Սիրիայի կառավարության անդամները չգիտեն, թե որտեղ է երկրի արտգործնախարարը
Միջազգային![Սիրիայի կառավարության անդամները չգիտեն, թե որտեղ է երկրի արտգործնախարարը](/timthumb.php?src=disc/08-12-24/2ac6f1871f16cd127446c4a62d8ef82c.jpg&w=780)
Դամասկոսում մնացած Սիրիայի նախարարների կաբինետի անդամները տեղյակ չեն արտաքին գործերի նախարար Բասամ Սաբբաղի գտնվելու վայրի մասին, Al-Arabiya հեռուստաալիքի եթերում ասել է Սիրիայի կապի նախարար Իյադ ալ Խաթիբը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Սիրիայի վարչապետ Մուհամեդ Ղազի ալ-Ջալալին ավելի վաղ ասել էր, որ ինքը և մի քանի նախարարներ մնում են Սիրիայում, նրանք չգիտեն, թե որտեղ են գտնվում երկրի նախագահը և պաշտպանության նախարարը։
«Մենք չգիտենք, թե որտեղ է այժմ արտգործնախարարը, մենք նրա հետ կապ չունենք», - ասել է Ալ-Խաթիբը: