ՇՏԱՊ. Վիտալի Բալասանյանը գաղտնի փաստաթուղթ է հրապարակել. Լուսանկար Թատերագիր, սցենարիստ Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Սանկտ Պետերբուրգում տեղեկություն են գտել Պուտինի եղբոր մասին Բիլ Գեյթսն ու Դոնալդ Թրամփը ընթրիք են ունեցել Սամվել Բալասանյանի որդու խափանման միջոցը փոխել են․80 միլիոն դրամ գրավի կիրառմամբ՝ նորից տնային կալանք Մինչ ՀՀ-ում մոռանում են Արցախի հակամարտության մասին, Բաքվում «Երևանի պատմությունն» են հորինում ԵԱՏՄ-ում հայտարարել են՝ Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիրը մոտ ապագայում ուժի մեջ կմտնի Գերմանիայի արտգործնախարարը հրաժարվել է լուսանկարվել Շոլցի հետ «Ռայիսիի ուղղաթիռը դիվերսիայի չի ենթարկվել». Իրանի ԶՈւ-ն հայտարարություն է տարածել Մխիթարյանը շարք է վերադառնում

Աստղագուշակ՝ դեկտեմբերի 8-ի համար

Հասարակություն

Խոյ. Բարենպաստ օր է գործնական հանդիպումների, հեռանկարային պայմանավորվածություններ ձեռք բերելու, լուրջ ֆինանսական գործարքներ կնքելու համար: Այսօր կարելի է բարդ գործեր ձեռնարկել, դժվար լուծելի նախագծեր իրականացնել ` չվախենալով անհաջողության մատնվելուց: Դուք հնարավորություն ունեք նոր ներդրողներ, ազդեցիկ հովանավորներ գտնել, և դրանում մեծապես ձեզ կօգնեն ձեր նոր գաղափարները, որոնց հետ չհամաձայնվել, ուղղակի, անհնար է: Փոքր ինչ ավելի բարդ կզարգանան անձնական հարաբերությունները, հատկապես` հակառակ սեռի ներկայացուցիչների հետ:

Ցուլ. Ձեզ բարդ օր է սպասվում, քանի որ ստիպված եք լինելու հաղթահարել ներքին կոնֆլիկտները և կարգի բերել սեփական մտքերն ու ցանկությունները: Ընդհանուր առմամբ, օրը հարմար է ժամանակին կիսատ թողած գործերն ավարտին հասցնելու համար: Գործնական բանակցություններում լուրջ առաջընթաց կնկատվի:

Իսկ ահա անձնական շփումներում խնդիրներ կունենաք, քանի որ անգամ ձեզ համար թանկ մարդկանց միջավայրը ձեզ հոգնեցնում է: Մի փնտրեք այս երևույթի հոգեբանական ենթատեքստ կամ այլ խորքային պատճառներ` դուք ուղղակի հոգնել եք և աշխատեք մի ինչ-որ ժամանակ միայնության մեջ լինել:

Երկվորյակներ. Այսօր դուք ստիպված եք պայքարել ինքներդ ձեզ հետ. չափից ավելի շատ է հպանցիկ ցանկություններին տրվելու և պարտավորություններն ու տված խոստումները մոռանալու գայթակղությունը: Կամք դրսևորեք. տրվելով գայթակղությանը, դուք բացում եք դուռը` անհաջողությունների շարանի առջև: Դրա հետ մեկտեղ, սա նաև այն օրերից է, երբ ցանկացած պայքար հրապուրիչ է, և որքան ավելի ակտիվ են հակառակորդները, այնքան ավելի հետաքրքիր է նրանց դիմադրելը:

Զիջողականությունն է այսօր շրջապատի հետ լավ հարաբերություններ պահպանելու ձեր գրավականը: Երեկոն նախընտրելի է անցնկացնել ընտանիքի հետ:

Խեցգետին. Վանեք ձեզանից կասկածները և վստահեք ձեր նախազգացողությանը, այն հուսախաբ չի անի: Շեշտը դրեք իմպրովիզներով առաջնորդվելու, իրավիճակներից դուրս գալու համար ոչ ստանդարտ լուծումներ գտնելու վրա: Պետք չէ հենվել նախապես մշակված պլանների վրա, կամ էլ հետևել բոլոր ավանդույթներին:

Ցանկալի կլինի օրը նվիրել նախկինում ծագած տարաձայնությունները հարթելուն: Հնարավոր է լուրջ արդյունքների հասնել միայն այն դեպքում, եթե կարողանաք սթափ գնահատականներ տալ և այդ տարաձայնություններում գտնեք ձեր չափաբաժինը: Սակայն նաև պետք է պատրաստ լինեք անսպասելի շրջադարձերի և զերծ մնաք ինքնախարազանումից:

Առյուծ. Օրը կարելի է բավական հաճելի անցկացնել` առանց ձեր առջև բարդ հաղթահարելի խնդիրներ դնելու: Բավարարվեք քչով, աստիճանաբար շարժվելով ճիշտ ուղղությամբ: Մարդիկ, ովքեր կսկսեն այսօր ձեզ օգնել, դեռ երկար ժամանակ կմնան ձեր դաշնակիցը:

Շատ բարձր մակարդակի վրա է ձեր անձնական հմայքը, դուք անվերջ զգում եք, որ մեծ տպավորություն եք թողնում շրջապատի վրա: Կարելի է օգտվել բարենպաստ պահից և սկսել հետաքրքիր ծանոթություն, որը շուտով միանգամայն ռոմանտիկ բնույթ կստանա:

Կույս. Սա ստեղծագործական որոնումների, անսովոր գործողությունների օր է: Դուք ոչ ստանդարտ որոշումներ եք կայացնում, սակայն միայն այն դեպքում, երբ դա անվտանգ է, և ձեր նախազգացումը ձեզ չի խաբում:

Դուք էմոցիոնալ վերելքի մեջ եք, ինչը ձեզ օգնում է հաղթահարել օրվա բոլոր դժվարությունները: Այսօր դուք թե’ աշխատում, և թե’ պարապության եք մատնվում նույն ներշնչանքով, և երկու դեպքում էլ կգտնվեն մարդիկ, ովքեր կընկերակցեն ձեզ:

Բոլոր ձեր խոհարարական նորամուծությունները մեծ ոգևորություն կառաջացնեն ինչպես ընտանիքի անդամների, այնպես էլ` հյուրերի մոտ:

Կշեռք. Հարմար օր է նոր հարաբերություններ սկսելու համար` ինչպես գործնական, այնպես էլ` անձնական բնույթի: Այսօր ձեզ խաբելն անհնար է, քանի որ ցանկացած ձեզ հասնող տեղեկություն դուք մանրազնին ստուգում եք և ճիշտ եք անում, քանի որ դրանցից, ինչպես հետագան ցույց կտա, շատ բան է կախված լինելու:

Դուք հակված եք ձեզ ոչ բնորոշ գործողությունների, փորձարկումներ անելու, ռիսկի գնալու:

Եթե այսօր ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դրվի, կարող եք միանգամայն վստահ լինել, որ դրանք կզարգանան ոչ այնպես, ինչպես մինչև հիմա է եղել:

Կարիճ. Ամորֆ և հանդարտ օր է, երբ առանձնապես էական իրադարձություններ տեղի չեն ունենում, սակայն նաև ստիպված չեք լինում ցնցումային իրավիճակներում հայտնվել:

Առաջին հայացքից անհետաքրքիր օր է, բայց ինչպես ասում են` չկա չարիք առանց բարիքի` նման պահերին է, որ դուք վերջապես կարող եք ինքներդ ձեզ հետ մնալ, վերլուծել նախկինում արվածը, ձեռք բերվածն ու բացթողումները, գնահատել ու հետևություններ անել: Եթե այս ամենը երեկոյան սկսի ձեզ հոգնեցնել, ապա լավագույն <դեղամիջոցը> համեմատաբար դատարկ փողոցներով թափառելն է` մնալով ձեր մտքերի հետ:

Աղեղնավոր. Այսօր ձեր թափած մեծ ջանքերի գնով կյանքը վերջապես նվերներ կմատուցի, որոնք ընդունելն այնքան էլ հեշտ չի լինի, քանի որ այդ նվերները ձեզանում երկակի զգացումներ են առաջացնում: Օրվա ընթացքում կարելի է ռիսկի դիմել, փորձել նորը, համոզված եղեք` նախազգացումը ձեզ չի խաբի:

Եթե կարողանաք համեմատաբար զուսպ և հավասարակշռված պահվածք որդեգրել, ապա կխուսափեք այնպիսի գործողություններից, որոնք կարող են բարդացնել ձեր հետագա հարաբերությունները:

Անկախ ամեն ինչից, աշխատեք անկեղծ լինել ձեր զգացմունքներն արտահայտելիս, և դիմացինները դա կգնահատեն ըստ արժանվույն:

Այծեղջյուր. Թեթև, անբռնազբոսիկ օր է, երբ դուք չունեք էլ լավ գաղափարներ, սակայն հեշտությամբ յուրացնում եք ուրիշներինը (իհարկե, եթե դրանք արժանի են ուշադրության) և իրականացնում դրանք լավագույն ձևով:

Բոլոր խնդրները չէ, որ հնարավոր է լինում լուծել, սակայն պարզ քննարկումներն էլ օգտակար են դառնում: Ձեզ հաջողվում է ոչ միայն հաղթահարել սեփական թուլությունները, այլև` օգնել դիմացիններին այդ բարդ գործում:

Կարելի է օծանելիք, զարդեր, հագուստ և տան ինտերիերի համար դեկորատիվ իրեր գնել` ձեր անզուգական ճաշակը ձեզ շատ կօգնի:

Ջրհոս. Օրվա ընթացքում ձեզ լուրջ հաջողություններ են սպասում ֆինանսական գործերում. Այսօր կնքած գործարքները շատ շուտով լուրջ եկամուտներ կբերեն: Բանակցությունները հատկապես հաջող կընթանան կին-գործընկերների հետ, իսկ տղամարդկանց հետ այսօր ավելի լավ է շփվել ոչ պաշտոնական մակարդակում: Կարևոր հանդիպման գնալիս, հիշեք, որ հատկապես այսօր ձեզ մասին դատելու են <ըստ հագուստի>, սակայն խուսափեք չափից ավելի արտառոց տեսքից, նախապատվությունը տվեք փորձված մոդելներին:

Շատ հարմար օր է ռոմանտիկ ժամադրության և սիրո խոստովանության համար:

Ձկներ. Այսօր շատ բան հնարավոր կդառնա միայն ձեր հաջողակ լինելու շնորհիվ: Այնպես որ ռիսկի գնալու, նոր ուղիներ փնտրելու իսկական պահն է: Մարդիկ, ում հետ այսօր գործ եք բռնելու, այնքան պարզունակ չեն, ինչպես առաջին հայացքից է թվում, սակայն ձեզ կհաջողվի հասկանալ նրանց իրական մտադրությունները: Անգամ ձեր վաղեմի հակառակորդներն այսօր պատրաստ են կանգնել ձեր կողքին:

Հնարավոր են նոր ծանոթություններ, ասկայն հիշեք, որ դուք այսօր շատ զգացմունքային եք և սուր եք ընկալում այն ամենն, ինչն ուրիշներին կարող է և անտարբեր թողնել:






ՇՏԱՊ. Վիտալի Բալասանյանը գաղտնի փաստաթուղթ է հրապարակել. ԼուսանկարԹատերագիր, սցենարիստ Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվելՍանկտ Պետերբուրգում տեղեկություն են գտել Պուտինի եղբոր մասինԲիլ Գեյթսն ու Դոնալդ Թրամփը ընթրիք են ունեցելՍամվել Բալասանյանի որդու խափանման միջոցը փոխել են․80 միլիոն դրամ գրավի կիրառմամբ՝ նորից տնային կալանքՄինչ ՀՀ-ում մոռանում են Արցախի հակամարտության մասին, Բաքվում «Երևանի պատմությունն» են հորինումԵԱՏՄ-ում հայտարարել են՝ Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիրը մոտ ապագայում ուժի մեջ կմտնիԳերմանիայի արտգործնախարարը հրաժարվել է լուսանկարվել Շոլցի հետ«Ռայիսիի ուղղաթիռը դիվերսիայի չի ենթարկվել». Իրանի ԶՈւ-ն հայտարարություն է տարածելՄխիթարյանը շարք է վերադառնում Թատերագիր, սցենարիստ Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվելԱդրբեջանը և Վրաստանը քննարկում են ռազմավարական համագործակցությունը (տեսանյութ)«ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿՍ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՂԹԵԼՆ Է». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԱՐՄԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԹուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ․ ՖիդանԼարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԹրամփի երդմնակալության արարողությունը ցրտի պատճառով տեղափոխվել էԲագրատ սրբազանն Իրան է մեկնել մասնավոր այցով. «Սրբազան պայքար» շարժումԱյս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ ՈսկանյանԻշխանական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը սաստել է հանրության այն անդամներին, որոնք բացասական են արտահայտվում Բաքվում գերեվարված Արցախի իշխանությունների մասինԲելառուսում ազատ և արդար նախագահական ընտրություններ չեն անցկացվել․ ԱՄՆ ՊետդեպարտամենտՊատմությունը ցույց է տալիս, որ արեւմտյան ուժերի ներկայությունը հանգեցնում է կործանման, Իրանը չի աջակցում ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ Հայաստանի մերձեցմանը․ Իրանցի միջազգայնագետ ՇՏԱՊ. հրաձգություն դատարանում, 2 դատավոր սպանվել էԵս որեւէ ուժի, կուսակցության, որեւէ խմբավորման կամ խորհրդի անդամ չեմ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մանրամասներ է ներկայացնումՊատրաստ ենք պետական ռեսուրսների դեմ պայքարին․Հայտնի է, որ կուսակցությունով է առաջադրվելու Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան ՂուկասյանըԼա՛վ՝ 18 տարեկան Կյաժի չափ էլ չկային, որ իրենք իրենց տրաքացնեին, այս տեսարանից հետո էլ մեր ապրելն ում է պետք. Վարդան Ղուկասյանը Բաքվի դատավարության մասինԱշխարհում թափ է առնում ստորանալու աստիճան քծնելու ուրվականը. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելԼուսանկարում Լևոն Մնացականյանն է՝ Շուշիում, այ էսպես եմ հիշելու ու սպասելու իրեն ու մնացած տղերքին․ Վարուժան ԳեղամյանԱնկախ այն բանից, թե նրանցից ոմանք, ինչ անփառունակ անցյալ են ունեցել, այդուհանդերձ, ոչ նվաստացուցիչ զգացողություն ունեմՏիգրան Բարսեղյանը` «Սլովանի» աշնանային շրջանի լավագույն ֆուտբոլիստԱԳՐԵՍԻԱՅԻ ԿՐՈՂՆԵՐԸ ԿԱՄ` ՍԵՐԻԱԼԱՅԻՆ ԱՆԱՐԽԻԱ.Հայտնի փաստաբանՇՏԱՊ. 15-ամյա տղան բռնի սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա աղջկա հետԱրման Ծառուկյանը մենամարտի չեղարկումից հետո գրառում է կատարելԸնտրյալները․ Կենդանակերպի 3 նշաններ, ովքեր ամենաերջանիկ կլինեն 2025 թվականինՌուսական ստորաբաժանումները մտել են Վելիկայա Նովոսյոլովկա (Քարտեզ)Աստղագուշակ՝ հունվարի 18-ի համարՈւկրաինական բանակն աննախադեպ ճգնաժամ է ապրում. Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». Փաշինյանը՝ երկու քարի արանքումԱղոթք՝ Բաքվում պահվող գերիների համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսական զորքերը փաստացի մտել են Պոկրովսկ. Ուկրաինական պատգամավորԻնչպես օգտվել հայտարարագրման հարթակից, ինչ է անհրաժեշտ անել․ մանրամասներԵ՞րբ է նշվելու Տեարնընդառաջը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի նոր վախերըԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ փոխարժեք է սահմանվել հունվարի 18-ինԾառուկյանին կհանեն պայքարից.Մախաչևի նոր մրցակիցը գիտե՞ր ինչ սցենար է խաղարկվելու«Փաստ». Կփոփոխվեն զինծառայողներին տրամադրվող արձակուրդի օրերի քանակը, սպաների բնակարանի ձեռքբերման կարգը. նախագիծ«Ժողովուրդ». Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնելԽվիչա Կվարացխելիան` ՊՍԺ-ի ֆուտբոլիստՍպիտակ տան մթնոլորտը Բայդենի հեռանալուն ընդառաջ հիշեցնում է դիահերձարանը. NBC
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top