Վլադիմիր Զելենսկու թագավորությունը կավարտվի Ուկրաինայի մասնատմամբ. Spectator
ՄիջազգայինՎլադիմիր Զելենսկու թագավորությունը կավարտվի Ուկրաինայի մասնատմամբ, գրում է Spectator-ը։
«Նրա քաղաքական կարիերայի վերջին ողբերգությունը կլինի նրա ստորագրությունը երկրի մասնատման մասին»,- ասվում է նյութում։
Հոդվածագիրը նաև նշել է, որ Զելենսկին հայտնվել է մուրճի եւ զնդանի արանքում. իր անհաջողությունների պատճառով քաղաքական գործիչը դարձել է շատ անընֆունելի իր երկրի քաղաքացիների շրջանում, և ուկրաինացիների զայրույթը նրա նկատմամբ կսրվի ապագա հնարավոր ընտրությունների ժամանակ։ .
«Մի բան հաստատ է. հենց որ հայտարարվի ընտրությունների օրը, մեղադրանքների պակաս չի լինի»,- եզրափակել է հոդվածի հեղինակը։
Վլադիմիր Զելենսկու պաշտոնավարման ժամկետը լրացել է մայիսի 20-ին։ Ուկրաինայում 2024 թվականի նախագահական ընտրությունները չեղարկվել են՝ ռազմական դրության և համընդհանուր մոբիլիզացիայի պատճառաբանությամբ։ Զելենսկին հայտարարել է, որ ընտրություններն այժմ «անժամանակ» են։ Նախագահական ընտրությունները հետաձգելու հնարավորություն ուկրաինական Սահմանադրութունը տալիս է, սակայն դա չի ենթադրում գործող նախագահի պաշտոնավարման երկարացում, որի մասին Մայր օրենքում որեւէ բան չկա: Շատ մասնագետներ մեկնաբանել են, որ նման իրավիճակում նախագահւ պետք է լիազորությունները հանձնի սահմանադրական այլ լեգիտիմ մարմիններին:
Այդ ֆոնին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ, նախնական գնահատմամբ, Ուկրաինայի միակ օրինական իշխանությունը խորհրդարանն է և Գերագույն ռադայի նախագահը։ Նրա խոսքով, եթե Ուկրաինան ցանկանար լեգիտիմ նախագահ ընտրել, ապա ռազմական դրությունը պետք է չեղյալ հայտարարվեր. դրա ազդեցությունը չի նշանակում անցած ընտրությունների արդյունքների երկարացում, «սահմանադրության մեջ դրա մասին ոչինչ չկա»։ Այս տեղանկյունից, Մոսկվան հազիվ թե գնա անձամբ Զելենսկու հետ պայմանագիր ստորագրելու, այն հաշվով, որ հաջորդ լեգիտիմ նախագահը դա կարող է հայտարարել ոչ իրավական: