Ամոթ չունեք, գոնե խիղճ ունեցեք...
Ներքաղաքական44 օրյա պատերազմից հետո` հազարավոր զոհեր ենք ունեցել, Արցախ ենք կորցրել, Հայաստանից տարածքներ ենք կորցրել, Սիրիայում տասնյակ հազարավոր հայեր ցեղասպանության վտանգի առաջ են կանգնած, իսկ դուք հրավառության ու տոնածառի վրա եք բերաններդ բացել:
Ձեր ինչի՞ վրա եք ուրախանում: Հայոց ցեղասպանության ժամանակ 300.000 ից ավել հայ որբերին եւ հայերին ապաստան տված մեր բարեկամ Սիրիան թուրքը բռնազավթեց ու Սիրիան փաստացի էլ չկա, բայց դուք բերաններդ եք բացել ինչ-որ տոնածառի ու հրավառության վրա:
Չնայած ի՞նչ ենք խոսում, տեր Աստված, 2020 թվականին հրավառություն արեցին, երբ դեռ տաք էր տղերքի մարմինը, 2023-ին թքած ունեին եւ քեֆերի մեջ էին, երբ Արցախում ցեղասպանվում էին 125.000 հայ, Արցախը կորցնելուց հետո նույնիսկ չդադարեց կրկեսն ու շոուն եւ անգիտակից ամբոխի խնջույքն ու ծիծաղը:
Գիտեք ինչո՞ւ աշխարհը արհամարեց մեր ցավն ու տառապանքը, կորուստն ու սուգը, որովհետեւ ոմանք ու շատերը ակվարիումում ապրող ձկների պես չեն տեսնում մյուսների ցավն ու տառապանքը, կորուստն ու սուգը: Ախր ի՞նչ ենք խոսում, սրանք նույնիսկ մեր արյունն են ջրի վերածել:
Այ դրա համար են թշնամին ու դավաճանը այդքան դուխով դարձել: Վաղը, երբ թուրքը արյան ծարավ հայացքով նորից ձեզ նայի, ձեր երեխեքին, կնոջն ու հարազատներին, ոչ ոքի չմեղադրեք, այլ կհիշեք, որ երբ պետք է չմոռանայիք, հիշեիք, պատրաստվեիք ու պայքարեիք, դուք տոնածառով ու հրավառությամբ էիք զբաղված։
Շատերին կարող ենք ասել, դուք արժանի չեք հայրենիք ունենալու, իսկ ովքեր արժանի են, իրենց կյանքի գնով են պահում մեր հողն ու ջուրը։
Համահայկական ազգային պետականություն կուսակցություն