որից 22-ը չի զեկուցվում. ևս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)Աստղագուշակ՝ հունվարի 16-ի համարՌուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօրՔաղցկեղը նահանջում է. նոր դեղամիջոց է հայտնաբերվելՈվ է գլխավոր հարկադիրը.ՄանրամասներԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՍիրո Ամիրխանյանը՝ գլխավոր հարկադիր կատարողԲեյրութում հայ է սպանվելԻնչպե՞ս է կոչվում պետական գումարը մոտ 1,5 տարի շահագործելը․ Քրիստինա ՆազարյանՈւմ խնամքին կմնա փոքրիկը. Անդրեի ու Անիի սկանդալային բաժանման բացառիկ մանրամասներըԿապել են մահճակալին, ծեծել եւ զենք գործադրելով սպանել. Նախօրեին դաժան սպանություն է տեղի ունեցել«Հրապարակ». Նոր ֆորմատի փնտրտուքներով«Նապոլիի» մարզական տնօրենը` Սպերցյանի հնարավոր տրանսֆերի մասին«Ժողովուրդ». Տատիկից ժառանգած քյամարը կամ հարսանիքի քավորի նվեր ոսկին չեք կարող վաճառելՌուսական բանակը կտրել է Դնեպրոպետրովսկ-Պոկրովսկ երկաթգիծը. Ուկրաինական ԳՇ-ի ռեսուրս (Քարտեզ)Չասով Յարում Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանությունը փլուզվել է. Ուկրաինական ռազմական աղբյուրներ«Հրապարակ». Աղազարյանի «էվակուացումը» շարունակվում է«Փաստ». Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետոԻշխանական պատգամավորները Փաշինյանի հետ հանդիպելու ցանկություն են հայտնել. հարցեր ու անհանգստություններ ունեն. «Ժողովուրդ»Յուլիա Տիմոշենկո. Ուկրաինան վերածվում է ապագա չունեցող երկրիԷնպես չանեք կին մարզպետներ նշանակեմ, որ խելքներդ գլուխներդ գա. Փաշինյանը հաթաթա է տվել մարզպետներին«Հրապարակ». ԵՄ-ի հարցով չեն շտապում. Անհանգստություններ իշխող թիմում«Փաստ». Հայաստանը ոմանց համար դարձել է «խոպա՞ն»Հայնի է Վազգեն Սարգսյան ֆիլմի մանրամասներն ու պրեմիերայի օրը․ ԼուսանկարԿբավարարի արդյոք դատարանը նախաքննական մարմնի միջնորդությունը` Ռուստամ Գասպարյանի եղբոր գործով. «Ժողովուրդ»Ադրբեջանի նախագահը հայտնվեց շատ վատ վիճակում. Ռուսական աղբյուրԱյդ օրը Մհերը պետք է Երևան գшր, կարևոր հшնդիպում կար, կшպն ընդհшտվեց ու դրանից հետո նրшից այլևս լուր չունեինք․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ուկրաինական բանակի համար չաձազանց վտանգավոր եւս մեկ հեռանկար է ստեղծվել (Քարտեզ)Պոկրովսկում և Բոլշայա Նովոսիլկայում իրավիճակն այլևս չի գտնվում ուկրաինական հրամանատարության վերահսկողության տակ. Ուկրաինական պատգամավորԻնչ է սպասվում ռուսական թատրոնում հունվարինԿհամաձայնեի. Վալերի Ծառուկյանը` Հայաստանի կամ Ռուսաստանի հավաքականից հրավեր ստանալու մասինԻնչ է սպասվում փետրվարին Պարոնյանի անվան թատրոնումՏրանսպորտի վարորդները խոստանում են Ավինյանին փետրվարյան «անակնկալներ»ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթի իրական արժեքը. ինչ հետևանք է այն ունեցել Վրաստանի ու Աֆղանստանի համարՄՈՍԿՎԱՆ ԵՎ ԹԵՀՐԱՆԸ ՉԵՆ ՀԱՆՁՆԻ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸԱրեւմտամետների շարքերում կատաղի պայքար է սկսվելԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ՆԻԿՈԼԻ «ԱՄՈՒՍՆԱՆԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ» ԼԱՎ ՀՈՏ ՉԻ ԳԱԼԻՍԱննա Հակոբյանի արշավի հետեւում՝ նաեւ հակաեկեղեցականներն ենՀրապարակվել է կործանված ադրբեջանական AZAL ինքնաթիռի օդաչուների խոսակցությունների ամբողջական վերծանումը Ուկրաինայի խնդիրն այն չէ, որ փողը վերջանում է, այլ այն, որ ուկրաինացիներն են վերջանում. Թրամփի պետքարտուղարՈրքան էլ աբսուրդ է, Ռուսաստանի փողերով Հայաստանում իրականացնում են հակառուսական քարոզ. Արա ՎարդանյանԻնչ է սպասվում հունվարին Պարոնյանի անվան թատրոնում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top