«Սևիլիան» «Լոկոմոտիվի» մերժումից հետո շարունակում է հետևել Տիկնիզյանի ելույթներին
Սպորտ
СЭ-ի տեղեկություննեով, Հայաստանի հավաքականի և «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը շարունակում է մնալ «Սևիլիայի» հետաքրքրությունների շրջանակում։
Իսպանական ակումբը ուշադիր հետևում է ֆուտբոլիստի ելույթներին։ Սակայն այս պահին հնարավոր տրանսֆերի վերաբերյալ առաջարկներ չեն եղել։
Սեպտեմբերին «Լոկոմոտիվի» մարզական տնօրենը СЭ-ին հայտնել էր, որ ակումբը մերժել է «Սևիլիայի» առաջարկը՝ անվճար վարձակալել պաշտպանին։