«ԱՅՍ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԻՆՁ ԿՈԳԵՎՈՐԻ ՀԵՏԱԳԱ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎՍ ՀԱՋՈՂ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ». ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ՍՈՒՐԵՆ ԷՎՈՅԱՆ
ՍպորտՎերջերս Երևանում կայացել է Հայաստանում Բազկամարտի հիմնադիր, վաստակավոր մարզիչ ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆԻ անվան հուշամրցաշարը, որը դարձել է այս մարզաձևի այցեքարտը։ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ արդեն 2 տասնամյակ անցկացվող բազկամարտի ստուգատեսն այս տարի ևս համախմբել էր հարյուրավոր մարզիկների։ Այդ թվում, հարթակում են բազմաթիվ հայազգի տիտղոսակիր մարզիկներ, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ։ Iravunk. com -ի մարզական թղթակցի հետ բացառիկ զրույցում 2 ոսկե մեդալ նվաճած ՍՈՒՐԵՆ ԷՎՈՅԱՆԸ նշեց.
- 100 կգ քաշային կարգում եմ հանդես եկել ։Շատ թեժ պայքար էր ընթանում։ Հաղթել եմ բոլոր մրցակիցներիս թե աջ, թե ձախ ձեռքով ու նվաճել երկու ոսկե մեդալ։ Այս հաղթանակը ինձ կոգևորի, որպեսզի հաջորդ տարվա Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում ևս կարողանամ հաջող հանդես գալ։
- Շնորհակալություն, Սուրեն, մեզ ժամանակ տրամադրելու համար։
- Ես էլ շատ զգացված եմ մշտապես մեզ ուշադրության կենտրոնում պահելու համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