Եթե կա մեկը, ով կարող է ապացուցել այդ սուտը, խնդրեմ․Խորեն Հովհաննիսյանը որդուն վերագրվող սկանդալի մասին
ՍպորտՕրեր առաջ համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ երևանյան հյուրանոցում երիտասարդ կնոջը ծեծի ենթարկելու և բռնաբարելու դեպք է գրանցվել։ Ըստ նույն հրապարակումների, իբրեւ կնոջը ծեծի ենթարկողը, լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի 37-ամյա որդին էր՝ Ժորա Հովհաննիսյանը:
Վերոնշյալի վերաբերյալ Iravunk.com-ը մեկնաբանություն է խնդրել անձամբ լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանից, ով հարցն անգամ անլուրջ համարեց․
-Զավեշտի հասնող, կեղտոտ տեղեկատվություն է, իհարկե չկա նման բան, իմ որդին կապ չունի որեւէ միջադեպի հետ, առավելեւս նման դեպքի։ Ես չգիտեմ, թե որտեղից են նման լուեր տարածվում, բայց ես կտրականապես հերքում եմ։ Եթե կա մեկը, ով կարող է ապացուցել այդ սուտը, խնդրեմ, թող գա ապացուցի անապացուցելին։