Ես էլ որբացա. մահացել է Վահրամ Մկրտչյանի մայրը Կառավարությունն այլեւս զուրկ է բարոյական լեգիտիմությունից. Հակոբ Հակոբյան Նիկոլը թույլ է տվել ամերիկացիները թոկը գցեն Հայաստանի վիզը՝ հանուն իր իշխանությունն էլի երկարաձգելու. Զաքարյան Մահացել է Պապիկյանի պապիկը Հայաստանում անհրաժեշտ է ազգային ուժերի քաղաքական համախմբում. Հենրիխ Դանիելյան Ովքեր են Հայաստանից Թուրքիային արտահանձնվածները Ուկրաինայի օդադեսանտային գրոհային բրիգադի տեղակայման կետը ոչնչացվել է «Սոլնցեպյոկ»-երի կողմից (Տեսանյութ) Կենդանակերպի այս 5 զույգերը 2025 թվականին կունենան հարաբերությունների ամենամեծ խնդիրները Դնում ենք 100 դրամն ու իջնում. Հայկ Մարությանը հանրային տրանսպորտի նոր համակարգի դեմ բոյկոտի ձևն է ներկայացրել «ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ՍԱՄԲՈՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ ՆՎԱՃԵԼՆ ԷՐ». ՄԱՐՏԱԿԱՆ ՍԱՄԲՈՅԻ ԳՐԵՓԼԻՆԳԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՄԱՅԻՍ ՆԵՐՍԵՍՅԱՆ

«Փաստ». Բանկերը հիմա գերշահույթներ են ստանում արտաքին գործոնների հաշվին

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. « 2024 թ. ինն ամիսների ընթացքում Հայաստանում գործող բանկերի ընդհանուր զուտ շահույթը կազմել է 268 մլրդ ՀՀ դրամ, ինչը 53 մլրդ ՀՀ դրամով կամ 25 տոկոսով ավելի է, քան 2023 թ. նույն ժամանակաշրջանում գրանցած արդյունքը։ Մասնագետներից շատերի համոզմամբ, այս արդյունքն առավելապես պայմանավորված է արտաքին, այդ թվում՝ ուկրաինական հակամարտության հետևանքով ի հայտ եկած որոշակի գործոնների ազդեցությամբ: Միևնույն ժամանակ, տնտեսագետները ահազանգում են, որ երբ նույն արտաքին գործոնները չեզոքանան, դա լուրջ հետևանքներ կարող է ունենալ բանկային ողջ համակարգի վրա: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն ասում է՝ հատկապես վերջին տարիներին բանկային շահույթների կուտակման մեջ էական ազդեցություն են ունեցել վարկային տոկոսադրույքները, փոխարժեքային տարբերությունների շահույթները, տրանսֆերտների՝ դրսից փոխանցումների արդյունքում միջնորդավճարները: 

«Եթե արտաքին գործոնները վերանում են, միջնորդավճարների մասնաբաժինը կամ կանխիկացման գումարները վերանում են, այսինքն՝ դա ռեալ վտանգի տակ է գտնվում: Օրինակ՝ Ռուսաստանից փոխանցումներ են լինում, այդ փոխանցումներից հետագայում երրորդ երկրներ փոխանցելու էական, որոշ դեպքերում նույնիսկ մինչև 10 տոկոս միջնորդավճարների գանձում է տեղի ունենում: Համարենք, որ շահույթի իրենց տեսակարար կշռի մեջ դրանք բացակայում են, բնականաբար, արդեն կունենան էական խնդիրներ: Հաջորդ խնդիրը, որը և՛ կապված է արտաքին գործոնների հետ, և՛ ներքին գործոններով է պայմանավորված, վարկային տոկոսադրույքներն են: Ինչքանո՞վ է կապված արտաքին գործոնների հետ, որովհետև ռուսուկրաինական պատերազմի ֆոնին Հայաստանի անշարժ գույքի շուկայում տեղի ունեցավ էական աշխուժություն, այսինքն՝ մեր հայրենակիցները բնակարանային ձեռքբերումներ էին իրականացնում, շինարարությունն էապես ավելացավ:  

 Իհարկե, շինարարության ծավալների ավելացման վրա այլ գործոններ ևս կային, բայց այժմ տեղի է ունենում էականորեն կրճատում ու դանդաղեցման միտում: Դրանք շատ խիստ ազդելու են բանկերի շահութաբերության վրա՝ ընդհուպ մինչև նոր սկսվող, կառուցապատվող շինարարության ոլորտում վարկերի սպասարկման դժվարություններ, հետևաբար արդեն բանկերի կողմից անհավաքագրելիություն, բաշխած վարկերի, հիփոթեքային վարկերի դժվարություններ, քանզի մարդիկ կա՛մ դանդաղում են, կա՛մ այլևս հրաժարվում են օգտվել հիփոթեքային վարկերից: Մնալու են բացառապես սպառողական վարկերը, որոնց հաշվին բանկերը երբևէ չեն էլ կարողանում գոյատևել, դա ավելի շատ վարկային կազմակերպությունների գործունեության ոլորտն ու դաշտն է: Եթե արտաքին գործոնների չեզոքացումը շարունակվի այսպիսի միտումով, բանկերը կանխատեսում են, որ լուրջ դժվարությունների առաջ կարող են կանգնել», - ասում է մեր զրուցակիցը: 

Իսկ ինչպե՞ս է բանկերի շահույթն արտացոլվում տնտեսության մեջ: Թե՞ այդ շահույթներն, այսպես ասած, «տուն են տանում»: 

«Բանկերի սեփականատերերն են որոշում և ազատ են իրենց որոշումների մեջ, օրինակ՝ շահույթը ներդնել Հայաստանի Հանրապետության մեջ, թե ոչ: Շատ դեպքերում նրանք կրկին վարկերի տեսքով ներդրում են կատարում, այսինքն՝ ոչ թե շահույթի բաշխում է տեղի ունենում, և դա գնում է տնտեսության այլ ոլորտ, այլ բանկային ոլորտում շահույթը վարկերի տեսքով ներդրում է կատարվում, վարկի տեսքով դուրս է գալիս շուկա: Հետևաբար՝ բանկերի շահույթներից էական ներդրում և Հայաստանում կապիտալ ծախսի ավելացում տեղի չի ունենում և էական տնտեսական խթան, արտացոլում չի լինում», - եզրափակում է Նաիրի Սարգսյանը: 

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն էլ հիշեցնում է, որ 2022 թ.ից սկսած ռուսուկրաինական հակամարտությունից հետո Հայաստանը դարձավ ռուսական պատժամիջոցների շրջանցման երկիր: «Դրան նաև իր մասնակցությունն ունեցավ Հայաստանի բանկային համակարգը, և վճարումները, կանխիկացումները, արտասահմանի գումարների տեղափոխումը իրականացվեցին Հայաստանի բանկերի միջոցով: Նրանք բավականին բարձր սակագներ սահմանեցին ռուսների և ոչ ռեզիդենտների բանկային հաշիվների բացման, կանխիկացման համար: Նույնիսկ ավանդների պարագայում նրանց ավելի ցածր տոկոս էին տրամադրում, քան հայաստանցիներին: Միայն դրա հաշվին Հայաստանի մի շարք բանկեր բավականին մեծ շահույթներ կարողացան ստանալ, հնարավորություն ունեցան էժան գումարներ հավաքագրել և թանկ վարկի տեսքով տրամադրել բիզնեսին և հանրությանը: Պատահական չէ, որ այս տարվա առաջին ինն ամսվա հաշվարկով 268 մլրդ դրամ զուտ շահույթ կա: Հայաստանի բանկերը վերջին երեք տարվա ընթացքում միջինում 250 միլիարդ դրամ մաքուր շահույթ են գեներացրել: Երեք տարվա ընթացքում այնքան գումար են վաստակել, որքան նախորդող յոթութ տարվա ընթացքում», - «Փաստի» հետ զրույցում ասում է տնտեսագետը: 

