Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանի արդյունքը
ՍպորտԲահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության չորրորդ մրցումային օրը Հայաստանի հավաքականից հարթակ դուրս եկած Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանը երկամարտի 331 կգ (146+185) արդյունքով գրավեց 8-րդ տեղը: Պոկում և հրում վարժություններում հայ ծանրորդը մեկական հաջող մոտեցում կատարեց: Պոկում վարժությունում գրավեց 15-րդ տեղը, հրումում` 6-րդ:
Հավելենք, որ հայ ծանրորդն առաջին անգամ հանդես է եկել օլիմպիական` 73 կգ քաշային կարգում, իսկ Եվրոպայի առաջնության երկու ոսկե, նախորդ տարվա աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալներ նա նվաճել էր 67 կգ քաշային կարգում։