Ռուսաստանը մնում է մեր անվտանգության ամենամեծ սպառնшլիքը. Գերմանիայի ՊՆ
![Ռուսաստանը մնում է մեր անվտանգության ամենամեծ սպառնшլիքը. Գերմանիայի ՊՆ](/timthumb.php?src=disc/06-12-24/06390ed726e649f209c3cdc8875596de.jpg&w=780)
Գերմանիայի ՊՆ ղեկավար Բորիս Պիստորիուսը հայտարարել է՝ Ռուսաստանը մնում է Գերմանիայի անվտանգության ամենամեծ սպառնшլիքը, հաղորդում է Bild-ը։
Ելույթ ունենալով Բունդեսթագում՝ Բորիս Պիստորիուսը զգուշացրել է Ռուսաստանի պաշտպանական ջանքերի ավելացման մասին։ «Ռուսաստանն ամբողջությամբ անցել է պատերազմական տնտեսության և տարեկան 1000-1500 տանկ է փոխանցում բանակին։ Սա մոտավորապես երկու անգամ ավելի է, քան հինգ խոշորագույն եվրոպական երկրները միասին վերցրած»,-ասել է Պիստորիուսը:
«Մեզ համար ակնհայտ է. Ռուսաստանը մնում է մեր անվտանգության ամենամեծ սպառնալիքը և այդպես էլ կմնա տեսանելի ապագայում»,- ընդգծել է նախարարը։
«Նախկինում նման օրենք չի եղել, բայց այն շտապ անհրաժեշտ է։ Մենք կկանխենք գայթակղիչ առաջարկների միջոցով բարձր որակավորում ունեցող նախկին Բունդեսվերի զինվորներին ներգրավելու փորձերը՝ աշխատելու հանուն այլ մարդկանց շահերի»,- ասել է Բորիս Պիստորիուսը: