Մեծ Բրիտանիան կոչ է արել դադարեցնել Ուկրաինային ֆինանսավորումը Տիկնիզյանը կտեղափոխվեր «Սևիլիա», բայց «Սևիլիան» այն ակումբը չէ, որը կարող է բավարարել «Լոկոմոտիվին» Մխիթարյանի բուժզննման արդյունքները հայտնի են Լավրովի կեղծ նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին քաղաքական պատվեր է․ ՌԴ ԱԳՆ Մհերի նվիրվածությունը հայրենիքին եւ իր շրջապատի հանդեպ միշտ կմնա մեր սրտերում. ՀՀԿ ԵԿ ղեկավար Մհեր ջան, քո տեղը շատ կերեւա, բայց քո պայքարը կիսատ չի մնա. Աշխեն Սումբուլյան Ավտովթшրի հետևшնքով կյանքից հեռшցած պատգամավորն ամուսնшցած էր, 4 пրդիների հայր Կարո՞ղ է մի եվրոպացի ասել՝ այդ ի՞նչ փաստի հիման վրա է ԼՂ-ն պատկանում Ադրբեջանին, չկա՛ այդպիսի իրավական հիմք. Մանասյան Հենց հիմա Աբխազիայում հակահայկական ելույթներ են հնչում, պետք է կանխեն այս ամենը. Բալասանյան Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Վանգան կանխատեսել է, որ երրորդ համաշխարհային պատերազմը կսկսվի 2025 թվականի գարնանը

Կոռուպցիայի դեմ պայքարում լճացում է. ԹԻՀԿ

Թեմա

Կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հետազոտությունների արդյունքները շատ հուսադրող չեն։ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ այսօր նման հայտարարություն է տարածել Թրանսփարենսի Ինթերնեշնլի ՀԿ-ն։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ը նշվում է որպես Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր։

«ՀՀ կառավարության և հակակոռուպցիոն մասնագիտական մարմինների կողմից կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվում են բազում միջոցառումներ, որոնք միտված են 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված գործողությունների ծրագրի իրականացմանը։ Իրավապահ մարմինների վարույթում են մեծաթիվ քրեական գործեր, որոնց մեջ ներգրավված են ինչպես 2018 թվականի հեղափոխությունից առաջ, այնպես էլ դրանից հետո պաշտոնավարող բարձրաստիճան անձինք։ Ավելանում են ապօրինի ծագում ունեցող գույքի վերականգնման դեպքերը և ծավալները։ Կոռուպցիայի դեմ պայքարում ներգրավված են բոլոր հակակոռուպցիոն ինստիտուտները, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններ, գործարարներ, քաղաքացիական հասարակության դերակատարներ, լրատվամիջոցներ։

Միաժամանակ, կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հետազոտությունների արդյունքները շատ հուսադրող չեն։

Թրանսփարենսի Ինթերնեշնլի Կոռուպցիայի ընկալման համաթվի համաձայն՝ Հայաստանը 2023 թվականին ստացել է 47 միավոր։ Նախորդ տարվա համեմատ այն արձանագրել է մեկ միավորի բարելավում վիճակագրական սխալի սահմաններում, ինչը 2018-19 թվականներին տեղի ունեցած թռիչքային աճի և ձևավորված ակնկալիքների համեմատ, ավելի շուտ, լճացում է և թերևս պայմանավորված է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացվող բարեփոխումների անբավարար արդյունքներով։

ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) 2024 թվականի սեպտեմբերին իրականացրած տնային տնտեսությունների կարծիքի ուսումնասիրության արդյունքներով հարցվածների միայն 3%-ն է կոռուպցիան նշել որպես առաջին կամ երկրորդ հիմնական խնդիր, որը 13-րդն է խնդիրների ցանկում, ինչը որոշ առումով դրական է։ Կոռուպցիայի դեմ պայքարը՝ որպես կառավարության վերջին վեց ամիսների ամենամեծ ձեռքբերում է համարել ընդամենը 2%-ը, թեև միաժամանակ այդ պայքարում առաջընթացի բացակայությունը՝ որպես ամենամեծ ձախողում է համարել 3%-ը (երկու դեպքում էլ՝ առաջին կամ երկրորդ պատասխան): Կարելի է արձանագրել, որ կոռուպցիան Հայաստանում հանրության կողմից առաջնային խնդիր չի դիտվում: Միաժամանակ՝ առանձնապես արդյունավետ չեն համարվում կոռուպցիայի դեմ պայքարում կառավարության կողմից ներդրվող ջանքերը։  

 

Այս ընկալումները, մի կողմից, կարող են պայմանավորված լինել հակակոռուպցիոն ինստիտուտների աշխատանքի անարդյունավետությամբ և շոշափելի արդյունքների անբավարարությամբ։ Առկա զգալի ծանրաբեռվածության պայմաններում հակակոռուպցիոն մարմինների մարդկային ռեսուրսներն ու կարողությունները բավարար չեն իրենց առջև դրված հավակնոտ խնդիրները պատշաճ իրականացնելու համար: Վարչական ու քրեական վարույթները, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը, դատական գործընթացները, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետության վնասի վերականգնման գործընթացները դանդաղ են ընթանում։ Բավարար տեսանելի չէ կոռուպցիայի և ապօրինի հարստացման պատժելիությունը հատկապես հանրահայտ ու աղմկահարույց գործերով։

 

Մյուս կողմից, հանրությանն անհանգստացնում է կոռուպցիայի դեմ պայքարում իրավասու պետական մարմինների հնարավոր ընտրողական մոտեցումը։ Մասնավորապես, լրագրողական հետաքնությունների բացահայտումների հիման վրա իշխող քաղաքական ուժը ներկայացնող պաշտոնյաների նկատմամբ հետապնդումներ չեն իրականացվում, իրականացման պարագայում՝ բավարար չեն լուսաբանվում, և խնդրահարույց արարքների ու դրսևորած վարքագծի համար պատասխանատվության ենթարկելու քայլերը տեսանելի չեն:

 

2024 թվականի լրագրողական հետաքննությունները բացահայտել են պաշտոնատար անձանց կողմից շահերի բախման իրավիճակներում որոշումների կայացման, կուսակցության ֆինանսների ապօրինի հավաքագրման , գնումների գործընթացներում հնարավոր պայմանավորվածությունների, պետական բյուջեի չհիմնավորված ծախսերի և այլ բազմաթիվ խնդրահարույց դեպքեր։ Նշված դրսևորումների զգալի մասը տեղի է ունենում իշխող կուսակցության ներկայացուցիչների ներգրավմամբ, սակայն դրանք պատշաճ, առնվազն արագ ու տեսանելի ընթացք չեն ստացել համապատասխան մարմինների, այդ թվում՝ իրավապահ համակարգի կողմից։ Դեռևս մեղադրանք չի առաջադրվել Երևանի ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին մասնակցելուն գումարով շահագրգռելու մեջ ներգրավված անձանց։ Խիստ խնդրահարույց են տեղական ինքնակառավարման մարմինների շուրջ ստեղծված իրավիճակը և դրանց նկատմամբ անհասկանալի ու հակասական միջամտությունները, մասնավորապես՝ Գյումրիում կամ Վանաձորում։ Հարցեր են առաջացնում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կամ Ազգային ժողովի պատգամավորների հրաժարականների, ինչպես նաև այդ պաշտոնյաների անկախ որոշումների վրա արտաքին ներգործության իրավաչափության վերաբերյալ։

Այսպիսի զարգացումների համատեքստում ավելի քան խնդրահարույց են «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում կուսակցությունների ֆինանսավորմանն առնչվող փոփոխությունները, որոնց արդյունքում ամրապնդվելու են միակուսակցական ու մենիշխանական համակարգի հիմքերը, իսկ քաղաքականությունը կրկին հայտնվելու է մասնավոր և օլիգարխիկ շահերի տիրույթում՝ փաստացի վերադարձնելով Հայաստանը մինչև 2018 թվականը տիրող իրավիճակին։

ՀՀ կառավարության կողմից հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը զուգահեռ ի հայտ եկող նորանոր կոռուպցիոն դրսևորումները, միակուսակցական համակարգի կոնսոլիդացումը, փոխզսպումների և հակակշիռների համակարգի փաստացի բացակայությունը լրջագույն մարտահրավերներ են, որոնք սպառնալիք են ժողովրդավարությանը և իրավունքի գերակայությանը և խորացնում են հանրային ինստիտուտների նկատմամբ անվստահությունը։

Հաշվի առնելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ ժողովրդավարության ամրապնդմանն ու կոռուպցիայի նվազեցմանն ուղղված հանձնառությունները՝ ակնկալվում է, որ այն կդրսևորի քաղաքական կամք ու հետևողականություն և պատշաճ կարգով ու ժամկետում կհասցեագրի մատնանշված խնդիրները»,-ասված է ԹԻՀԿ հայտարարության մեջ։

 






Խաղողի հյութն օգտակար է տղամարդկանց լիբիդոյի համարԳիտնականները հայտնաբերել են կապ ալկոհոլի օգտագործման եւ կոլոռեկտորալ քաղցկեղի առաջացման միջեւՄեծ Բրիտանիան կոչ է արել դադարեցնել Ուկրաինային ֆինանսավորումըԳիտնականները պարզել են, թե ինչպես են աղիքային որոշ բակտերիաներ պաշտպանում մարդու օրգանիզմըՀայաստանում մտածում են արհեստական բանականությունը պետական գնումների համակարգ մտցնելու մասին. ի՞նչ է սա նշանակում և ինչպիսի՞ ստորջրյա խութեր կանՏիկնիզյանը կտեղափոխվեր «Սևիլիա», բայց «Սևիլիան» այն ակումբը չէ, որը կարող է բավարարել «Լոկոմոտիվին»Մխիթարյանի բուժզննման արդյունքները հայտնի ենԼավրովի կեղծ նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին քաղաքական պատվեր է․ ՌԴ ԱԳՆԱզատան բնակավայրում ապօրինի ծառահատում է իրականացվելՄհերի նվիրվածությունը հայրենիքին եւ իր շրջապատի հանդեպ միշտ կմնա մեր սրտերում. ՀՀԿ ԵԿ ղեկավարՄհեր ջան, քո տեղը շատ կերեւա, բայց քո պայքարը կիսատ չի մնա. Աշխեն ՍումբուլյանԱվտովթшրի հետևшնքով կյանքից հեռшցած պատգամավորն ամուսնшցած էր, 4 пրդիների հայրԿարո՞ղ է մի եվրոպացի ասել՝ այդ ի՞նչ փաստի հիման վրա է ԼՂ-ն պատկանում Ադրբեջանին, չկա՛ այդպիսի իրավական հիմք. ՄանասյանՀենց հիմա Աբխազիայում հակահայկական ելույթներ են հնչում, պետք է կանխեն այս ամենը. ԲալասանյանՍիրիայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Վանգան կանխատեսել է, որ երրորդ համաշխարհային պատերազմը կսկսվի 2025 թվականի գարնանըԱդրբեջանի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայկական ԽՍՀ-ն ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի արևմտյան մասում. ադրբեջանագետՎրաստանի ԱԳ նախարարը Ադրբեջանում կմասնակցի Ադրբեջանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստինԱրարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնում է Վաշինգտոն․ նախատեսված է հանդիպում Բլինքենի հետ«Էրդողանի ղեկավարած Թուրքիայում կարգուկանոն չի մնացել»․ Ստամբուլի քաղաքապետՈւկրաինայի զինված ուժերը հայտարարել են Ուկրաինայում զորահավաքի ձախողման մասինՑԱՎԱԿՑԱԿԱՆՄեդվեդևը գնահատել է Ուկրաինայում կարգավորման «գերմանական սցենարը»«ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸԱննան մոռացել է, թե ինչպես էր որոշ ժամանակ առաջ Նիկոլը զուգարան գնում.Armenian infoՈղբերգական ավտովթարի հետևանքով մահացել է ԱԺ պատգամավոր Մհեր ՍահակյանըԵԱՏՄ-ից դուրս գալը կունենա ռիսկեր. Տարբեր սցենարներ ենք քննարկում. Ֆինանսների նախարարՆԱՍԱ-ի արբանյակներն Ադրբեջանի ափերի մոտ «ուրվական կղզի» են ֆիքսելՀայաստանում կյանքը եռում է, խաղաղությունը՝ կառուցվում. Փաշինյան«Թուրքական հոսք»-ի վրա հարձակումը սպառնալիք է եվրոպական երկրների ինքնիշխանությանը»․ ՍիյարտոՓաշինյանը, հեռանալով Ռուսաստանից, տանում է դեպի Թուրքիա. Արթուր ԽաչատրյանՄարիա Զախարովան հանդես է եկել Տիգրան Քեոսայանի օգտինՍերժ Սարգսյանը երբեք չի զիջել և ամեն գնով պաշտպանել է հայոց պետականությունըՄիասնական տոմսային համակարգով կարելի է վճարել 4 եղանակով. Որոնք են դրանքԻնձ թիրախավորելը սովորական երևույթ է. ջուր են լցնում Հայաստանի կառավարիչների ջրաղացին. Սերժ ՍարգսյանԻնչ կապ կա դիետայի և սննդային թունավորման մեջՆավթը աննախադեպ թանկացել էՀարավային Կովկասում անվտանգությունը պետք է ապահովվի առանց արտաքին միջամտության. Իրանի ԱԳՆ«Իրավունք» թերթի հավատարիմ ընթերցողը. ԼուսանկարներԶելենսկին Կիմ Չեն Ընին առաջարկ է արելԹույլ մի՛ տվեք, «մորմոնները» զբաղվում են հոգևորսությամբ եւ հակաքրիստոնեական քարոզչությամբ. ԴանիելյանԷլինա Ավանեսյանը բարելավել է դիրքը WTA վարկանիշային աղյուսակումԻնչ եղանակ է սպասվումԱլիևի ասած «ֆшշիuտական Հայաստանը» ու Նիկոլի ասած «պատմական Հայաստանը» նույն բանն են․ ՇարմազանովՈստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկինԼուրջ մարդը չի կարող անիմաստ և անհիմն պոպուլիստական հայտարարություններ անել․ Կարեն ՔոչարյանՄիսը մտնում ա ու վերջում երշիկ ա դուրս գալիս, մի զարմացեք. Գևորգ Պապոյան (տեսանյութ)Գազայի ՀԱՄԱՍ խմբավորումը նոր առաջնորդ ունիUcom-ը ստացել է կոռուպցիայի և կաշառակերության հակազդման համակարգի ISO 37001 ստանդարտի միջազգային հավաստագիր Ալիևը վերահաստատել է՝ Թուրքիայի հետ միասին չեն պատրաստվում հանդուրժել ՀՀ-ի գոյությունը որպես պետություն. թյուրքագետԱյս պահին տվյալ ակումբից առաջարկներ չկան. «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչը` Տիկնիզյանի մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top