Արսեն Զախարյանը խաղադաշտ կվերադառնա հաջորդ տարի
Սպորտ![Արսեն Զախարյանը խաղադաշտ կվերադառնա հաջորդ տարի](/timthumb.php?src=disc/11-12-24/c95a70a68b82e06bf5306c283bb94853.jpg&w=780)
Իսպանական «Ռեալ Սոսիեդադի» 21-ամյա ռուսաստանցի կիսապաշտպան Արսեն Զախարյանն այս տարի խաղադաշտ դուրս չի գա։ Այդ մասին «Матч ТВ»-ին հայտնել է ֆուտբոլիստի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը։
21-ամյա ֆուտբոլիստն անհատական մարզումները «Ռեալ Սոսիեդադում» վերսկսել էր հոկտեմբերի 17-ին։ Նա մկանային խնդիրներ ունի վնասվածքներից հետո։
Արսեն Զախարյանն անցած տարվա ամռանն է Մոսկվայի «Դինամոյից» տեղափոխվել «Ռեալ Սոսիեդադ»։