Արթուր Դավթյանը` գավաթի խաղարկության հաղթող
Սպորտ
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները հաջող ելույթ են ունեցել Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությունում: Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»:
Մոսկվայի «Դինամո»-ի համալիրում կայացած մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը դարձել է մրցաշարի բազմամարտի ոսկե մեդալակիր:
Հայաստանի երիտասարդական ընտրանու անդամ Համլետ Մանուկյանը երիտասարդների պայքարում կրկին բազմամարտում երրորդ տեղն է զբաղեցրել:
Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությանը մասնակցել է մոտ 100 մարմնամարզիկ: