Թրամփ. Ուկրաինան չպետք է ԱՄՆ-ից ակնկալի ռազմական օգնության նույն ծավալները, ինչ Բայդենի օրոք
ՄիջազգայինԹրամփն ասել է, որ Ուկրաինան «հավանաբար» չպետք է ԱՄՆ-ից ակնկալի ռազմական օգնության նույն ծավալները, ինչ Բայդենի օրոք։
Նա հավելել է, որ հնարավորության դեպքում ակտիվորեն կփորձի դադարեցնել պատերազմն Ուկրաինայում։
Հիշեցնենք, որ երեկ Փարիզում Մակրոնի եւ Զելենսկու հետ հանդիպումից հետ Թրամփը հայտարարեց, որ ուկրաինական կողմը պատրաստ է բանակցել Մոսկվայի հետ: Հետեւեց Զելենսկու պատասխանը, թե առանց անվտանգության երաշխիքների, ոչ մի բանակցություն: Իսկ անվտանգության երաշխիք ասվածը ՆԱՏՕ-ին անդամակցությունն է, որին դեմ է ԱՄՆ-ն: Թերեւս, Թրամփի հիշատակված հայտարարությունն էլ Զելենսկուն հիշեցնելու նպատակով է, թե ինչի հաշվի է, որ մինչ հիմա կարողանում են ինչ-որ ձեւ ռուսներին դիմադրել: Եթե չեն ուզում այն ուղղությամբ շարժվել, որն առաջարկում է Թրամփը, ապա կարող են ինքնուրույն իրենց խնդիրները լուծել: