Օպերային թատրոնի, պատկերասրահի, անվանումներից ազգային բառը հեռացնելով՝ չեք հաջողելու բովանդակային ոչինչ փոխել. Պապյան Զելենսկու՝ Դավոսում ելույթը քննադատությունների ալիք է բարձրացրել․ FT Մեկնարկել է Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Ղրղզստանի ԱԳ նախարարի հետ Սեյրան Օհանյանի մեղադրանքը վերաորակվեց Մենք միայն տուգանքի մատերիալ ենք․ տնտեսվարողը փորձեց մտնել կառավարության շենք (տեսանյութ) Բյուջեն ուտում են Նիկոլն ու իր շրջապատը. Արծվիկ Մինասյան (տեսանյութ) Լոս Անջելեսից ավելի քան 30 000 մարդ կտարհանվի Թրամփը կարող է դադարեցնել որոշ հետազոտությունների ֆինանսավորումը Անհետ կորած 22 զինծառայողների ընտանիքները ևս մեկ ամիս կստանան 300-հազարական դրամի աջակցությունը «Ֆոտոլուրը» դատարանում հաղթեց 1in.am-ին

«Արմմոնո»-ն թռիչքի մեջ է, տարբեր փառատոներում է եւ միշտ հանդիսատեսի հետ է. Մարիաննա Մխիթարյան

Մշակութային

Հայկական ազգային էպոսի գլխավոր հերոսից մինչեւ մերօրյա հերոսը՝ արհեստական բանականությունը, շուրջ մեկ շաբաթ թատերասեր հանրությունը վայելեց «Արմմոնո Plus» միջազգային 8-րդ թատերական փառատոնում տեղ գտած ավանդական ու նորարարական մոնոներկայացումները: Փառատոնը դարձավ իսկական տոն արվեստի սիրահարների համար. ցուցադրվեց շուրջ 15 մոնոներկայացում-առաջնախաղ։ Միջազգային ծրագրում ներառված երկների շարքում էին Ռուսաստանը եւ Վրաստանը: Փառատոնի պատվավոր հյուրն էր Գերմանիայից ժամանած ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնոներկայացումների միջազգային ֆորումի համանախագահ Նինա Մազուրը:

«ԱՄԵՆ ՋԱՆՔ ԳՈՐԾԱԴՐԵՆՔ, ՈՐ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԵՋ ՉՄԵՌՆԻ ԴԱՎԻԹԸ»

Ի դեպ, փառատոնի տնօրեն ՄԱՐԻԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ հենց սկզբում ի գիտություն ամենքի՝ հորդորեց. «Գիտեմ, բոլորս սիրում ենք գտնել ինչ-որ թերություններ ուրիշի աշխատանքի մեջ, բայց խնդրում եմ՝ ներկայացումները բարի աչքով նայեք»: Արդյունքում գուցե մոգական էր Մարիաննա Մխիթարյանի հորդորը, բայց փառատոնն անցավ անխափան ու անթերի:

«Արմմոնո Plus»-ը մեկնարկեց ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի, ռեժիսոր Նարինե Գրիգորյանի բեմադրած «Սասունցի Դավիթ»-ով՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան ԱՐՄԵՆ ՔՈՒՇԿՅԱՆԻ դերակատարմամբ: Քուշկյանը կարողացավ միայնակ շունչ տալ «Սասնա ծռեր»-ի երրորդ ճյուղի բոլոր հերոսներին եւ մարմնավորել նրանցից ամենքին յուրովի: Իրականում տպավորություն էր, թե բեմում միանգամից մի քանի դերասան է խաղում, բեմը լիքն էր քուշկյանական էներգիայով, լեփ-լեցուն դահլիճով հանդիսատեսը՝ տպավորված ու ոգեւորված:

Արմեն Քուշկյանն անկեղծանում է՝ տեւական ժամանակ ցանկացել է աշխատել Նարինե Գրիգորյանի հետ եւ «Արմմոնո Plus»-ը նրան ընձեռնեց այդ հնարավորությունը: Ինչ վերաբերում է անդրադարձին հենց էպոսին, մանրամասնում է. «Կարդում ես տեքստը ու հասկանում, որ էպոսն այսօրվա ու երեկվա մասին է։ Ու այդ սխալները, որ գործել ենք երեկ, գործել ենք նաեւ այսօր։ Ներկայացման հիմնական ուղերձն այն է, որ մեզ պետք են Դավիթներ, մենք պետք է ամեն ջանք գործադրենք, որ հայ երիտասարդների մեջ չմեռնի Դավիթը, պետք է արմատախիլ անենք դավաճանությունը, նենգությունը, վախը, քծնանքը` այն ամենն, ինչը բերել է մեզ կորուստների ու պարտությունների։ Ազատություն տանք մեր ներքին Դավիթին ու մեր միջի Դավիթին, որպեսզի հաղթանակներ ունենանք»։

Դերասանը նշում է՝ կերպարը դժվար տրվեց իրեն, բայց աշխատանքը բավական հետաքրքիր է եղել ու կարծում է, որ հաղթահարել են. «Երբ Մարիաննա Մխիթարյանն ինձ առաջարկ արեց բեմադրել եւ խաղալ Սասունցի Դավիթ, իմ առաջին ռեակցիան վախն էր, որ՝  իմ  դերասանական ամբողջ նկարագրով եւ տեսակով ես Դավիթ չեմ:  Հետո հասկացանք, որ ես ոչ թե խաղում եմ Սասունցի Դավիթ, այլ ես ներկայացնում եմ նրան։ Ես հեղինակն եմ, ով 11 կերպար է ներկայացնում եւ ոչ թե խաղում է այդ կերպարներին սկզբից մինչեւ վերջ,  այլ էությունն է տալիս նրանց՝ բնավորությունը, տեսակը, գլխավոր միտքը»:

«ԽԵԼԱԳԱՐԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ»-Ն ԱՐԺԱՆԱՑԱՎ ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿԻ»

Փառատոնին Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական  քոլեջը մասնակցեց երկու յուրահատուկ իրադարձությունով։ Նախ քոլեջի շրջանավարտ ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ դերակատարմամբ հանդիսատեսը դիտեց «Խելագարի հիշատակարան» մոնոներկայացումը (բեմադրությունը՝ Անահիտ Մազմանյանի), ապա քոլեջը «Արմմոնո Plus»-ի շրջանակում ներկայացավ աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրին նվիրված համերգային ծրագրով՝ քոլեջի ուսանողներից կազմված նվագախմբի եւ երգչախմբի կատարմամբ (գեղարվեստական ղեկավար՝ Խաչիկ Սահակյան):

Ներկայացումը, որի հերոսը պատմում էր հասարակության կողմից լքված, միայնակ անհատի կործանման ու անպատասխան սիրո մասին, հուզեց ոչ միայն հայ հանդիսատեսին: Երեւանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի կողմից՝ երիտասարդ դերասանն արժանացավ հատուկ մրցանակի:

Ի դեպ, «Խելագարի հիշատակարան»-ն օրերս ներկայացվել է նաեւ Մոսկվայում տեղի ունեցած «Արտ պանորամա» միջազգային մրցույթին։

«ԵՐՋԱՆԻԿ ՇԱՌԼՈՏԱՆ» ԴԺԲԱԽՏԱԲԱՐ ՀԱՅՏՆՎԵՑ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ

Իսկ ի՞նչ եղավ Շառլոտա Իվանովնայի հետ Չեխովի մեծ կատակերգության բալի այգու վաճառքից հետո։ Ո՞ւմ է նա հիմա ցույց տալիս իր կախարդական հնարքները եւ ո՞ւմ հետ է խոսում գերմաներեն: Ահա այս մասին էր  Ռուսաստանից ժամանած դերասանուհի ԵԼԵՆԱ ԿԱԼԱԳԱՆՈՎԱՅԻ դերակատարմամբ «Երջանիկ Շառլոտան» (բեմադրությունը՝ Ռադիոն Բուկաեւի) մոնոներկայացումը:

Գերակտիվ դերասանուհու խաղի ժամանակ հանդիսատեսի մտքով անգամ չէր կարող անցնել, որ հաջորդ օրը Ելենա Կալագանովան հայտնվելու է հիվանդանոցում: Դժբախտաբար, դերասանուհին սրտի խնդիրներով ստիպված է եղել ներկայացման հաջորդ օրը տեղափոխվել հիվանդանոց:

Մեզ մնում է առողջություն մաղթել ռուս դերասանուհուն:

