Հունվարի 26-ի աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար. ում ինչ է սպասվում Կդադարեցվի հարյուրավոր հասցեների էլեկտրամատակարարումը Կուրախովոյի ճակատում ուկրաինական բանակը շրջապատվում է (Քարտեզ) Մարմնավաճառների, տրանս օրգիաների, ԼԳԲՏ եւ այլասերվածությունների ռեկորդային քանակ Դավոսի ֆորումում. MailOnline Մբապեն կրկնել է Ռոնալդուի ռեկորդը «Ռեալում» Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին Ռուսական բանակը գործնականում ամբողջությամբ գրավել է հարավային ուղղությամբ ուկրաինայի կարևոր ամրոցը՝ Վելիկայա Նովոսյոլովկան (Քարտեզ) Ռուբլին ռեկորդային թանկացել է. տարադրամի փոխարժեքն այսօր Հունվարի 26-ին կանխատեսվում է հզոր գեոփոթորիկ Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

Բռնագրավում են արցախցիների գումարները․ 168․am

Թեմա

168.am-ը գրում է․ Արցախցիները հույս ունեին, որ Սահմանադրական դատարանի միջոցով կարող են հասնել նրան, որ մուտք ունենան իրենց կուտակային կենսաթոշակային հաշիվներին, տնօրինեն այդ հաշիվների գումարները և օգտագործեն այն բազմաթիվ սոցիալական խնդիրների գոնե մասնակի լուծման համար, որոնց բախվել են բռնի տեղահանվելուց հետո։ Սակայն Սահմանադրական դատարանը հերթական անգամ ցույց տվեց իր հավատարմությունը գործող քաղաքական իշխանությանը. մերժեց արցախցիների կուտակային կենսաթոշակային միջոցների հետ կապված օրենսդրական փոփոխության վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների դիմումը։

Դրանով, ըստ էության, ՍԴ-ն, քաղաքական իշխանության հետ ձեռք ձեռքի տված, ավարտին հասցրեց արցախցիների կուտակային կենսաթոշակային գումարների արգելափակման կամ բռնակցման գործընթացը։

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին Ազգային ժողովի քպ-ական քաղաքական մեծամասնությունը որոշեց առանց արցախցիներին հարցնելու՝ նրանց կուտակած կենսաթոշակային գումարները տեղափոխել Հայաստանի կուտակային համակարգ, ինչի իրավունքը ոչ մեկն իրենց չէր տվել։

Դրանով արցախցիները զրկվեցին ստեղծված ֆորսմաժորային իրավիճակում իրենց միջոցները տնօրինելու ու օգտագործելու հնարավորությունից։ Չնայած դժվար է անգամ պատկերացնել՝ է՞լ ինչ պետք է լիներ, որ մարդիկ կարողանային ժամանակից շուտ տնօրինել իրենց կուտակած միջոցները, որոնց կարիքն այսօր, առավել քան երբևէ, ունեն։ Թե՞ իշխանությունները կարծում են, որ այնքան օգնություն ու օժանդակություն են տրամադրել այս մարդկանց, որ կուտակած կենսաթոշակային գումարները ժամանակից շուտ տնօրինելու կարիք այլևս չկա։ Հավանաբար դրա համար նաև որոշել են հաջորդ տարվանից աստիճանաբար կրճատել օգնության չափը, վերանայել 40+10 հազար դրամների ծրագիրը։

Բազմաթիվ արցախցիներ, որոնք այդ գումարների հույսին են, այդ գումարներով մի կերպ կարողանում են հոգալ բնակարանի վարձերն ու կոմունալ ծախսերը, ընդհանրապես կզրկվեն նման հնարավորությունից։ Կառավարությունը որոշել է, որ բավական է, ինչքան օգնություն ստացան։ Ապրիլից 40 հազար դրամ կստանան ոչ թե բոլորը, այլ մինչև 18 տարեկաններն ու թոշակառուները, նաև առաջին-երկրորդ խմբերի հաշմանդամները։

Հաջորդ տարվա հունիսից տրամադրվող օժանդակության չափը կպակասի ևս 10 հազար դրամով ու մինչև դեկտեմբեր կկազմի ընդամենը 30 հազար դրամ։

Արդեն մեկ տարի հետո, հավանաբար, սա էլ կվերացնեն։ Կառավարությունն այժմվանից մարդկանց տրամադրում է, որպեսզի համակերպվեն դրան։ Այդ պատճառով սկսել է աստիճանաբար կրճատել օժանդակության չափը։ Չնայած բազմաթիվ արցախցիներ օգնության գումարներով մի կերպ գոյություն են պաշտպանում։ Շատերն էլ չկարողանալով գոյատևել, ստիպված հեռանում են։

Մինչ իշխանությունները համարում են, որ բավական է՝ ինչքան օժանդակություն տրամադրեցին, կրճատում է 50-հազարական դրամները, այս ընթացքում արդեն տասնյակ-հազարավոր արցախցիներ լքել են Հայաստանը։

Օժանդակության կրճատումից հետո, հեռացողների քանակը շատ ավելի մեծ կլինի։

Ամեն ինչ անում են, որպեսզի մարդիկ արտագաղթեն։ Իբր բնակարանով ապահովման ծրագիր են իրականացնում, ծրագիրը չսկսած՝ տապալել են։ Այնպիսի պայմաններ են դրել, որ մարդիկ խուսափեն մոտ գալ։

Արդեն մի քանի ամիս է, ինչ ծրագիրը գործարկվել է։ Թվում է, թե հիմա դիմողներին տեղ ու դադար չպիտի լիներ։ Բայց դիմողները շատ քիչ են։ Քչերն են պատրաստ ընդունել այն պայմանները, որոնք պարտադրում են։

Դրանցից ամենագլխավորը, թերևս, Արցախի քաղաքացիությունից հրաժարվելն է։ Մարդիկ չեն ուզում կորցնել իրենց տներ վերադառնալու վերջին հույսը։

Պակաս խոչընդոտ չէ նաև գումարի չափը, որով նույնիսկ գյուղական բնակավայրերում դժվար է ապրելու համար քիչ թե շատ պիտանի բնակարան գնել։

Դա էլ քիչ է՝ արհեստական դժվարություններ են ստեղծում բնակարանային ծրագրից օգտվել ցանկացողների համար։ Ովքեր մտադիր են այդ գումարները ներդնել՝ հիփոթեքով բնակարան գնելու համար, գործընթացը հատուկ ձգձգում են, որպեսզի զրկվեն եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից։

Այսօր արցախցի բազմաթիվ ընտանիքներ Հայաստանում բախվում են սոցիալական լուրջ դժվարությունների։ Այդ դժվարություններն ավելի կխորանան արդեն հաջորդ տարի, երբ շատերը կզրկվեն ֆինանսական օժանդակություն ստանալուց։

Քիչ է՝ իշխանություններն այս մարդկանց զրկեցին իրենց տուն ու տեղից, հիմա էլ զրկում են Հայաստանում ապրելու հնարավորությունից։ Հայտարարում էին, թե՝ ոչինչ չենք խնայելու Արցախից բռնի տեղափոխված «մեր քույրերի ու եղբայրների» համար, ամեն ինչ անելու ենք, որ մնան ու հաստատվեն Հայաստանում, բայց ինչպես տեսնում ենք, մի բան էլ խթանում են, որպեսզի նրանք արտագաղթեն։

Նույնիսկ չեն ուզում նախկինում արցախցիներին տրամադրվող բյուջետային գումարներն ուղղել նրանց սոցիալական օժանդակությանը։ Վերջերս կառավարության նիստում հայտարարվեց, թե այս ընթացքում արցախցիներին 75 մլրդ դրամի օգնություն են տրամադրել։ Չիմացողների մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ իշխանությունները չափազանց առատաձեռն են գտնվել արցախցիների նկատմամբ։ Բայց այդպես չէ։ Սա գրեթե կրկնակի քիչ է այն գումարից, որը բյուջետային վարկի ձևով նախկինում ամեն տարի տրամադրվում էր Արցախին։

Դեռ չենք ասում, թե ի՞նչ եղան գումարները, որոնք դրսից գալիս էին՝ արցախցիներին օգնելու նպատակով։ Խոսքը միլիոնավոր դոլարների մասին է։

Հշեցնենք, որ անցած տարվա վերջին դրանք հասել էին 100 մլն դոլարի։ Հետո էլի շարունակեցին ստացվել տարբեր երկրներից ու միջազգային կառույցների կողմից։

Ի՞նչ եղան այդ գումարները, հայտնի չէ։ Վաղուց արդեն իշխանությունները դրանց մասին չեն խոսում։ Գումարները ներառել են բյուջեում ու ներկայացնում են, թե տրամադրվող օժանդակություններն իշխանության կամեցողության ու հոգատարության դրսևորումն են արցախցի «մեր քույրերի ու եղբայրների» նկատմամբ։ Ու դրա համար նրանք պետք է շնորհակալ լինեն իրենց, որ այսքան ժամանակ օժանդակում են։ Ամեն անգամ երեսով են տալիս, սպառնում են զրկել սոցիալական ծրագրերից, ահաբեկում են, որպեսզի չխառնվեն Հայաստանի ներքաղաքական պրոցեսներին, շինծու քրեական գործեր են հարուցում, կալանավորում են, տանում նստացնում են։

Մարդկանց զրկել են իրենց հող ու ջրից, տուն ու տեղից՝ մի քանի հազար դրամ օգնություն են տալիս, կարծում են՝ մեծ գործ են անում։ Մի բան էլ՝ շնորհակալություն են ակնկալում, զարմանում են, թե ինչո՞ւ են դժգոհում, ինչո՞ւ են բողոքում։ Ուզում են անձեն-անձուն համակերպվեն այն աղետի հետ, որը բերել են այդ մարդկանց գլխին։

 






Հունվարի 26-ի աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար. ում ինչ է սպասվումԿդադարեցվի հարյուրավոր հասցեների էլեկտրամատակարարումըԿուրախովոյի ճակատում ուկրաինական բանակը շրջապատվում է (Քարտեզ)Մարմնավաճառների, տրանս օրգիաների, ԼԳԲՏ եւ այլասերվածությունների ռեկորդային քանակ Դավոսի ֆորումում. MailOnlineՄբապեն կրկնել է Ռոնալդուի ռեկորդը «Ռեալում»Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերինՌուսական բանակը գործնականում ամբողջությամբ գրավել է հարավային ուղղությամբ ուկրաինայի կարևոր ամրոցը՝ Վելիկայա Նովոսյոլովկան (Քարտեզ)Ռուբլին ռեկորդային թանկացել է. տարադրամի փոխարժեքն այսօրՀունվարի 26-ին կանխատեսվում է հզոր գեոփոթորիկԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Սահմանազատումը շարունակվելու է այն հատվածներում, որտեղ մեր ճանապարհը մի քանի անգամ մտնում-դուրս է գալիս Ադրբեջան. Քարտեզագիրը մանրամասներ է ներակայացնումՇրջանառության մեջ են մտել կեղծ 20.000 դրամանոցներՀետախուզական տեղեկություններ ունենք, որ այդ մարդկանց նկատմամբ հոգեներգործուն արգելված միջոցներ են կիրառում.ՓաշինյանԲաքվում պահվող հայերից որևէ մեկին ես իմ քաղաքական հակառակորդը չեմ համարում․ ՓաշինյանԿրասնոդարում իրար հետեւից երեք ռեստորան է հրդեհվել (Տեսանյութ)Էլեկտրոնային ստորագրության ստացման համար վճարվող 3000 դրամը չեղարկելու ենք․ ՓաշինյանԱյսօր Բելառուսում նախագահական ընտրություններ ենԼավ կլիներ ազատվել մարդկության 85 տոկոսից, ասել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հայրը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Բացառիկ կադրեր. Ռուսական անօդաչուն ներխուժել է նկուղում գտնվող ուկրաինական հենակետ` ոչնչացնելով այն (Տեսանյութ)«Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» հկ անդամների փակ հանդիպմանը մասնակցել է նաեւ «Իզմիրլյան» բկ-ի ղեկավար, պրոֆեսոր Արմեն ՉարչյանըԲելառուսում այսօր նախագահ են ընտրումԹե ում պրոյեկտն ենք՝ կհայտարարենք հանգիստ եղեք․ Աղազարյանը փակագծեր է բացում Բայդենն այժմ պաշտոնապես մասոն է (Ֆոտո)Ուկրաինական ուժերը ներկայումս տիրապետում են միայն Տորեցկի ծայրամասային մի փոքր մասին. Ուկրաինական աղբյուրՈւկրաինան խաբվել է, Հայաստանը դասեր կքաղի՞. ինչ է ասել Զելենսկին ԴավոսումԱնգամ սարսռում եմ մտածել, թե այս ուրացումը մեր երկիրը եւ ազգն ուր կարող է հասցնել. ԵսայանՏպավորություն էր, որ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը մեզ հետ եկել էր ակցիայից. ԴանիելյանՇՏԱՊ. դանակահարություն՝ Բագրատաշենի անցակետում, վիրավորներից մեկի վիճակը ծանր է«Փերինչեք-2»-ը Ցյուրիխում. ո՞ւր է նայում հայ համայնքը եւ ինչպես կվարվի շվեցարական դատարանը«ՍԱ ԻՄ ԱՌԱՋԻՆ ՄԵՆԱՄԱՐՏՆ ԷՐ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՌԻՆԳՈՒՄ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆՀենց այդտեղից հասկացվում է՝ ընդդիմադիր դաշտի գլխավոր ուժը ՀՀԿ-ն է»․ Արա ՍահակյանԽորհրդային կանանց երազանքը՝ օծանելիք «Կարմիր Մոսկվա» Աբխազիայի նախագահի ընդդիմադիր թեկնածուի թիկունքում թուրքական բիզնեսն է, ինչպես նաև վրացական հանցաշխարհը. Ռուսական աղբյուրՌուսական անօդաչուները հարձակվել են Խարկովի վրա. քաղաքում հզոր հրդեհներ են (Տեսանյութ)Աֆրիկան ​​կբաժանվի երկու մասի, և կհայտնվի նոր օվկիանոսԱՄՆ-ում սկսվում է անօրինական ներգաղթյալների որս. The Washington PostԽորհրդային մանկության տարօրինակ «ուտելիքներ»Հայոց Եկեղեցու ու մշակութային ժառանգության դեմ նման պատերազմ ոչ արաբներն են տարել, ո՛չ մոնղոլները, ո՛չ օսմանները, ո՛չ էլ, անգամ, բոլշևիկները. ՀովասափյանՀայ գործընկերները և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԵՄ-ում գտնվելու հնարավորություն չեն ունենա, ստիպված կլինեն ընտրություն կատարել․ ԵԱՏՄ պաշտոնյաԺամանակավորապես կդադարեցվի Հաղթանակ կամրջի երթևեկությունը«Ազգային ժողովն ի՞նչ է անվանվելու` քաղաքացիական ժողո՞վ»Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը Աշխարհում ընդունված չէ, որ հայտարարագիր ներկայացնի իշխանության մեջ չգտնվող անձը․ Իրավաբանը մասնավոր կյանքի անձեռնմխելիության սահմանադրական իրավունքի խախտում է տեսնում«Անուններ տուր, ա՛յ կեղծարար»․ Գագիկ ՀամբարյանՈրքանո՞վ է ճիշտ այս ծանր իրավիճակում երես թեքել մեր ռազմավարական գործընկերոջից եւ վազել Եվրոպայի գիրկը․Աղազարյանը ԵՄ անդամագրվելու մասինԱլիևի խոսնակն ուղիղ ասում է, որ իրենք կարող են կրակել ԵՄ դիտորդների ուղղությամբ․ ադրբեջանագետՍանդուն այժմ շատ վտանգավոր սադրանք է խաղում, որը կարող է Մոլդովային ներքաշել Ուկրաինայի հակամարտության մեջ. Ռուսական աղբյուրԿարևոր՝ մինչև 18 տարեկան երեխա ունեցող ծնողների համար Խոստացել էիր՝ կոռումպացված հոգեւորականներին պետք է բացահայտես, գտա՞ր գեթ մի կոռումպացված հոգեւորականի, թե՞ գտել ես, բայց մեծահոգաբար խնայում ես, ամո՛թ է․ Սրբազան Հայր Վելիկայա Նովոսյոլովկայի հարավային «կաթսան» լիկվիդացված է (Տեսանյութ, քարտեզ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top