Գիտնականները պարզել են՝ որ սննդային հավելումներն են բարձրացնում սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը
ՀասարակությունՖրանսիացի գիտնականները հայտնաբերել են սննդային էմուլգատորներ, որոնք բարձրացնում են սրտանոթային հիվանդությունների, մասնավորապես՝ սրտի իշեմիկ հիվանդության զարգացման վտանգը։ Նրանց գիտական աշխատանքի արդյունքները հրապարակվել են BMJ ամսագրում։
Հետազոտությանը մասնակցել է միջինում 43 տարեկան ավելի քան 95 հազար մարդ, որոնց մեծ մասը կանայք էին (79%)։ Գիտափորձի սկզբում կամավորների մոտ սրտանոթային խնդիրներ չեն հայտնաբերվել: Հետազոտության շրջանակներում առաջին երկու տարում նրանք գրանցել օրական օգտագործվող սննդամթերքի բոլոր տեսակների և խմիչքների անվանումներն ու ապրանքանիշերը, իսկ մասնագետները հաշվարկել են դրանցում սննդային հավելումների չափաբաժինը։
Յոթամյա հետազոտության արդյունքում գիտնականները եկել են այն եզրահանգման, որ մեծ քանակությամբ ցելյուլոզայի (E460–E468) գործածությունը կապված է սրտանոթային հիվանդությունների, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդության բարձր ռիսկի հետ: