Իսրայելը սիրիական Լաթաքիայի վրա հարձակման ժամանակ ոչնչացրել է սիրիական ռազմանավերը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով իր աղբյուրին։
Նրա խոսքով՝ նավերը ծովից ծով հրթիռներ են կրել։ Հարձակման նպատակն էր թույլ չտալ, որ սիրիական ռազմածովային ուժերը հասնեն Իսրայելի դեմ թշնամական ուժերին, պարզաբանել է աղբյուրը։