Ոչ ոք չի կարող նվաճել Ռուսաստանը. Պուտին
Միջազգային![Ոչ ոք չի կարող նվաճել Ռուսաստանը. Պուտին](/timthumb.php?src=disc/09-12-24/f07b52dca36509b7f4849720ec74f161.jpg&w=780)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 9-ին, հայտարարել է, որ ոչ ոք չի կարող կոտրել և նվաճել Ռուսաստանը, հայտնում է Iz.ru–ն։
«Ոչ ոք չի կարող նվաճել կամ կոտրել Ռուսաստանը։ Մեր կողքին ե ճշմարտությունը, զենքի ուժը և ոգու ուժը»,-ասել է նա Կրեմլի մեծ պալատի Սուրբ Գեորգի սրահում զինվորականներին «Ոսկե աստղ» մեդալների հանձնման արարողության ժամանակ։
Պետության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի բոլոր հերոսներին միավորում է հավատարմությունը և սերը հայրենիքի հանդեպ։ Նա խոստացել է, որ Ռուսաստանի Դաշնությունը միշտ հույսը դնելու է հատուկ ռազմական գործողության վետերանների վրա՝ նրանց անվանելով երկրի իրական էլիտա։ Միաժամանակ, Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ միլիոնավոր ռուսներ ձգտում են նպաստել պետության բարօրությանը: