Օրվա խորհուրդ․ հունվարի 15 Տարադրամի փոխարժեքները հունվարի 15-ին Կարող են լինել ծանր հետևանքներ, որոնք կրելու ենք բոլորս. Արթուր Վանեցյան Արևմուտքը շուտով Հայաստանին ստիպելու է միանալ նաև հակառուսական սանկցիաներին. Վահան Բաբայան «Մենք միջուկային զենք ստեղծելու նպատակ չունենք»․ Փեզեշքիան Բաթումում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրա Աստղագուշակ՝ հունվարի 15-ի համար Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

Ինչ է կատարվելու ընկած Սիրիայում առաջիկայում

Ներքաղաքական

 

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը վերլուծելով իրավիճակը Սիրայի շուրջ նկատում է.

- Միջազգային ասպարեզում բոլոր իրադարձությունները, ինչու չէ նաև ներքաղաքական գործընթացները հասկանալու բանալին ՌԴ-Արևմուռք հակամարտության մեջ է: Այստեղ ամեն մի փոփոխություն և նոր իրավիճակի առաջացում կապված է այդ հակամարտության և հատկապես ուկրաինական պատերազմի հետ: Սիրիական իրադարձությունները ևս կարելի է դիտարկել այդ համատեքստում: Նորույթ չէ  հաղթանակի հասնելու համար պատերազմում «երկրորդ ճակատի» բացման տեխնոլոգիան., եթե չես կարողանում հաղթել հակառակորդ պետությանը, նրա համար այլ տեղ երկրորդ ճակատը «նվիրիր», մաշիր և հյուծիր, ստիպողաբար մղիր նրան այնտեղ, որտեղից նա կգա մաշված և հյուծված ռեսուրսներով: Հիշենք Գերմանիայի միավորման ճարտարապետ մեծն Բիսմարկի մարգարեական խոսքերը, այն մասին, որ Գերմանիայի համար մահացու վտանգ է պատերազմը երկու ճակատով, որն անտեսեցին նացիստական ղեկավարները երկրորդ աշխարհամարտի ժամանակ և անավարտ թողնելով պատերազմը արևմուտքում հարձակվեցին ԽՍՀՄ-ի վրա: Ուկրաինական պատերազմի սկզբից ևեթ դիվանագիտական- քաղաքական աշխատանք էր տարվում Վրաստանում ՌԴ ի դեմ երկրորդ ճակատ բացելու ուղղությամբ: Երբ որ սկսվեց պատերազմը Գազայի հատվածում, ԱՄՆ-ի և ԵՄ երկրները երկրորդ ճակատի  «նվեր» -ը ստացան, զգալիորեն փոքրացան Կիևին ուղարկվող օգնության ծավալները: Արևմուտքի Պատասխան քայլը Ասադի ռուսամետ վարչակարգի տապալումն է Սիրիայում: Պարզ է, որ ԱՄՆ-ի և նրա եվրոպական դաշնակիցների հավաքական կոալիցիայի հսկայական կարողություններն օգտագործող Ուկրաինայի դեմ պատերազմը չավարտած Ռուսաստանը ֆիզիկապես ի վիճակի չէր փրկել իր դաշնակից վարչակարգը Դամասկոսում: Իմ կարծիքով Պուտինը խուսափեց ծուղակից և մարտունակ պահեց երկիրը  ուկրաինական ճակատում: Եթե նա գնար Ասադի փրկության ճանապարհով, մեծ բարդություններ էր ունենալու ուկրաինական ճակատում: Ոմանք սիրիական վարչակարգի փոփոխությունը որակում են որպես ռուսական ազդեցության փլուզում Մերձավոր Արևելքում: Ինչ որ առումով իհարկե դա կայացած իրողություն է: Սակայն իրադարձությունները պետք վերլուծել շղթայական կապի տրամաբանությամբ: Արդյոք Բաշար Ասադի աշխարհիկ վարչակարգի տապալումը նոր մարտահրավերներ չի ծնելու անգլո-սաքսերի և նրանց դաշնակից Իսրայելի համար, ինչպես եղավ Իրաքում Սադամ Հուսեյնի տապալումւց հետո: Փորձեմ առանձնացնել դրանք: Առաջինը - իսլամամետ արմատական ռազմական ներկայության հայտնվելը Իսրայելի սահմանին, երկրորդը- սիրիական քրդերի կողմից անկախության հռչակումը, թուրքերի հետ նոր ռազմական էսկալացիայի վտանգով, երրորդը, քրդերի-ալավիների-իսլամական արմատական խմբավորումբերի և թուրքոմանների քաղաքացիական պատերազմի վտանգը և իրաքյան սցենարների կրկնությունը, երրորդը, Իրանի և Իրաքի միջամտությունը ներքաղաքական բախումներում: Այստեղ դեռևս մի բան մնում է անփոփոխ, դա Իրան-Իսրայել կոշտ հակամարտությունն է, որն էլ ավելի է բարդացնում իրավիճակը տարածաշրջանում: Ամեն դեպքում, եթե նոր իշխանությունները գնան ազատ բազմակուսակցական/ընտրությունների ճանապարհով  և սիրիական հասարակության տարբեր հատվածների միջև գերակայի պետական միասնության պահպանման առաջնահերթությունը, կարելի է լավատեսական ակնկալիքներ ունենալ:

Քաղագագետի պնդմամբ. 

-Սիրիայից ստացվող առաջին լուրերը դիկտատոր Ասադի տապալումից հետո. սկսվել է թալանը, փողոցներում զինյալների ամենաթողությունն է, տեսանյութում Ասադի կեցավայրի և բանկի թալանի կադրերն էին, իսրայելական հարվածներից ոչնչացվում են սիրիական բանակի բոլոր զինապահեստներն ու օդանավակայանները, մեկ այլ ցնցող տեսանյութ մուսուլմանական մզկիթի թալան ու ավերում, իսրայելական բանակը առաջին անգամ է, որ Գոլանի բարձրունքների գրավումից հետո մտել է սիրիական տարածք, Դեվլեթ Բախչելին հիշեցնում է, որ Հալեպը և շրջակա հսկայական տարածքներ թուրքական են եղել միշտ և Քեմալի Ազգային Ուխտի գծած սահմաններում են, ամերիկյան զգուշացումներ հակաասադյան խայտաբղետ կոալիցիային քրդական վերահսկողության գոտու տարածքներից հեռու մնալու մասին, Իսլամական պետության @արթնացում Իրաքում և նրանց ճամբարներին հարվածներ ամերիկյան ռազմաբազաներից: Մի խոսքով Սիրիայում ռուսներին վռնդելը վերածվում է բումերանգի և ում ճակատին կխփի... շատ շուտով կպարզվի: Իրաքյան սցենարի կրկնության վտանգ կա: Ոնց որ, թե հետո խնդրելու են ռուսներին օգնել, ինչպես, որ խնդրում էին Իսլամական պետության դեմ ռազմական գործողությունների ժամանակ: Սիրիայի տարածքով նավթի և գազի կոմունիկացիաների պես յուղոտ պատառը իսլամիստներն ու թուրքերը, այդքան հեշտ չեն նվիրի Վաշինգտոն/Բրյուսել տանդեմին: Էրդողանը ուժեղ է և հաստատակամ, նա զիջող չէ: Քրդերին էլ  շատ հարմար պահի լավ  դաս կտան: Պուտինը ճիշտ որոշում կայացրեց և խուսափեց ծուղակից, Արևմուտքը ստանալու է հերթական  սև խոռոչը: Չմոռանամ նաև փախուստն Աֆղանստանից և Թալիբների փառահեղ վերադարձը: Այստեղ ևս երկու տասնամյակ շարունակ ռուսներին վռնդելու վրա էին աշխատում, ֆինանսավորում և զինում նրանց, ովքեր հետո դարձան 2001թ. նյուրորքյան ահաբեկչության հեղինակները: Բումերանգի էֆֆեկտն այստեղ ևս առկա էր: Պատմությունը կրկնվելու չար բնավորություն ունի, իսկ պատմության դասերը մոռացողներին, պատմությունը պատժում է: 






Օրվա խորհուրդ․ հունվարի 15Տարադրամի փոխարժեքները հունվարի 15-ինԿարող են լինել ծանր հետևանքներ, որոնք կրելու ենք բոլորս. Արթուր ՎանեցյանԱրևմուտքը շուտով Հայաստանին ստիպելու է միանալ նաև հակառուսական սանկցիաներին. Վահան Բաբայան«Մենք միջուկային զենք ստեղծելու նպատակ չունենք»․ ՓեզեշքիանԲաթումում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրաԱստղագուշակ՝ հունվարի 15-ի համարԻնչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները 2025 թվականի հունվարի 15-ին մագնիսական փոթորիկ. կանխատեսվում է արդյոք հզոր երկրափոթորիկՋուր չի լինիՈւկրաինային ուղղված հրթիռային հարձակումը հիմնականում ուղղված է երկրի արեւմտյան հատվածինԱռաջնագծի ողջ երկայնքով հիմա «հետույքային վիճակ». ուկրաինական նացիստական ​​բրիգադի բրիգադի հրամանատար (Տեսանյութ)«Հրապարակ». Մարզպետն ազատել է օգնականին, որ «փրկվի»«Իրավունք». Արևմտամետների շարքերում կատաղի պայքար է սկսվել«Ժողովուրդ». Անհետ կորածների հարազատների եւ Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցելՎաղ առավոտից զանգվածային հրթիռային հարձակում է Ուկրաինայի ողջ տարածքումԴուք հավիտյան հայտնի կդառնաք որպես Արյունոտ Բլինկեն (Տեսանյութ)«Հրապարակ». Հայկ Սարգսյանը չի «մարսել» հոր հասցեին ռեպլիկը«Իրավունք». Տրանսպորտի վարորդները Ավինյանին խոստանում են «փետրվարյան» անակնկալներԳնչուական աստղագուշակ, որ որոշում է մարդու ճակատագիրը«Ժողովուրդ». Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա«Հրապարակ». Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը«Իրավունք». Փաշինյանը հասկացրել է թիմակիցներին, որ Նարեկի թեման չդնեն-չվերցնեն«Ժողովուրդ». Ավինյանի թանկարժեք ավիատոմսի համար պատժվողներ դեռ չկանThe American Conservative. ԱՄՆ-ն ձախողեց Ուկրաինայում խաղաղությունըԵմենը հիպերձայնային հրթիռով հարձակվել է Իսրայելի պաշտպանության նախարարության վրաՈւկրաինան և Մոլդովան կարող են անհետանալ. ՊատրուշևՊՈՒՏԻՆ-ԹՐԱՄՓ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՄԱՍՏԸ` ՊՈՏՍԴԱՄ-2 ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՆ ԷՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍԵԼ-ՉՍԿՍԵԼԸ` ԱԼԻԵՎՆ ՈՒ ՆԻԿՈԼԸ ՉԷ, ՈՐ ՈՐՈՇԵԼՈՒ ԵՆԱրթուր Սերոբյանը կարիերան կշարունակի եվրոպական ակումբում Տիգրան Ավանեսյանը նոր ակումբ ունիԵրևանում բերման է ենթարկվել «Կիևյանցի կրիստալ Յուրա» մականունով հայտնի Յուրի Մ․-նԱյո՛, ես ինքս գնացել եւ կանգնել եմ Հովիկ Աղազարյանի կողքին. Հակոբ ԱսլանյանԵկել էր դատարան՝ երաշխավորելու, որ պատերազմի մասնակիցը տեսակցեր երեխային, իր երեխաները մնացին առանց հոր...Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան պլանավորվել է ավելի քան 2 ամիս առաջ. ԱԳՆ խոսնակՈւկրաինայի վերաբերյալ բանակցությունները պետք է ընթանան Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև՝ առանց Արևմուտքի․ ՊատրուշևՏեր-Պետրոսյանն իրեն ամբողջովին դուրս է դրել քաղաքական գործընթացներից2018-ին Նիկոլի համար դոշ տվողների դիմակահանդեսՈւկրաինան հնարավոր է դադարի գոյություն ունենալ 2025 թվականին. ՊատրուշևԿարո՞ղ է «հին»-ը խառնել են «նախկին»-ի հետ. ԶԱՐՄԱՆՔAZAL-ի սև արկղերը շատ հետաքրքիր տեղեկություններ են տվել․ Լավրով«Բարի և անփորձանք ծառայություն». Տավուշում մեկնարկեց 2025 թվականի ձմեռային զորակոչըՔՊ-ԱԿԱՆ ԱՎԱԳԱՆԻՆ ԿՐԱԿԵԼ Է ՇԱՆ ՎՐԱ Ան­նա­յի տա­րե­վեր­ջի խա­շը դար­ձավ Նի­կո­լի սո­խով ձվա­ծեղ. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԵրևանն ու Բաքուն երկու հարց ունեն լուծելու... ԵՄ-ից գալիս, ասում են՝ կլուծենք, ի՞նչ ասեմ. ԼավրովՀանրային քննարկման է ներկայացվել արցախցիների բնակապահովման աջակցության ծրագրում փոփոխություններ իրականացնելու նախագիծըՈվքեր են 2024 թվականի լավագույններըՄիշտ չէ, որ համամիտ եմ ամուսնուս ասածների կամ արածների հետ. Մելանյա Թրամփ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top