Ասադը շարունակում է մնալ Սիրիայում․ ընտանիքի անդամները լքել են երկիրը․ The Wall Street Journal
ՄիջազգայինԵգիպտոսի և Հորդանանի պաշտոնյաները կոչ են արել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին լքել երկիրը և ձևավորել վտարանդի կառավարություն։
Այդ մասին ուրբաթ օրը հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հրատարակությունը պնդում է, որ Ասադը մնացել է Սիրիայում ուրբաթ օրը, իսկ անցած շաբաթ նրա կինն ու երեխաները գնացել են ՌԴ, իսկ փեսաները՝ ԱՄԷ։
Թերթի տվյալներով՝ Ասադը Թուրքիային խնդրել է «միջամտել ապստամբներին կանգնեցնելու համար», ինչպես նաև զենք ու հետախուզական աջակցություն է խնդրել Եգիպտոսից, Հորդանանից, Իրաքից և Արաբական Միացյալ Էմիրություններից, սակայն մերժում է ստացել։