Գիտնականները պարզել են՝ ինչպես է թթվածնաքաղցն ազդում կյանքի տևողության վրա
ՀասարակությունԿաթնասունների կյանքի տևողության վրա ազդող գործոնների ուսումնասիրությանն ուղղված տևական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ քրոնիկ հիպօքսիան կամ թթվածնաքաղցն ակտիվացնում է մկների օրգանիզմում՝ երկարակեցության հետ կապված գեների աշխատանքը։
Այս մասին kp.ru-ի հետ զրույցում նշել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ծերացման համակարգային կենսաբանության լաբորատորիայի ավագ գիտաշխատող Ալեքսանդր Տիշկովսկին։
«Հայտնի է նաև, որ քրոնիկ թթվածնաքաղցը զգալիորեն երկարացնում է, օրինակ, կլոր որդերի կյանքի տևողությունը։ Իսկ ընդամենը մի քանի ամիս առաջ գիտնականների մեկ այլ խումբ ցույց տվեց, որ հիպօքսիան մեծացնում է արագացված ծերացման համախտանիշով՝ պրոգերիայով հիվանդ մկների կյանքի տևողությունը։ Մնում է պարզել՝ արդյոք այն կարող է սովորական, առողջ մկներին երկարակյացների վերածել»,- նշել է գիտնականը:
Նրա խոսքով՝ եթե հաստատվի, որ քրոնիկ հիպօքսիան կարող է երկարացնել կաթնասունների կյանքը, ապա մարդիկ հավելյալ պատճառ կունենան հանգիստը լեռներում անցկացնելու համար, որտեղ օդում թթվածնի պարունակությունն ավելի քիչ է լինում։