Ծանրամարտի ԱԱ. Այսօր մրցահարթակում կլինի Գոռ Սահակյանը
Սպորտ![Ծանրամարտի ԱԱ. Այսօր մրցահարթակում կլինի Գոռ Սահակյանը](/timthumb.php?src=disc/09-12-24/b1b72540700ce8317e196003031c8e38.jpg&w=780)
Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային հերթական օրը Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ դուրս կգա Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Գոռ Սահակյանը։
21-ամյա Սահակյանը հաջողությունները գրանցել է 67 կգ քաշային կարգում։ Նա այս անգամ մասնակցելու է մինչև 73 կգ կշռող ծանրորդների մրցմանը, որի պայքարը Երևանի ժամանակով մեկնարկելու է 21:00-ին։ Հայ ծանրորդը երկամարտի համար նախնական պատվիրել է 345 կգ։