Իսրայելի տանկերը շարունակում են առաջանալ Սիրիայի տարածքում (Տեսանյութ)
ՄիջազգայինԻսրայելի տանկերը շարունակում են առաջանալ Սիրիայի տարածքում` գրավելով սահմանային շրջանները:
Ասադի կառավարության տապալմանը զուգահեռ Իսրայելի պաշտպանության բանակը սկսեց օկուպացված Հոլանի բարձունքների սահմանային տարածքները գրավելու գործողություններ:
Առաջին օրը իսրայելական բանակն իր ուժերը տեղակայեց Հադարի շրջանում գտնվող սահմանային կետում և Հերմոնի (Ջաբալ էլ-Շեյխ) շատ կարևոր բարձունքներում, այնուհետև տանկերը տեղափոխեց լքված Կունեյտրա քաղաք, Ալ-Բաաթ, Համիդիա և Ար-Ռավադի գյուղեր։, Այստեղից առաջացել են դեպի Խան Առնբեի ծայրամասերը, բայց դեռ չեն վերցրել այս քաղաքը:
Համաձայն Սիրիայի հարավի բնակիչների անհապաղ տարհանման մասին իսրայելական բանակի նախազգուշացման, հավանական է, որ առաջիկա ժամերին Օֆանիյա, Կունեյտրա, Համիդիա, Սամդանիա Ալ-Ղարբիա և Ալ-Քահթանիա շրջանները կհայտնվեն սիրիական վերահսկողության տակ։
Միաժամանակ Իսրայելը 100-ից ավելի ավիահարվածներ են հասցրել սիրիական բանակի ռազմական օբյեկտներին և զենքի պահեստներին` զրկելով սիրիական նոր իշխանություններին այդ զենքն օգտագործել իրենց դեմ։
Եթե այս իրավիճակը շարունակվի, Իսրայելը կկարողանա առաջ շարժվել դեպի հարավային Սիրիա և ճնշել սիրիական նոր զինված ուժերի ցանկացած հնարավոր արձագանք։ Առավել եւս, որ այդ նոր ուժերի մեջ քիչ չեն ուղիղ կամ միջնորդավորված ձեւով Իսրայելի կողմից ֆինանսավորվող խմբավորումները: Նաեւ, որ թեեւ այդ ու-երը տաս օրում գրավեցին Սիրիան, սակայն դա ոչ թե նրանց ուժեղ լինելու, այլ` սիրիական բանակի չկռնելու արդյունք էր:
Նկատենք նաեւ, որ Սիրիական ուժերը գրոհում են Լիբանանի սահմանին զուգահեռ, այսինքն` զինադադարի ավարտվելոըն պես կկարողանան «Հեզբոլլահի» հրա գրոհել մի շարք այլ ուղղություններից, որտեղ պաշտպանություն գործնականում չկա: