Մեծ Բրիտանիան կդադարեցնի Վրաստանին տրամադրվող աջակցության բոլոր ծրագրերն ու կսահմանափակի փոխգործակցությունը
ՄիջազգայինՄեծ Բրիտանիան կդադարեցնի Վրաստանին տրամադրվող օգնության բոլոր ծրագրերը և կսահմանափակի փոխգործակցությունը Վրաստանի իշխանությունների հետ, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում, ասված է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լամմիի հայտարարության մեջ
«Անընդունելի են վրացական իշխանությունների կողմից ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնությունները, դրանք պետք է դադարեցվեն»,- հայտարարել է Լամմին:
«Այս գործողությունները խարխլում են Վրաստանի միջազգային հեղինակությունը և հակասում են Վրաստանի սահմանադրական հավատարմությանը եվրոպական ապագային: Ընթացիկ իրադարձությունների լույսի ներքո Մեծ Բրիտանիան անմիջապես կդադարեցնի բոլոր տեսակի աջակցության ծրագրերը Վրաստանի կառավարությանը, կսահմանափակի պաշտպանական համագործակցությունը և փոխգործակցությունը «Վրացական երազանք» կուսակցությունից կառավարության ներկայացուցիչների հետ, մինչև դադարեցվի եվրոպական ժողովրդավարական նորմերից և ազատություններից հեռացումը», - նշել է նա: