Որպես Քվազիմոդո են ընդունել. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիԼԵՅՏԵՆԱՆՏ ՆԻԿՈԼԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ
(«ԿՈԿՈՐԴԻԼՈՍ» ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ ՄՈՐԵՂԲՈՐ ՇԱՀԱԾ ՏԵՆԴԵՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ)
Քեռիս ինձ կրծքով է կերակրել։
**
ԱՀԱ ԹԵ ՈՐՏԵՂ Է ԹԱՂՎԱԾ ՇԱՆ ԳԼՈՒԽԸ
(ՆԻԿՈԼԻ ԿՈՂՄԻՑ` ԱՂԱԶԱՐՅԱՆԻՆ` ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ԳԱՂՏՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Բանից պարզվում է` լրատվադաշտի այդքան հիշատակված իրենց գաղտնի լրատվական աղբյուրը Հովիկ Աղազարյա՞նն էր։
**
ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ
(ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԻ ` ԻՆՁ ԿԱՄ ՔՊ- ԱԿԱՆՆԵՐԸ ԿԳՆԴԱԿԱՀԱՐԵՆ, ԿԳՑԵՆ ԴԱՇՆԱԿՆԵՐԻ ՎՐԱ, ԿԱՄ ԴԱՇՆԱԿՆԵՐԸ ԿԳՆԴԱԿԱՀԱՐԵՆ, ԿԳՑԵՆ ՔՊ -ԱԿԱՆՆԵՐԻ ՎՐԱ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ԱԺ-ից հայտնում են, որ Աղազարյան Հովիկի պահով կոնսենսուս կա, ոտքերը բռնելու են դաշնակները, մորթելու ա Նիկոլը։
**
ԴԱՍԱԿԱՆ
Ըստ մշակութաբանների, եթե Նիկոլին Փարիզի Աստվածամոր տաճարի բացման արարողության ժամանակ որպես Քվազիմոդո են ընդունել, ապա Աննան Էսմերալդայի չի ձգել։
ՊԱԿԱՍ ԱՆԲԱՇԱՐՆ ԷԼ ՄԵՐԸ ՉԷՐ
(ԹՐԱՄՓԸ ԱՊՇԱԾ Է ԲԱՇԱՐ ԱՍԱԴԻ ԱՐԱԳ ՏԱՊԱԼՈՒՄԻՑ ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ տարածաշրջանի ռազմական փորձագետների պատմության մեջ երկու դեպք է գրանցվել, որ այդքան արագ պետության ղեկավարը հանձնվել է թշնամուն: Մեկ Բաշար Ասադն է 2024թ-ի վերջին երկիրը հանձնել թուրքերին, մեկ էլ անբաշար Նիկոլը 2020թ-ին Արցախը հանձնեց Ադրբեջանի թուրքերին: