Գազայի պատանդները ազատ են արձակվելու. Նեթանյահուի գրասենյակ Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ Դպրոցը երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել․ Փաշինյան (տեսանյութ) Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ կեղծ դատավարության ընթացքում մեղադրանքը կպաշտպանի 6 դատախազ Մեծ Բրիտանիան Ուկրաինայում ռազմաբազաներ է տեղակայում Հետմահու ստացած մեդալը վերցրել ու իր ոտքով սեփական գերեզմանին է գնացել, հետո արդեն՝ հանել իր դագաղը (տեսանյութ) Պետդեպը դատապարտել է Գախարիայի վրա հարձակումը Թուրք լրագրողը ոգևորությամբ նկարագրում է, որ ընդամենը 20 կիլոմետր է մնացել Հայաստանն Իրանից կտրելու համար (տեսանյութ) Կրեմլը հաղորդագրություն է տարածել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի վերաբերյալ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են անկախ ԼՂՀ նախկին ղեկավարների դեմ դատական ​​ֆարսի սկզբի մասին

Արեւմուտքը մեզ դրել է երկընտրանքի առաջ՝ կա՛մ, կա՛մ. Թիմուր Պիպիա

Տեսանյութեր

1920 թվականին Հայաստանում հաստատվեցին սոցիալիստական ​​կարգեր: Այս իրադարձություններից անցել է ավելի քան 100 տարի։ Նույն թվականին խորհրդայնացվել է նաեւ Վրաստանը: Իսկ 100 տարին, պարզապես, հնարավորություն է տալիս ճիշտ գնահատել այն, ինչ տեղի ունեցավ այն ժամանակ ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում ու հետխորհրդային այլ հանրապետություններում։ Այս կարծիքին է Վրաստանի «Համերաշխություն հանուն խաղաղության» կուսակցության գլխավոր քարտուղար ԹԻՄՈՒՐ ՊԻՊԻԱՆ, ով «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման կողմից օրերս կազմակերպած կլոր սեղանին `«Հայաստանի խորհրդայնացման 104-րդ տարեդարձը. Խորհրդային հանրապետությունների ձեռքբերումները, ներկա վիճակն ու զարգացման միտումները» խորագրով, տեսակամուրջի միջոցով հանդես եկավ ողջույնի խոսքով:

«ԻՆՉՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՎՐԱՍՏԱՆԸ ԱՊՐՈՒՄ ԵՆ ԱՄԵՆԱԽՈՐԸ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ»

Զուգահեռներ տանելով մերօրյա իրականության եւ 104 տարի առաջ Հայաստանի ու Վրաստանի խորհրդայնացման միջեւ՝ վրացի քաղաքական գործիչն ընդգծեց, որ Խորհրդայնացման ամենակարեւոր ձեռքբերումը սոցիալ-տնտեսական որակային իշխանություն ունենալն էր:

«Մենք ստացանք որակապես այլ իշխանություն, հասարակության որակապես այլ կառուցվածք։ Հիմա ԽՍՀՄ փլուզումից անցել է ավելի քան 30 տարի, եւ մենք բոլորս ապրում ենք կապիտալիզմի պայմաններում եւ այնպիսի հասարակության մեջ, որը հանդիսանում է այն ժամանակվա հասարակության հակապատկերը, մինչդեռ մենք դրան հասել էինք աննախադեպ համախմբման արդյունքում: Բայց ինչպես վրաց, այնպես էլ հայ ժողովուրդը հիմա հասկանում է, որ նոր պայմանների, նոր հարաբերությունների շրջանակներում, կապիտալիստական ռեսուրսների տերերի համար հեռանկար չկա։ Որովհետեւ, ինչպես Հայաստանը, այնպես էլ Վրաստանն այսօր ապրում են ամենախոր սոցիալ-տնտեսական ճգնաժամ՝ ունենք մեր երկրներում հակամարտություններ, նախկին-ներկայի միջեւ պայքար եւ շատ տարբեր տեսակի այլ ճգնաժամեր: Այո՛, նույն գործընթացն է, ցավոք, տեղի ունենում ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Վրաստանում», - ընդգծեց Պիպիան:

«ՀԱՅ ԵՎ ՎՐԱՑ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԴՐԱԿԱՆՈՐԵՆ ՕԳՏԱԳՈՐԾԵՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱՄԵՆԱԱՐԺԵՔԱՎՈՐ ՓՈՐՁԸ»

Վրաստանի «Համերաշխություն հանուն խաղաղության» կուսակցության գլխավոր քարտուղարի գնահատմամբ՝ Խորհրդային շրջանի մեր պատմությունն այսօր, վերանայելը շատ կարեւոր է՝ հասկանալու համար, թե ինչ պետք է անի այսօր հայ եւ վրաց ժողովուրդը, ինչպես պետք է դուրս գա այս ճգնաժամից:

«Մենք պետք է դրականորեն օգտագործեք Խորհրդային ամենաարժեքավոր փորձը: Ի վերջո, մենք պետք է գնահատենք մեր ժողովուրդների Խորհրդային շրջանի 70-ամյա պատմությունը։ Այս առումով ողջունել է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման նախաձեռնած կլոր-սեղանը, ինչի համար ուզում եմ փոխանցել «Համերաշխություն հանուն խաղաղության» քաղաքական պլատֆորմի իմ ընկերների ամենաջերմ բարեմաղթանքները: Այսօր Վրաստանում օրենքն արգելում է Կոմունիստական ​​խորհրդանիշներն ու գաղափարախոսությունը, սակայն Վրաստանի կոմունիստական ​​կուսակցությունը գրանցված է եւ գործում է։ Շատերն այժմ դրական են գնահատում Վրաստանի խորհրդայնացումը: Ընդ որում՝ ոչ միայն «Համերաշխություն հանուն խաղաղության»-ը եւ կոմունիստները, այլ շատ այլ հասարակական շարժումներ եւ միություններ»,- նշեց նա:

«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆ Է՝ ՈՉ ԹԵ ԱՐԵՎՄՏՅԱՆ, ԱՅԼ, ՄԻԱՆՇԱՆԱԿ, ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱ»

Ինչ վերաբերում է Վրաստանում տիրող իրավիճակին եւ վերջին օրերին գործող իշխանության ու շատ ուժեղ ներկայացված ամերիկյան աջակողմյան պլատֆորմի առճակատման շատ դրամատիկ իրադարձություններին, Թիմուր Պիպիան նույնպիսի վտանգ տեսնում է նաեւ Հայաստանում:

«Մենք ճգնաժամ ենք տեսնում, թե ուր պետք է գնա Վրաստանը: Այն պետք է գնա Արեւմուտքի հետ ինտեգրման ճանապարհո՞վ, թե՞ ունի այլ ճանապարհ՝ հետխորհրդային տարածքին ինտեգրվելու։ Ցավոք սրտի, այս ընտրությունը դրվեց վրաց ժողովրդի առաջ: Մենք ինքներս չենք դրել այս ընտրությունը։ Նկատի ունեմ՝ Վրաստանի ժողովրդին եւ ընդհանրապես վրաց հասարակությանը։ Անձամբ ինձ եւ ընկերներիս համար ընտրությունը մեկն է՝ միանշանակ, իհարկե, հետխորհրդային ինտեգրացիա։ Բայց եթե խոսենք վրացական հասարակության մասին՝ ընդհանուր առմամբ, ապա նման ընտրություն իրենք իրենց առաջ չեն դրել՝ Արեւմուտք, թե Արեւելք: Վրացական հասարակությունը չի մերժել արեւմտյան կառույցներին եւ ընդհանրապես տնտեսական ինտեգրմանը Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների հետ: Բայց Արեւմուտքը մեզ դրեց երկընտրանքի առաջ՝ կա՛մ, կա՛մ»:

«ՎՐԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԻՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵՑ, ՈՐ ՉԻ ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՃՆՇՄԱՆԸ»

Ըստ վրացի քաղաքական գործչի` թե՛ մենք, թե՛ իրենք, Արեւմուտքի նման քաղաքականության հետեւանքով հայտնվել ենք մեկուսացման մեջ: Եվ սա է եղել Արեւմուտքի վարած քաղաքականությունը մեր երկրների հանդեպ շուրջ 30 տարի:

«Այո՛, սա հենց մեկուսացման քաղաքականություն է, ինչի հետեւանքով Վրաստանը երբեք նույնիսկ քայլ չի արել տարածաշրջանի երկրների, առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության հետ նորմալ տնտեսական եւ այլ հարաբերությունների վերականգնման օգտին։ Մենք այս գործընթացը տեսանք նաեւ 2014 թվականին Ուկրաինայում։ Ճիշտ նույն սցենարն ու նույն գործընթացը հիմա զարգանում է Վրաստանում։ Եվ, բարեբախտաբար, Վրաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունը օբյեկտիվ գնահատեց այս իրավիճակը եւ որոշեց հրաժարվել ու չենթարկվել Արեւմուտքի ճնշմանը։ Իսկ ճնշումը հետեւյալն էր, հատկապես Ուկրաինայում տեղի ունեցող հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո, թե՝ կա՛մ դուք միանում ենք հակառուսական կոալիցիային, ընդ որում՝ ոչ միայն տնտեսական, այլեւ` ռազմաքաղաքական, կա՛մ մենք կանենք այնպես, որ ձեզ մոտ իշխանությունը փոխվի։ Իսկ Վրաստանի ինտեգրումը հակառուսական կոալիցիային, ակնհայտորեն կնշանակեր ռազմական հակամարտություն եւ ռազմական սադրանք Թբիլիսիի կողմից՝ ընդդեմ Սխինվալիի ու Սուխումիի դեմ։ Իսկ սա արդեն ուղիղ բախում է Ռուսաստանի Դաշնության հետ, քանի որ, ինչպես գիտեք, ե՛ւ Սխինվալիում, ե՛ւ Սուխումիում կա ռուսական ռազմաբազա։ Ռուսաստանը ժամանակին Հարավային Օսիայիում եւ Աբխազիայում տեղակայել է ռազմաբազաներ՝ համաձայն համապատասխան համաձայնագրերի: Եվ մենք այդ դեպքում կկրկնեինք Ուկրաինայի ճակատագիրը։ Հատկապես, որ մենք նման փորձ ունեցել ենք արդեն 2008 թվականին, երբ նախկին իշխանությունը նույն Արեւմուտքի դրդմամբ ռազմական բախում ունեցավ Ռուսաստանի Դաշնության հետ»։ 

Պիպիան նշում է, որ չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը այն ժամանակ զգուշացնում էր քաղաքական, ռազմական ղեկավարության ամենաբարձր մակարդակով, նրանք նույնիսկ զորավարժություններ էին անցկացնում Հյուսիսային Կովկասում մինչեւ դեպքերի զարգացումը:

«Այն ժամանակ մեր արկածախնդիր կառավարությունը՝ Սահակաշվիլիի գլխավորությամբ, երկիրը ներքաշեց պատերազմի մեջ: Նույնը կլիներ այսօր, եթե իշխանությունը փոխվեր։ Թեպետ հիմա էլ առայժմ վտանգը չի անցել։ Ամերիկամետ հարթակը, ցավոք, չի շեղվում Վրաստանում իշխանափոխության իր նպատակներից եւ ուղղակիորեն միջամտում է Վրաստանի ներքին գործերին։ Այդուհանդերձ, Վրաստանի ուժային կառույցներում մենք խառնաշփոթ չենք նկատում: Համենայնդեպս, այն գործընթացները, որոնք ժամանակին Կիեւում նկատվում էր Յանուկովիչի կառավարման ժամանակ, այստեղ չեն նկատվում։ Մենք տեսնում ենք, որ Վրաստանում բոլոր պետական կառույցները գործում են կայուն, օրենքին համապատասխան եւ շատ հետեւողականորեն հակազդում են ամերիկամետ հարթակի անօրինական գործողություններին»։

