Lenovo-ն ներկայացրել է չինական ամենահզոր ARM պրոցեսորով համակարգիչ
ՀասարակությունLenovo-ն և Phytium-ը ներկայացրել են Lenovo Kaitian M90f G1s սեղանի համակարգիչը՝ հագեցած չինական ամենահզոր ARM պրոցեսորով, հայտնում է MyDrivers պորտալը։
Աղբյուրի համաձայն, նոր արտադրանքում տեղադրված Phytium D3000-ը ամենահզոր չինական չիպն է ARM ճարտարապետությամբ սեղանի համակարգիչների համար։ Համակարգը ներառում է 8 միջուկանի FTC862 պրոցեսոր, որն աշխատում է մինչև 2,5 ԳՀց հաճախականությամբ: Այս պրոցեսորն աջակցվում է DDR5 ստանդարտի օպերատիվ հիշողությամբ, համակարգչում օգտագործվող օպերատիվ հիշողությոն ծավալըը դեռևս չի բացահայտվել:
Նշվում է, որ գերարագ հիշողությունն անհրաժեշտ է ներկառուցված մեծ լեզվական մոդելի՝ ինտեգրված նեյրոնային ցանցի աշխատանքի համար, որը թույլ է տալիս ձայնով փոխգործակցել օգտատիրոջ հետ։ Նյարդային ցանցը մշակվել է Phytium-ի կողմից և հարմարեցվել է Phytium D3000-ով աշխատելու համար:
Համակարգիչը հագեցած է չորս USB-A պորտերով, մեկ USB-C-ով դիմացի վահանակին և SD ֆորմատի հիշողության քարտերի բնիկով:
Ավելի մանրամասն տեղեկություններ Lenovo Kaitian M90f G1s համակարգչի և դրա արժեքի մասին առայժմ չկան: