Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ․ Ֆիդան Թրամփի երդմնակալության արարողությունը ցրտի պատճառով տեղափոխվել է Բագրատ սրբազանն Իրան է մեկնել մասնավոր այցով. «Սրբազան պայքար» շարժում Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան Իշխանական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը սաստել է հանրության այն անդամներին, որոնք բացասական են արտահայտվում Բաքվում գերեվարված Արցախի իշխանությունների մասին Բելառուսում ազատ և արդար նախագահական ընտրություններ չեն անցկացվել․ ԱՄՆ Պետդեպարտամենտ Պատմությունը ցույց է տալիս, որ արեւմտյան ուժերի ներկայությունը հանգեցնում է կործանման, Իրանը չի աջակցում ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ Հայաստանի մերձեցմանը․ Իրանցի միջազգայնագետ ՇՏԱՊ. հրաձգություն դատարանում, 2 դատավոր սպանվել է Ես որեւէ ուժի, կուսակցության, որեւէ խմբավորման կամ խորհրդի անդամ չեմ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մանրամասներ է ներկայացնում Պատրաստ ենք պետական ռեսուրսների դեմ պայքարին․Հայտնի է, որ կուսակցությունով է առաջադրվելու Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը

Մենք այս պահին բանանային պետությունից էլ ցածր մակարդակի վրա ենք.  Լոքմագյոզյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ը զրուցել է Միջինարեւելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, թուրքագետ ՏԻՐԱՆ ԼՈՔՄԱԳՅՈԶՅԱՆԻ հետ:
«ԵՎՐԱԴԻՏՈՐԴՆԵՐՆ Ի՞ՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ»


— Ձեր գնահատմամբ՝ այս պահին ինչպիսի՞ն են Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հարաբերությունները:


— Փաշինյան-Ալիեւ հարաբերությունների մասին խոսելիս՝ կարելի է դիտարկել թելադրող եւ կատարող կարգավիճակները: Մենք եվրադիտորդներ ունենք, որեւէ մեկը հարց տվե՞լ է, թե այդ դիտորդներն ի՞նչ են անում մեր երկրում: Մենք տեղյա՞կ ենք: Գրեթե ոչ մեկս չգիտենք, որովհետեւ այնպիսի իրավունքներ են տրված իրենց, որ միայն գրավված երկիրում կտան գրավողի զինվորներին: Այդ մարդիկ եկան, որ սահմանը պետք է դիտարկեն եւ այնտեղ կատարվելիք իրողությունները: Նախ Ադրբեջանը չընդունեց եւ միայն մի կողմից են դիտարկում, ու դա կիսատ մնացած գործ է: Երկրորդ՝ պատերազմի ժամանակ էլ հենց իրենք անգամ ընդունեցին, որ այդ դիտարկման արդյունքներն ուղարկվում են Արեւմուտք եւ, նաեւ,Ալիեւի պահանջի հիման վրա ուղարկում են նաեւ հենց այդ մարդուն: Այսինքն՝ պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է կատարվում:


— Պարոն Լոքմագյոզյան, կբացե՞ք փակագծերը, թե ինչ է կատարվում Ձեր պատկերացմամբ: 


— Պատերազմի ընթացքում մեր սահմանների վրա ինչ կատարվում է՝ Ալիեւին են տեղյակ պահում: Դրանից էլ լավ շպիո՞ն: Փող տաս, այդքան լավ շպիոններ չես ճարի: Հենց դրանից հետո էլ իրավունք տրվեց իրենց, որ ոչ միայն ընդհանուր սահմանի, այլ ամբողջ Հայաստանի սահմանի վրա կարող են գյուղեր մտնել, մարդկանց հարցեր ուղղել, տվյալներ հավաքել եւ այլն, եւ այլն: Ու ոչ մեկը՝ ոչ մի ոստիկան, Հայաստանի անվտանգության ուժերից ոչ մի ներկայացուցիչ իրենց չի կարող ասել` ի՞նչ եք անում: Մեզնից մեկը, եթե սահմանի վրա գնանք եւ հետաքրքիր հարցեր տանք այնտեղի ժողովրդին, ապա մեր թեւերը կոլորեն ու կտանեն: Այնինչ սրանք ամբողջ Հայաստանի սահմանում եւ ամբողջ գծով այդ նույն գործերը եւ ավելին անում են, ու ոչ ոք իրենց ոչինչ չի ասում: Վերջում էլ, կրկնում եմ՝ այդ ամբողջ տվյալները ուղարկվում է Ալիեւին:
Սա ես չեմ ասում, այլ իրենց ասելով է: Հետո էլ մարդիկ ասում են, թե զորքի տեղաշարժերը մի նկարեք, բայց ով ինչ ուզում նկարում է, եւ ոչ ոք իրենց ոչինչ չի կարողանում ասել: Որեւէ մեկի մտքով անգամ անցե՞լ է, թե ո՞ւր են գնում այդ նկարները: Շատ նույն հաջողությամբ ինքը կարող է այդ բոլոր զինվորական մեքենաների համարները գրել եւ ուղարկել Ալիեւին: Ցավոք սրտի, ինքն այդ իրավունքն ունի, եւ ոչ մեկը չի կարող որեւէ բան ասել: Ո՛չ ես կարող եմ, ո՛չ ոստիկանը եւ ո՛չ էլ մյուս կառույցները: Որեւէ մեկը պատկերացնո՞ւմ է գոնե, թե մենք ի՞նչ վիճակում ենք: Մենք այս պահին բանանային պետությունից էլ ցածր մակարդակի վրա ենք:


«ՄԵՆՔ ԱՊՏԱԿ ՈՒՏՈՂ ԵՆՔ ԱՐԴԵՆ ԴԱՐՁԵԼ»


— Իսկ ինչպիսի՞ խնդիրներ կան, որոնք հասարակության մի նկատելի զանգված կուրորեն չի նկատում, սակայն պետք է հետեւողական լինի։


— Այն, ինչ Փաշինյանի եւ Ալիեւի քննարկման հիմքում էր, ես առաջին հերթին հենց դրանից եմ վախենում։ Նրանք ինչպես  որ կա, այդպես էլ ասում են, որ մենք իրենց թշնամին ենք, իսկ մեր «խելացի» ղեկավարությունն այդքանը չի կարողանում հասկանալ։ Հասարակ մի օրինակ՝ փորձեք, պարզապես, մուտք գործել սոցիալական ցանցեր եւ ընթերցել հրապարակումների մեկնաբանություններում առկա գրառումները։ Մեզնից շատերի դեպքում, ցավոք սրտի, հանդիպում ենք նրան, որ նշում են, թե՝ այո՛, այդ մարդիկ մեր թշնամիներն են եւ վերջ, բայց որեւէ մեկն արդյո՞ք ուշադրություն է դարձնում նրանց գրառումներին։
Նրանք միայն թշնամական նպատակներ ունեն, ցանկություններ ունեն, մտածելակերպ ունեն։ Եթե մեր կառավարությունն այդպիսի ծառայի դիրքով գնում է նրանց մոտ՝ դրանից միայն վատ բան է սպասվում։ Թշնամի կողմը, ցավոք սրտի, ամեն ինչի պատրաստ է՝ իրենց նպատակներին հասնելու համար, իսկ մեր կողմը հարց է առաջանում, թե պատրա՞ստ է։ Ես բավականին դժվարանում եմ այդ հարցին պատասխանել։ Անգամ բարեկամիդ բոլոր ցանկությունները պետք է բավական ուշադիր կերպով նայես քեզ համար հարմա՞ր է, թե` ոչ։ Կարող է նա քո բարեկամն է, բայց այդ պահին մտածում է իր իսկ շահի մասին։ Ամիսներ առաջ ԱՄՆ դեսպանը Եվրոպայում ի՞նչ ասաց: Նա ասաց, որ, եթե ռուսներին դուրս հանենք երկրից (չնայած ասում է, որ մի 4 տարի կտուժենք), բայց թե՝ այդտեղ նաեւ հարց է առաջանում, թե ես ի՞նչ շահ ունեմ ռուսին դուրս հանելուց: Դա լա՞վ է, որ գազ չունենամ, որ ապրանք չկարողանամ վաճառել: Տեսեք, այսօր հենց այդ վիճակին ենք հասել, եւ ամեն ինչ հենց դրան է տանում: 
Վերջին ժամանակներում  մեր իշխանությունները նաեւ արտահանման խնդիրներ են ստեղծել: Ինչո՞ւ, որովհետեւ մեր շուկան Ռուսաստանն է, եւ մնալու է այն մեր շուկան: Աշխարհում ոչ մեկին ձեր ապրանքը չեք կարողանալու վաճառել, քանի որ մենք այնպիսի մի բան չենք արտադրում, որը բոլորին պետք է, եւ բացի այդ, նաեւ տեխնոլոգիա չունենք, որպեսզի արտադրենք: Ընդամենը խաղող, ծիրան, կոնյակ ունենք: Մեր արտահանման հիմնական ապրանքները միայն սրանք են: Ուրիշ ի՞նչ կարող է լինել։ Պղի՞նձ ենք արտահանում, ձրի՛ ենք արտահանում դա, քանի որ մասշտաբները շատ են կամ մի քիչ ավելի շատ փող է գալիս: Ընդամենը այս երեք ապրանքն ենք արտահանում։ Ո՞վ կգնի այդ ապրանքը։ Երբեւէ ոչ ոք չի փորձել մտածել։ Այն, որ ասում են նոր շուկաներ՝ խաբո՛ւմ են ուղղակի։ Ո՞ր շուկաները։ Բոլոր տեղերում նորմաները հիմա այնքան խիստ են, որ նախ պետք է տարիներ անցնեն՝ ամենաքիչը  5 տարի, որ ինչ-որ մի կերպ կարողանանք ինչ-որ մի քայլ անել, եւ հետո անգամ եթե այդ նորմայով արտահանենք՝ չեն առնելու, քանի որ մենք Եվրամիության անդամ չենք։ Հիմա ուղղակի մեր ժողովրդին խաբում են՝ նշելով, թե գիտե՞ք, որ մենք կարող ենք ԵՄ անդամ դառնալ։


— Եվրամիության անդամ դառնալու եւ չդառնալու առնչությամբ՝ ինչպիսի՞ հանգամանքների մասին կարող եք նշել։


— Տեսականորեն ամբողջ աշխարհը կարող է Եվրոպական միության անդամ դառնալ։ Վրաստանը ամեն ինչ արեց, կորուստներ ունեցավ՝ հանուն Եվրամիություն մտնելու եւ շուրջ 30 տարի է` ամեն ինչ անում է դրա համար, բայց չկարողացավ։ Շատերին թվում է, թե այդքան հե՞շտ է։ Դուք պե՞տք եք Եվրամիությանը, որպեսզի նա ձեզ վերցնի, հատկապես` քաղաքական առումով: Իհարկե՝ ո՛չ։ Ժամանակին՝ այո, մենք այս աշխարհում շատերին պետք էինք, որովհետեւ տարածաշրջանում փոքր էինք, սակայն մի կողպեք էինք հանդիսանում շատերի համար։ Հիմա, ցավոք սրտի, մենք այդ կողպեքի բանալին վերցրինք եւ տվեցինք ուրիշներին, եւ վերջացավ ամեն բան։ Մենք այսօր սուբյեկտ չենք, պարզապես օբյեկտ ենք։ Վերջին տարիներին որտեղ, որ մեզ կանչում են քննարկման եւ կլոր սեղանի առջեւ նստեցնում, բոլորը հրամայում են մեզ։ Էրդողանը ասում է, թե դուք սա՛ պիտի անեք, Ալիեւն ասում է, թե դուք սա՛ պետք է անեք, եւ այդպես շարունակ։ Մենք ապտակ ուտող ենք արդեն դարձել։


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 






Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ․ ՖիդանԹրամփի երդմնակալության արարողությունը ցրտի պատճառով տեղափոխվել էԲագրատ սրբազանն Իրան է մեկնել մասնավոր այցով. «Սրբազան պայքար» շարժումԱյս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ ՈսկանյանԻշխանական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը սաստել է հանրության այն անդամներին, որոնք բացասական են արտահայտվում Բաքվում գերեվարված Արցախի իշխանությունների մասինԲելառուսում ազատ և արդար նախագահական ընտրություններ չեն անցկացվել․ ԱՄՆ ՊետդեպարտամենտՊատմությունը ցույց է տալիս, որ արեւմտյան ուժերի ներկայությունը հանգեցնում է կործանման, Իրանը չի աջակցում ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ Հայաստանի մերձեցմանը․ Իրանցի միջազգայնագետ ՇՏԱՊ. հրաձգություն դատարանում, 2 դատավոր սպանվել էԵս որեւէ ուժի, կուսակցության, որեւէ խմբավորման կամ խորհրդի անդամ չեմ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մանրամասներ է ներկայացնումՊատրաստ ենք պետական ռեսուրսների դեմ պայքարին․Հայտնի է, որ կուսակցությունով է առաջադրվելու Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան ՂուկասյանըԼա՛վ՝ 18 տարեկան Կյաժի չափ էլ չկային, որ իրենք իրենց տրաքացնեին, այս տեսարանից հետո էլ մեր ապրելն ում է պետք, Վարդան Ղուկասյանը Բաքվի դատավարության մասինԱշխարհում թափ է առնում ստորանալու աստիճան քծնելու ուրվականը. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելԼուսանկարում Լևոն Մնացականյանն է՝ Շուշիում, այ էսպես եմ հիշելու ու սպասելու իրեն ու մնացած տղերքին․ Վարուժան ԳեղամյանԱնկախ այն բանից, թե նրանցից ոմանք, ինչ անփառունակ անցյալ են ունեցել, այդուհանդերձ, ոչ նվաստացուցիչ զգացողություն ունեմՏիգրան Բարսեղյանը` «Սլովանի» աշնանային շրջանի լավագույն ֆուտբոլիստՇՏԱՊ. 15-ամյա տղան բռնի սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա աղջկա հետԱրման Ծառուկյանը մենամարտի չեղարկումից հետո գրառում է կատարելԸնտրյալները․ Կենդանակերպի 3 նշաններ, ովքեր ամենաերջանիկ կլինեն 2025 թվականինՌուսական ստորաբաժանումները մտել են Վելիկայա Նովոսյոլովկա (Քարտեզ)Աստղագուշակ՝ հունվարի 18-ի համարՈւկրաինական բանակն աննախադեպ ճգնաժամ է ապրում. Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». Փաշինյանը՝ երկու քարի արանքումԱղոթք՝ Բաքվում պահվող գերիների համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսական զորքերը փաստացի մտել են Պոկրովսկ. Ուկրաինական պատգամավորԻնչպես օգտվել հայտարարագրման հարթակից, ինչ է անհրաժեշտ անել․ մանրամասներԵ՞րբ է նշվելու Տեարնընդառաջը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի նոր վախերըԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ փոխարժեք է սահմանվել հունվարի 18-ինԾառուկյանին կհանեն պայքարից.Մախաչևի նոր մրցակիցը գիտե՞ր ինչ սցենար է խաղարկվելու«Փաստ». Կփոփոխվեն զինծառայողներին տրամադրվող արձակուրդի օրերի քանակը, սպաների բնակարանի ձեռքբերման կարգը. նախագիծ«Ժողովուրդ». Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնելԽվիչա Կվարացխելիան` ՊՍԺ-ի ֆուտբոլիստՍպիտակ տան մթնոլորտը Բայդենի հեռանալուն ընդառաջ հիշեցնում է դիահերձարանը. NBCՈւկրաինական դեսանտի ոչնչացման կադրերը Խարկովի սահմանամերձ գոտում (ՏԵՍԱՆՅՈՒԹ) «Հրապարակ». Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել Թրամփի երդմնակալությանը«Փաստ». Համընդհանուր հայտարարագրման համակարգի խոշոր «կրախը». փաշինյանական նոր պատուհաս ՀՀ քաղաքացիների գլխին«Ժողովուրդ». 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը«Հրապարակ». Տուգանվելու նոր թեմա են մտածել«Փաստ». Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան«Ժողովուրդ». Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվելՀաջողվել է ֆիքսել, թե ինչպես է հնչում մագնիսական փոթորիկը (Տեսանյութ)Հստակ ազդանշան բոլոր ագրեսորներին, որ կողմերից մեկի վրա հարձակումը կառաջացնի համապատասխան պատասխան. Իրանցի փորձագետը` ՌԴ-Իրան ռազմավարական համաձայնագրի մասինԶելենսկին Բրիտանիայի վարչապետին խոստացել է չհամաձայնել Թրամփի խաղաղության ծրագրին. Ուկրաինական աղբյուրԳարիկին դատապարտելը հերթական պիղծ որոշումն է. քաղբանտարկյալ Արթուր Վարդանյանի կինն ահազանգում էԵրգեցի եւ ասացի այ քեզ բան. Արմինե Գրիգորյանը բացահայտում է իր նոր երգի գաղտնիքըՀուզիչ եւ ինտրիգային. Պապ Իսպիրյանը ներկայացնում է «Մամ ջան» երգի տեսահոլովակըՊաշտոնական. Ծառուկյան-Մախաչև մենամարտը չի կայանաԱդրբեջանը չի տեսնում Հայաստանը որպես խաղաղության խաչմերուկ, այլ՝ որպես մահի համակենտրոնացման ճամբար. Այվազյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top