«ՄԵՆՔ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆՔ «ՎՐԱՑԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔ»-ԻՆ` ԸՆԴԴԵՄ ՊՐՈՖԱՇԻՍՏԱԿԱՆ ​​ՈՒԺԵՐԻ»

Վրաստանի «Համերաշխություն հանուն խաղաղության» կուսակցության գլխավոր քարտուղարը հավատում է, որ ժամանակը աշխատում է վրաց ժողովրդի, Վրաստանի ներկայիս իշխանության օգտին, եւ ստեղծված իրավիճակը կկայունանա։

«Ուզում եմ նշել, որ մեր քաղաքական ուժն ընդդիմադիր է «Վրացական երազանք»-ին՝ Վրաստանում իշխող կուսակցությանը: Սա ասում եմ, որպեսզի սխալ տպավորություն չստեղծվի, թե վրացի կոմունիստները եւ «Համերաշխություն հանուն խաղաղության» քաղաքական ուժը աջակցում են «Վրացական երազանքի» քաղաքականությանը։ Ո՛չ, մենք պաշտպանում ենք «Վրացական երազանքի» վերջին երկու տարվա արտաքին քաղաքականությունը։ Ինչ վերաբերում է ներքին քաղաքականությանը, մենք նրանց ոչ մի կերպ չենք աջակցում։ Մենք աջակցում ենք նրանց` ընդդեմ պրոֆաշիստական ​​ուժերի։ Սրանով ավարտվում է մեր աջակցությունը «Վրացական երազանք»-ին։ Մենք կառուցողական ընդդիմություն ենք «Վրացական երազանք»-ին»,- եզրափակելով խոսքը՝ ասաց Պիպիան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Գազայի պատանդները ազատ են արձակվելու. Նեթանյահուի գրասենյակԳաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջԴպրոցը երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել․ Փաշինյան (տեսանյութ)Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ կեղծ դատավարության ընթացքում մեղադրանքը կպաշտպանի 6 դատախազՄեծ Բրիտանիան Ուկրաինայում ռազմաբազաներ է տեղակայումՀետմահու ստացած մեդալը վերցրել ու իր ոտքով սեփական գերեզմանին է գնացել, հետո արդեն՝ հանել իր դագաղը (տեսանյութ)Պետդեպը դատապարտել է Գախարիայի վրա հարձակումըԹուրք լրագրողը ոգևորությամբ նկարագրում է, որ ընդամենը 20 կիլոմետր է մնացել Հայաստանն Իրանից կտրելու համար (տեսանյութ)Կրեմլը հաղորդագրություն է տարածել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի վերաբերյալԱդրբեջանական լրատվամիջոցները հայտնել են անկախ ԼՂՀ նախկին ղեկավարների դեմ դատական ​​ֆարսի սկզբի մասինԹբիլիսին Բաքվին և Երևանին առաջարկել է եռակողմ համագործակցության նախաձեռնությունԻսրայելը, ՀԱՄԱՍ-ը, ԱՄՆ-ը և Քաթարը Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիր են ստորագրելԱյսօրվանից կգործի մինչև 14 տարեկան երեխաներին առանց հարցազրույցի վիզա տրամադրելու կարգը. ԱՄՆ դեսպանատունԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա, կստորագրվի ՌԴ-Իրան «Ռազմավարական համապարփակ համաձայնագիրը» (Տեսանյութ)Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիրԿԱՅԱՑԵԼ Է ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՈՒ ԻՍԼԱՄ ՄԱԽԱՉԵՎԻ ՀԱՅԱՑՔՆԵՐԻ ՄԵՆԱՄԱՐՏԸԱզատություն հայ բանտարկյալներին. Մխիթարյանի կոչը`միջազգային կազմակերպություններինՈւՂԻՂ. Ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի և ԱԳՆ–ի մոտ՝ հայ գերիների ազատ արձակման պահանջովԱշխարհի չեմպիոն Կամո Ունանյանը տարին մեկնարկել է կարևոր հանդիպումներով և նախանշել 2025-ի անելիքներըԴու նվաճեցին մեր սրտերը. «Պոգոնը»` ԲիչախչյանինՄի քանի ժամ ջուր չի լինիԱլիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Տիգրան ԱբրահամյանԿոբախիձեն ժամանել է ԲաքուՈվ կփոխարինի Սասուն Խաչատրյանին Դոլարն ու ռուբլին արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօրԱստղագուշակ՝ հունվարի 17-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԲրիտանիան ցանկանում է գլխավորել «խաղաղապահ» ​​առաքելությունը Ուկրաինայում. TelegraphԴատի եմ տվել Ավինյանի հորը՝ «գեղի «Opel»-ներով համբալներ» արտահայտության համար. Երևանի ավագանու անդամ (վիդեո)Փաշինյանը տարին սկսել է մարզպետներին «թափ տալով». «Իրավունք»«Հրապարակ». Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիքը» մասնակցել է, ապա հրաժարվել ստորագրությունիցՌուսական մարտիկը կարողացել է միայնակ դուրս գալ ուկրաինական հենակետ ու հրկիզել այն (Տեսանյութ)Ռուսները գրավել են Վրեմեևկան. Վելիկայա Նովոսյոլովկայան լիակատար շրջապատման մեջ է (Քարտեզ)«Իրավունք». Բելառուսում ՀՀ դեսպանը Մինսկ չի էլ վերադառնա՞«Հրապարակ». Ինչո՞ւ հեռացան դատարանների նախագահները. Իշխանությունը փորձում է կառավարել համակարգը«Ժողովուրդ». Արցախցի պատգամավորները անընդունելի են համարում ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարման վերաբերյալ Փաշինյանի մտադրությունը«Իրավունք». Ո՞ւմ դուռն են թակում ՔՊ-ական Հայկ Սարգսյանի կասկածներըՊուտինը Հաղթանակի շքերթին խորհրդավոր «հատուկ հյուրի» է սպասում ԱՄՆ-ից. NewsweekՌուսական ավիացիան ոչնչացրել է Կոստանդնուպոլսի կամուրջը` լիովին կտրելով ուկրաինական մատակարարման ուղիները Կուրախովոյի ճակատում (Տեսանյութ)Աստղաբաշխական թվեր. Ռոնալդուն նոր պայմանագիր կկնքի «Ալ Նասրի» հետԿոշտ կադրեր Կուրսկից. ռուսական անօդաչուն լյուկից մտել է զորքեր տանող ամերիկյան M113 զրահափոխադրիչ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Հրապարակ». Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի «սեւ ցուցակում»«Ժողովուրդ». Որ նախկին պաշտոնյայի թիկնապահներն են ապահովում ՆԳՆ նոր նախարարի անվտանգությունը․ ինչի՞ց են վախենում«Հրապարակ». Փաշինյանը որոշել է մեծ գերեզմանաքար դնել այդ հարցի վրա«Ժողովուրդ» . «Քովիդի գործով» մեղադրյալները հույսը դրել են Արսեն Թորոսյանի վրաԹրամփը Հոլիվուդում հատուկ դեսպաններ է նշանակել Մել ​​Գիբսոնին և Սիլվեստր ՍտալոնեինԵվրոպական երկրները պատրաստվում են առանց ՆԱՏՕ-ի աջակցության Ուկրաինա ուղարկել սեփական խաղաղապահ առաքելությունը. The Washington PostՌուսական անօդաչուն Կիևի կենտրոնում թռել է Բրիտանիայի վարչապետի և Զելենսկու բանակցությունների վայրի մոտ. The GuardianՀԱՅԱՑՔՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ԿԱՐԵՎՈՐ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋԽԱՂԱՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻՆ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top