Միևնույն ժամանակ Պարսյանը նշում է, որ բանկերն արձանագրում են իրենց դինամիկ աճը, ինչը չենք կարող ասել նրանց վճարած հարկերի մասով. «Պետք է քննարկենք բանկային համակարգը լրացուցիչ հարկելու մեխանիզմների մասին: Տարիներ շարունակ բանկային համակարգը գեներացնում է մեծ շահույթներ, բայց վճարում է նույն դրույքաչափերը: Բանկային համակարգի նկատմամբ բավականին մեղմ վերաբերմունք են ցուցաբերում, ինչն ընդհանուր տնտեսության համար ճիշտ չէ և պետական բյուջեի քաղաքականության տեսանկյունից էլ արդարացված չէ»։ 
Մենք ձեռնպահ ենք մնում կոնկրետ բանկերի անուններ նշելուց՝ հաշվի առնելով, որ խնդիրը վերաբերում է ամբողջ համակարգին, սակայն այս թեման հետագայում ևս մնալու է մեր ուշադրության կենտրոնում, այդ թվում՝ մասնավոր օրինակների հիման վրա»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում






Ես էլ որբացա. մահացել է Վահրամ Մկրտչյանի մայրը Կառավարությունն այլեւս զուրկ է բարոյական լեգիտիմությունից. Հակոբ ՀակոբյանՆիկոլը թույլ է տվել ամերիկացիները թոկը գցեն Հայաստանի վիզը՝ հանուն իր իշխանությունն էլի երկարաձգելու. ԶաքարյանՄահացել է Պապիկյանի պապիկըՀայաստանում անհրաժեշտ է ազգային ուժերի քաղաքական համախմբում. Հենրիխ ԴանիելյանՈվքեր են Հայաստանից Թուրքիային արտահանձնվածներըԱռողջ սնունդը քրոնիկական սթրեսի ժամանակ կորցնում է իր օգտակար հատկություններըՈւկրաինայի օդադեսանտային գրոհային բրիգադի տեղակայման կետը ոչնչացվել է «Սոլնցեպյոկ»-երի կողմից (Տեսանյութ)Կենդանակերպի այս 5 զույգերը 2025 թվականին կունենան հարաբերությունների ամենամեծ խնդիրներըԴնում ենք 100 դրամն ու իջնում. Հայկ Մարությանը հանրային տրանսպորտի նոր համակարգի դեմ բոյկոտի ձևն է ներկայացրելՎերամշակված կարմիր մսի փոխարինումն ընկույզով, հատիկաընդեղենով կամ ձկով փոխարինելը կարող է մոտ 20%-ով նվազեցնել դեմենցիայի ռիսկը«ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ՍԱՄԲՈՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ ՆՎԱՃԵԼՆ ԷՐ». ՄԱՐՏԱԿԱՆ ՍԱՄԲՈՅԻ ԳՐԵՓԼԻՆԳԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՄԱՅԻՍ ՆԵՐՍԵՍՅԱՆԴավիթ Տոնոյանը ՌԴ ԱԳՆ և Ադրբեջանի դեսպանատների առջև պահանջել է Բաքվից ազատել հայ գերիներինԵրկրի ընդերքը եռում է չարությունիցTime Out-ը հրապարակել է աշխարհի 50 լավագույն քաղաքների ցանկը՝ 2025 թվականին այցելելու համար Տրանսպորտից օգտվելու համար կգործի 8 տեսակի տոմս. որքա՞ն կարժենաԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի հայկական հասարակական կառույցները կդիմեն իրենց բնակության երկրների բարձրագույն ղեկավարությանը՝ Ադրբեջանի նկատմամբ կարգապահական միջոցներ կիրառելու պահանջովԿանաչ թեյի հինգ անսպասելի օգուտներըՌուս-իրանական համաձայնագրում ռազմական գործակցության հարցը մի փոքր մեղմվել է Թրամփից եկած ազդակների արդյունքում. Ռուսական աղբյուրՏղամարդու մոտ հայտնաբերվել է Արցախի նախագահի կողմից որպես պարգևատրում ստացած անվանական ատրճանակ Լուվրի առաջին նորաձեւության ցուցահանդեսը հանրության համար կբացվի հունվարի 24-ինԱլեն Սիմոնյանը հայտնել է, որ ցանկանում է ոչ ստանդարտ հարցազրույց տալ․ տեսանյութԵրևան-Մոսկվա տոմսերը ռեկորդային թանկացել են. ի՞նչ արժե այս պահին2025-ի այս սեզոնը լավագույնը կլինի կենդանակերպի 4 նշանների համար. կա՞ս ցանկումՌԴ ՆԳՆ-ն հայտնել է, թե որ օտարերկրացիները կզրկվեն վարորդական իրավունքիցՀունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինիՕրեր առաջ uպանված 33-ամյա տղամարդու հարազատները հուղարկավորությունից վերադառնալիս մտել են կասկածյալի տունԽՍՀՄ դարաշրջանի խմիչքներՌԴ ՆԳՆ-ն հայտնել է, թե որ օտարերկրացիները կզրկվեն վարորդական իրավունքից7 գաստրոնոմիկ ապրանքանիշեր, որոնք ժամանակին ծնվել են Խորհրդային ՄիությունումԱյս դատաստանը ծաղր է արդարադատության նկատմամբ․ ՀԱԿ հայտարարությունըԹուրք հատուկ ջոկատայինները տեղափոխում են Հայաստանից արտահանձնված անձանց. տեսանյութԿատուները կրկնօրինակում են միմյանց դիմախաղը․ հետազոտությունԻնչպես է նկարահանվել «Не может быть» ֆիլմը. կադրեր նկարահանման հրապարակից և 22 հետաքրքիր փաստ ֆիլմի մասինԾովային ջրիմուռները 37%-ով նվազեցնում են սրտամկանի ինֆարկտի և կաթվածի ռիսկը. DGN Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ էՄի քանի քիչ հայտնի փաստեր Camel-ի պատմության մասինԿՀՎ-ի կողմից ավելի քան 50 տարի դասակարգված գիրքը պարունակում է ցնցող տեսություն աշխարհի վերջի մասին«Դե, սպասիր»« 80-ականների և 90-ականների լեգենդար շարժական էլեկտրոնային խաղըԻնչ ցուցմունք է տվել Արայիկ Հարությունյանը Բաքվի դատարանումՀայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի․ ԱԳՆԴուք սպանել եք մեր երեխաներին. պահանջում են Իլհամ Ալիևի հրաժարականըԶելենսկին երեք անգամ խնդրել է մասնակցել Թրամփի երդմնակալության արարողությանը, սակայն մերժում է ստացելՀայտնի է՝ ինչ է Պուտինը նվիրել Իրանի նախագահինՊարզվեց՝ նախագահ Սարգսյանը դիտում էր եթերը ու հայտնեց, որ կգա հյուր «Իմնեմնիմի» փոդքասթին. Վազգեն ՍաղաթելյանՈվքե՞ր են Ալիեւի հանցակիցները Հայաստանում...Սրտիցս արյուն է կաթում. Սփյուռքում հայությունը գերեզման գնալու ճամփին է. Յակոբ Այնթապլեան«110.000 դրամ ուղղակի քարտիցս տարել են, ո՞վ է պատասխան տալու». «Արդշինբանկը» ապահով բանկ չէ՞Հունվարի 19-ից TikTok-ը կարգելափակվիՕտարերկրացի տղամարդը բռնության է ենթարկել աղջկան իր հետ հանդիպելուց հրաժարվելու համար
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top