Սիրիայում տապալում են նախագահ Բաշար Ասադի հոր հուշարձանները (տեսանյութ)
ՄիջազգայինԱրաբական և արևմտյան լրատվամիջոցները հրապարակել են կադրեր,, թե ինչպես է Դամասկոսում ամբոխը տեղահանում Սիրիայի տապալված նախագահ Բաշար Ասադի հոր՝ Հաֆեզ Ասադի արձանը։ Հաֆեզ Ասադի հուշարձանները տապալվել են նաև Սիրիայի այլ քաղաքներում՝ Հոմսում, Ջամարանում, Դարաայում։
Բացի այդ, կադրեր են հայտնվել, թե ինչպես են թուրքամետ իսլամիստները շրջում նախագահական պալատում։
Այսօր առավոտյան հայտնի է դարձել Դամասկոսը թուրքամետ ուժերին հանձնելու մասին։ Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար Ասադի իշխանությունն ընկել է։ Նրա գտնվելու վայրը հայտնի չէ։
«Հայաթ Թահրիր ալ-Շամի» գլխավորած թուրքամետ խմբավորումների կայծակնային հարձակումը սկսվել էր նոյեմբերի վերջին։