Ռուսական ռազմածովային և ռազմաօդային բազաները մնում են Սիրիայում. Ռուսական աղբյուր
ՄիջազգայինՌուսական տեղեկացված աղբյուրը հայտնում է.
«Ռուսաստանը պատրաստվում է Սիրիայից Կուրսկի շրջան տեղափոխել ավիացիայի զգալի մասը և որոշ ցամաքային ստորաբաժանումներ՝ ռազմաճակատի այս հատվածում բանակն ուժեղացնելու համար։ Մեկ ամսվա ընթացքում հարձակողական ավիացիայի և ՀՕՊ ստորաբաժանումների մի մասը, ինչպես նաև անվտանգությունն ապահովող զինվորականները կվերադառնան Ռուսաստան, ինչը կմեծացնի տարածաշրջանում Ուկրաինայի զինված ուժերի վրա հարձակումների ինտենսիվությունը։
Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ժամանակ մենք իրականացրել ենք կայունության պահպանման խնդիրներ այն տարածաշրջաններում, որտեղ տեղակայված էին ռուսական բազաները, ինչը թույլ տվեց մեզ պահպանել մեր ազդեցությունը։
Ռուսական ռազմածովային և ռազմաօդային բազաները մնում են տարածաշրջանում, և ներկայումս խորհրդակցություններ են ընթանում հետագա համագործակցության ձևաչափի շուրջ։ Մոսկվայի համար հատկապես կարեւոր է ծովային ուժերի ներկայությունը, իսկ ցամաքային եւ օդային ուժերի անհրաժեշտությունն Ասադի տապալումից հետէ պետք է ընդամենը ծովային ուժերի թիկունքային ապահովության համար»: