«ԼԻՆԵԼՈՎ 17 ՏԱՐԵԿԱՆ, ՀԱՂԹԵՑԻ 40-ԱՄՅԱ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ ՈՒ ԴԱՐՁԱ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ». ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՎԵՑԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐՄԱՆ ՄՐՏԵՅԱՆ
ՍպորտIravunk. com -ի մարզական թղթակիցը բացառիկ զրույց է ունեցել վերջերս Երևանում կայացած, մեր երկրում Բազկամարտի հիմնադիր, վաստակավոր մարզիչ ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆԻ անվան հուշամրցաշարում 2 ոսկե մեդալ նվաճած, Բազկամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն, Աշխարհի փոխչեմպիոն ԱՐՄԱՆ ՄՐՏԵՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց իր հաղթանակը.
- Մրցաշարը շատ լավ էր կազմակերպված ։ Ես հանդես եկա 60 կգ քաշային կարգում։ Նվաճել եմ երկու ոսկե մեդալ, հաղթելով բոլոր 10 մրցակիցներիս աջ ու ձախ ձեռքերով։ Հաջորդ տարի Աշխարհի առաջնությանը կապացուցեմ, որ 60 կգ քաշային կարգում ես եմ հաղթողը, ու չկա ինձանից ավելի ուժեղ մրցակից։ Նշեմ, որ հաջորդ տարի հունիսին էլ Ռումինիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը պիտի մասնակցեմ։ Որպես հիշարժան մրցաշար, նշեմ Ռումինիայում կայացած Եվրոպայի առաջնությունը, որտեղ ես, լինելով ընդամենը 17 տարեկան, հաղթեցի 40 տարեկան թուրք մրցակցիս ու դարձա Եվրոպայի չեմպիոն ։Շատ աննկարագրելի զգացողություններ առաջացան ինձ մոտ, քանի որ թշնամի երկիրը ներկայացնող մարզիկին էի հաղթել ու ինձանից այդքան մեծ։ Թուրք մարզիկների շատ եմ հաղթել, բայց սա ամենաանմոռանալին էր, քանի որ տարիքային շատ մեծ տարբերություն կար։
- Շնորհակալություն, Արման, մեզ ժամանակ տրամադրելու համար։
- Ես էլ շատ զգացված եմ, որ չեք անտեսում և լուսաբանում եք մեր նվաճումների մասին, անխափան գործունեություն եմ մաղթում Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