«ԱՐՄՄՈՆՈ PLUS»-Ը ԼԵԶՈՒ Է ԳՏԵԼ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Ամփոփվեց փառատոնը նորարակական մտքի թռիչքով: «Արմմոնո Plus»-ը ցույց տվեց յուրօրինակ փորձ, թե ինչպես կարելի է թատերարվեստում մեկտեղել արհեստական բանականությունն ու ստեղծագործական նորարարությունը:

«Ամպերի եզրին» պիեսի թատերականացված ընթերցումը՝ դերասանուհի ՏԱԹԵՎԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ կատարմամբ, գրավեց հանդիսատեսի ուշադրությունը: Այն արհեստական ​​բանականության միջոցով ստեղծված փորձարարական պիես է։ Իսկ սա այն դեպքն էր, որ փորձը փորձանք չդարձավ, այլ զարմացրեց, հիացրեց ու ընդունվեց հանդիսատեսի կողմից: Այո՛, արհեստական բանականությունը թեպետ սիրտ չունի, բայց ճիշտ հրահանգողը կարողանում է նրան դարձնել զգացմունքային ու հուզիչ: Արդյունքում Օկսաննա անունով բորդուղեկցորդուհու 10 պատմությունները դարձավ «Արմմոնո Plus» 8-րդ թատերական փառատոնի գլխավոր նորությունն ու նորարությունը: Հենց այսպես է մեր օրերում մարդու ու տեխնոլոգիայի փոխհարաբերությունը համադրվում արվեստի մեջ։

«Արհեստական բանականությունը ստեղծագործելու սահմաններն ընդլայնում է ու կարող է Շեքսպիր, Դոստոեւսկի ու Սարոյան կարդալ` տարբեր լեզուներով ու հուզական տարբեր ֆոնով»,- արհեստական բանականությանը մի քիչ խեթ նայող միջին տարիքի հանդիսատեսին սիրտ է տալիս ռեժիսոր ՍՈՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: Ավելին՝ նա արդեն համոզված է՝ արհեստական բանականությունը լավ գործընկեր է նաեւ թատրոնի բեմում:

Հիշեցնենք, որ «Արմմոնո Plus» թատերական փառատոնը 22-ամյա «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հավելվածն է, եւ արդեն իր յուրահատուկ տեղն է զբաղեցրել երեւանյան փառատոների շարքում: Այն մի հարթակ է, որտեղ երիտասարդ ու խոստումնալից թատերական գործիչները կարող են ներկայացնել իրենց աշխատանքները: Իսկ լավագույննները կցուցադրվեն նաեւ «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հիմնական փուլում` 2025 թվականին:

«Արմմոնոյի» հիմնական փուլից հետո մենք հասկացանք, որ ստեղծվում են բազմաթիվ ներկայացումներ, եւ մեկ փառատոնի շրջանակում հնարավոր չէ բոլորին ներգրավել ու դրանք ցուցադրել: Այնպես է ստացվում, որ ներկայացումները երբեմն չեն հասցնում պատրաստ լինել «Արմմոնոյի» հիմնական՝ գարնանային փուլին: Դրա համար արդեն 8 տարի ստեղծված է «ԱրմմոնոPlus»-ը»,- ասում է փառատոնի տնօրենը՝ Մարիաննա Մխիթարյանը, եւ փառատոնը եզրափակում հետեւյալ խոսքերով. «Մենք թռիչքի մեջ ենք, տարբեր փառատոներում ենք եւ միշտ ձեզ հետ ենք, մեր շատ սիրելի հանդիսատես»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Օպերային թատրոնի, պատկերասրահի, անվանումներից ազգային բառը հեռացնելով՝ չեք հաջողելու բովանդակային ոչինչ փոխել. ՊապյանԶելենսկու՝ Դավոսում ելույթը քննադատությունների ալիք է բարձրացրել․ FTՄեկնարկել է Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Ղրղզստանի ԱԳ նախարարի հետՍեյրան Օհանյանի մեղադրանքը վերաորակվեցՄենք միայն տուգանքի մատերիալ ենք․ տնտեսվարողը փորձեց մտնել կառավարության շենք (տեսանյութ)Բյուջեն ուտում են Նիկոլն ու իր շրջապատը. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)Լոս Անջելեսից ավելի քան 30 000 մարդ կտարհանվիԹրամփը կարող է դադարեցնել որոշ հետազոտությունների ֆինանսավորումըԱնհետ կորած 22 զինծառայողների ընտանիքները ևս մեկ ամիս կստանան 300-հազարական դրամի աջակցությունը«Ֆոտոլուրը» դատարանում հաղթեց 1in.am-ինԱռևտրականները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնումՀԱՊԿ հեղինակությունը կշարունակի մնալ կասկածի տակ. քիչ հավանական է՝ կապերի սառեցման հիմքերը կվերանանՈւՂԻՂ. Կառավարության հերթական նիստըՈ՞ր եկամուտներին է վերաբերում 300 հազար դրամ շեմը և ո՞ր դեպքում պետք է դրանք ներառել հայտարարագրում2025-ը հանգիստ տարի չի լինի. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրենՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՀայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը բարձրացավ, հիմա արդեն կարգավորվելու ժամանակահատվածն է. ՍուքիասյանԿառավարության նիստի օրակարգում 26 հարց է, որից 23-ը չի զեկուցվում (ուղիղ)Հասանք Ցյուրիխ, անձրև է գալիս, բայց շատ ուժեղ չի. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելԱյս պահին բացառում եմ ռազմական էսկալացիան. Հայաստանն աջակիցներ շատ ունի. Խաչատուր ՍուքիասյանԻշխանությունն այս ընթացքում փորձելու է դաշտը լցնել տարաբնույթ կեղծ թեմաներով, որպեսզի սահմանազատման թեման մնա ստվերում. ԱբրահամյանԱյս պահին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ հարձակման հավանականությունը բարձր չէ. ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունԳևորգ Կասպարովի որդին հանդիպել և լուսանկարվել է Մխիթարյանի հետ(ֆոտո)Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՏիկնիզյանը կարող է հեռանալ «Լոկոմոտիվից», եթե պայմանը չբավարարվի Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՅուրաքանչյուր ապացույց հետազոտելիս ի հայտ են գալիս նորանոր «անհայտներ». Ինչ է պարզվել 15 զինվորի ողջ-ողջ այրվելու փաստից 3 տարի անցՉԼ. ՊՍԺ-ն հաղթեց «Մանչեսթեր Սիթիին», «Ռեալը»` «Զալցբուրգին», «Ինտերը»` «Սպարտա Պրահային»(տեսանյութ)Չեմպիոնների լիգա. 9 թիմ զրկվել է փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունից(ֆոտո)Օրվա խորհուրդ. hունվարի 23Լոս Անջելեսում նոր հրդեհ է սկսվել (Տեսանյութ)«Հրապարակ». Շտապում են ԵվրոպաՈ՞վ է բանտախուցը կիսում Արկադի Ղուկասյանի հետ․ գերիներն այսօր տուն են զանգահարել «Ժողովուրդ». Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար«Փաստ» . «Արդարադատության նախարարը «սրտիկ» է ցույց տվել լրագրողին»Նիկոլ Փաշինյանը Աննայի հետ մեկնել է Դավոս (վիդեո)Թրամփը Բոլթոնին զրկել է անվտանգության պետական պահպանությունիցԲրիտանիան դեմ է Թրամփի՝ Ուկրաինայում պատերազմը որքան հնարավոր է շուտ դադարեցնելու խոստմանը. The Times«Հրապարակ». Հովիկ Աղազարյանի դեմ նոր արշավանքների կազմակերպողը «Գեբելսն» է«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշումՈ՞ր եկամուտներին է վերաբերում 300 000 դրամի շեմը․ ՊԵԿ պարզաբանումը«Փաստ». Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել»«Հրապարակ». Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները«Ժողովուրդ». Մարտուն Գրիգորյանը անակնկալի է բերել իշխանություններին. մտադիր է առաջադրվել Գյումրու ընտրություններում«Փաստ». Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունըԱրեգակի վրա տեղի է ունեցել «սարսափելի սև արտանետում» (Տեսանյութ)Այն, ինչ տեղի է ունենում ԱՄՆ-ում, Արևմուտքը պառակտում է երկու բևեռի. Ալեքսանդր ԴուգինԹրամփն իր հատուկ բանագնաց կարգադրել է` Ուկրաինայի հակամարտությունը լուծել 100 օրում. The Wall Street JournalԵրկրներ, որտեղ հայտարարագիր ներկայացնելը պարտադիր չէ. ՑԱՆԿՀունվարի 22-ը մշակութային երկու ահասարսուռ լուր բերեց. Ալլա Հակոբյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top